ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռազմական բյուջեի կրճատումը պետության անվտանգային համակարգի ոչնչացման մասին կխոսի․ Տիգրան Աբրահամյան 03/16/2021 17:04 | ԼՐԱՀՈՍ
Անթույլատրելի է կրճատել ռազմական բյուջեն։ Հետպատերազմյան փուլը ենթադրում է ոչ միայն ռազմական բյուջեի կամ ծախսերի պահպանում, այլև դրանց էական ավելացում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, որ իշխանությունները քննարկում են ռազմական բյուջեն կրճատելու հարցը։
Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ իշխանությունն առ այս պահը չի հերքել այդ փաստը, ավելին ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանի պատասխաններն այդ հարցի հետ կապված էլ ավելի խորացրեցին ամեն ինչ․ «Նա խուսափողական պատասխան տվեց և հարցադրումներն ուղղորդեց դեպի Ֆինանսների նախարարություն։ Իհարկե, բյուջեում փոփոխությունների հիմնական իրականացնողներից է նաև Ֆինանսների նախարարությունը, բայց բնական է, որ ցանկացած գերատեսչություն ունի իր առաջնահերթությունները և ոլորտային հնարավոր կրճատումներն իրականացվում են ըստ առաջնահերթությունների։ Եթե ՊՆ-ին չի անհանգստացնում Ֆինանսների նախարարության այդ մոտեցումը, դա շատ ավելի վատ է»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ոչ միայն ռազմական գործողությունների վերսկսման հավանականության վտանգն է, որ ստիպում է բյուջեն նվազագույնը պահել այնպիսին, ինչպես կար, այլև ստեղծված նոր իրողությունները․ «Ադրբեջանի հետ նոր սահմանագիծ ունենք և մեծածավալ ենթակառուցվածքների աշխատանքներ կան՝ սկսած մարտական դիրքերի կահավորումից մինչև ճանապարհներ, մշտական տեղակայման վայրեր։ Ցանկացած հաշվարկի պարագայում հետպատերազմյան փուլը ենթադրում է ոչ միայն ռազմական բյուջեի կամ ծախսերի պահպանում, այլ դրանց էական ավելացում։ Չկա որևէ տրամաբանական գործընթաց, ինչը մեզ կարող է հուշել, թե ինչու է այս կամ այն ծախսն իրականացվում կամ ինչու է այս պարագայում կրճատվում բյուջեն»,-ասաց Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ այնուամենայնիվ վերջնական դիրքորոշում արտահայտելու համար կսպասի թեմայի վերաբերյալ պաշտոնական հայտարարությանը։
Հարցին՝ եթե պաշտոնապես հաստատվի ռազմական բյուջեի կրճատումը, ի՞նչ հետևանքներ կունենա դա բանակի վրա, Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ դա պետության անվտանգային համակարգի ոչնչացման մասին կխոսի․ «Բանակում իրականացվող ծախսերը միայն զինված ուժերին չեն վերաբերում կամ ընթացիկ աշխատանքների իրականացմանը։ Մեր ամբողջ անվտանգային համակարգը հիմնված է զինված ուժերի վրա և նման ծանր իրավիճակում անկախ նրանից, թե պետությունն ինչ վիճակում է, անթույլատրելի եմ համարում այդ ոլորտում ծախսերի կրճատումը»,-նշեց Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ