Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել. Մեկն արդեն վարույթ է ընդունվել. փաստաբան 03/17/2021   19:44  |  Վարչական իրավունք

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանը միջնորդել է՝  հայցի ապահովման միջոց կիրառել, որի բավարարման դեպքում  Օնիկ Գասպարյանը վերականգնվում է պաշտոնում և շարունակում է զբաղեցնել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը՝ մինչև դատարանի կողմից վերջնական որոշման կայացումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ երեք հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան։

«Քանի որ սա այնպիսի հարց է, որի վերաբերյալ  դատական լիարժեք պրակտիկա չկա, կան առանձնահատկություններ, որովհետև խոսքը գնում է իրավունքի ուժով վարչական ակտի ընդունված-չընդունված լինելուն, ներկայացրել ենք երեք տեսակի հայց»,- նշեց փաստաբանը։

Ըստ նրա՝  առաջին հայցով արձանագրել են, որ  եթե նույնիսկ Սահմանադրությունը թույլ է տալիս ազատել ԳՇ պետին, ապա հիմնավորել են, որ ազատումը եղել է անօրինական, որովհետև կամայականության արդյունք է եղել, պատճառաբանված վարչական ակտ չի կայացվել։

«Մյուս հայցով ասել ենք, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու և նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում, ուրեմն՝ անկախ նրանից՝  ակտն իրավունքի ուժով է ընդունվել, թե ոչ, ընդունված է համարվելու ոչ իրավաչափ մարմնի կողմից, ինչը նշանակում է, որ ակտն առոչինչ է և ընդունման պահից օրինական ուժ չունի, կատարման ենթակա չէ»,- նշեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է երրորդ հայցին, ապա փաստաբանի փոխանցմամբ, հաշվի առնելով, որ վարչապետն իրավունքի ուժով հաստատում է մի փաստ, որ պարոն Գասպարյանն այլևս ազատված է զբաղեցրած պաշտոնից, այսինքն՝ խոսքի իրավունքի ուժով փաստի հաստատման մասին է խոսքը, հետևաբար՝ հայցվոր կողմը ենթադրում է, որ գործ ունեն իրավահարաբերության հետ և խնդրել են դատարանին՝ ճանաչման հայցի շրջանակներում ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։

Ներկայացված երեք հայցերը մակագրվել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որոնցից այս պահին վարույթ է ընդունվել դեռևս երրորդը՝  Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայության ճանաչման հարցով, իսկ ինչ վերաբերում է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդության լուծմանը, փաստաբանը դեռևս տեղեկություն չունի՝ այն բավարարվել է, թե ոչ։

Հայցադիմումները դատարան մուտքագրվել են անցած շաբաթվա վերջում՝ առձեռն տարբերակով, սակայն «Դատալեքս» համակարգում դեռևս հասանելի չեն։

Դիտարկմանը, որ մարտի 20-ին Արտակ Դավթյանն իրավունքի ուժով կնշանակվի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում և արդյո՞ք չեն փորձում ձգձգել հայցի ապահովման կիրառումը՝ մինչև Դավթյանի նշանակումը, փաստաբանը նշեց. «Եթե հայցի ապահովումը բավարարվի, ապա պարոն Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել, իսկ եթե ոչ, ապա պարոն Դավթյանը կպաշտոնավարի, իսկ պարոն  Գասպարյանն էլ արդեն իր խախտված իրավունքների վերականգնումով կշարունակի գործընթացը՝ Վարչական դատարանում»։

Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունների կողմից դատավոր Մհեր Պետրոսյանի նկատմամբ աննախադեպ ճնշումներ են գործադրվում՝ կապված Օնիկ Գասպարյանի հայցադիմումների հետ։ Անդրադառնալով դատարանի նկատմամբ հնարավոր ճնշումներին՝ փաստաբանը նշեց, որ չի կարող հստակ բան ասել, չկան փաստեր, բայց եթե դատարանի նկատմամբ ճնշումներ կան, ապա դատարանը կարող է դիմել ԲԴԽ-ին՝ հայտնելով, որ իրեն ճնշում են։ Փաստաբանի խոսքով՝ եթե ճնշումներ կան, ենթադրում է, որ դրանք կարող են կապված լինել հայցի ապահովման միջոց չտալուն, բայց քանի դեռ չունեն որոշում՝ չի կարող ենթադրել ճնշում կա, թե ոչ կամ արդյոք դա ազդեցություն ունեցել է, թե ոչ։

«Վերջին զարգացումները հաշվի առնելով, թե դատարանների կամ վարույթն իրականացնող մարմինների հետ կապված ինչեր կան, արդարադատական ինչ հարցեր են լուծվում, մեղադրանքներն ով է լրամշակում, այո՛, ենթադրել կարող ենք, բայց նաև լիահույս ենք, որ եթե ճնշումներ կան, դատարանը տեղի չի տա ճնշումներին և իր բարձրության վրա կգտնվի։ Ի վերջ՝ ԲԴԽ նախագահը շատ ճիշտ է նկատել, որ ժամանակն է եկել ապացուցելու, որ վնգստացող դատավորներ չեն»,- նշեց Հովհաննիսյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:00 17/03/2021  |  ԼՐԱՀՈՍՕնիկ Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում. դատարանի որոշումն արդեն ուժի մեջ է
16:14 17/03/2021  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ դատավորի նկատմամբ ճնշումների մասին
13:10 17/03/2021  |  ԼՐԱՀՈՍՕնիկ Գասպարյանի հայցադիմումը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին, սակայն դատալեքսում տեղեկատվություն չկա հայցադիմումի մուտքագրվելու մասին
10:57 17/03/2021  |  ՄեկնաբանությունԴատավոր Մհեր Պետրոսյանին ուղղակի խնդրում եմ` չտրվել որևէ ճնշման. Միհրան Պողոսյան
09:54 17/03/2021  |  ՄեկնաբանությունԻշխանությունները որոշել են ամեն կերպ ճնշել դատավորին՝ զգալով, որ հայցի ապահովման բավարարմամբ Օնիկ Գասպարյանը կարող է վերադառնալ ԳՇ պետի պարտականությունները կատարելուն.փաստաբան
23:33 16/03/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունն անմարդկային ճնշումներ է գործադրում Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դեմ
21:03 13/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԽ քարտուղար. Պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը
08:13 13/03/2021  |  ՄամուլՕնիկ Գասպարյանին միացած բարձրաստիճան պաշտոնյաների շուրջ գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
16:51 12/03/2021  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր շտաբի որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր, որն ինքնին ռազմական հեղաշրջման փորձ չէ. Արա Այվազյանի հարցազրույցը՝ «Ալ Արաբիա»-ին
08:31 12/03/2021  |  ՄամուլՕնիկ Գասպարյանի անսպասելի նահանջը նրա հետ շփված անձանց մոտ կասկածներ է առաջացրել․ «Հրապարակ»

Արխիվ

[]