Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Մանիպուլյատիվ կերպով օգտագործվում են անհետ կորածների կամ գերիների ծնողների զգացմունքները, ինչն անբարոյականություն է. Ալավերդյան 03/16/2021   20:04  |  ԼՐԱՀՈՍ

Չի կարելի, որ Հայաստանը գնա այդպիսի կեղտոտ գործարքի։ Գերիների վերադարձը Ադրբեջանի պարտականությունն է, այլ ոչ թե՝ ինչ-ինչ քաղաքական առևտրի առարկա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով գերիների փոխանակման գործընթացին։

Ալավերդյանի դիտարկմամբ՝ գերիներին պահելը և չվերադարձնելը հանցագործություն է, միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտում, Ադրբեջանի կեցվածքը և գործողությունները միջազգային իրավունքի դեմ լուրջ հանցագործություններ են եւ նման պետությունները պետք է դատապարտվեն, մինչև անգամ՝ սանկցիաներ կիրառվեն։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ իշխանական շրջանակները անհետ կորած զինվորների հարազատներին վստահեցրել են, թե առաջիկայում հնարավոր է 30 գերի վերադառնա՝ ակնարկելով, որ կան բարդություններ. թշնամին տարածքներ է պահանջում։ Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ թշնամու հերթական թիրախը Արցախի Կարմիր Շուկան է, որի դիմաց Ադրբեջանը հայկական կողմին կփոխանցի մի քանի գերի։

Այս հանգամանքին անդրադառնալով՝ Ալավերդյանը նշեց, որ դա դատապարտելի է և չի կարելի, որ Հայաստանը գնա այդպիսի կեղտոտ գործարքին։ Նա ընդգծեց, որ շատ լավ է հասկանում ծնողների վիճակը, բայց իրենք էլ իրենց չեն ներելու, եթե կուլ գնան այդպիսի հանցագործ պայմանավորվածություններով իրենց որդիների վերադարձին, ամբողջ կյանքում իրենց խիղճը տանջելու է։

«Բացի դա՝ պարզ չէ, թե դա ինչքան կարող է տևել և արդյոք Ադրբեջանն իսկապես վերադարձնում է, թե տալիս է այն մարդկանց, որոնց մարմնի վրա դաժան վերաբերմունքի հետքերը չեզոքացվել են, չեն երևում»,- ասաց Ալավերդյանը՝ նշելով, որ հիմնավոր կասկածներ ունի առ այն, որ եթե ոչ ֆիզիկական, ապա հոգեբանական ճնշում և մարդկային արժանապատվությունը նսեմացնող բոլոր ձևերը կիրառվում են։

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է տասնապատկի իր բոլոր ջանքերը, որ այդ բոլոր հարցերը լուծվեն միջազգայնորեն ընդունված նորմերին համապատասխան, որ հնարավորինս շատ պետություններ և միջպետական կազմակերպություններ միանան մեր պահանջին, հասնենք նրան, որ Ադրբեջանի կողմից այդ կեցվածքն արժանանա պատժամիջոցների, ինչպես եղել է այլ դեպքերում։

Կարմիր շուկան, որը համառորեն պահանջում է Ադրբեջանը՝ 30 գերու դիմաց, ունի ռազմավարական նշանակություն։ Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Կարմիր Շուկայում տները ճանապարհից 5-10 մետր հեռավորության վրա են եւ փորձ է արվում Մարտունի շրջանն ամբողջովին կտրել Ասկերանի շրջանից, Ստեփանակերտից։

«Ոչ միայն դատապարտելի է Ադրբեջանի լկտի պահվածքը, այլև Հայաստանի կողմից այդ անհասկանալի կրավորական դիրքորոշումը»,- նշեց Ալավերդյանը։

Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից անհայտ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողներին համոզելու փորձերին, ակցիաներ չիրականացնելու կամ խնդիրը չբարձրաձայնելու վերաբերյալ հորդորներին, նա ընդգծեց, որ օրվա իշխանության քայլերը և քաղաքականությունը գիտակցաբար համաձայնեցված են Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական և մարտավարական նպատակներին։

Ալավերդյանը գտնում է, որ պատերազմը խայտառակ ձևով պարտվելուց և թշնամուն նույնիսկ եռակողմ պիղծ հայտարարությամբ նախատեսված տարածքներից ավել տարածքներ հանձնելուց հետո իշխանությունները չունեն որևէ հեղինակություն և այդ քաղաքականությունը շարունակում են օգտագործել մանիպուլյատիվ ձևով՝ օգտագործելով ամենացավոտ կողմը, այն է՝ անհայտ կորածների կամ գերիների ծնողների զգացմունքները, ինչն անբարոյականություն է և թող չասեն, որ բարոյականությունը և օրենսդրությունը կամ իրավունքը կապ չունեն։

«Դրանով Հայաստանը խախտում է թե մարդու իրավունքները, թե միջազգային հարաբերությունների վերաբերյալ ընդունված հայեցակարգը, թե դրանով վնաս է հասցնում ոչ միայն առանձին մարդկանց, այլև՝ հարված է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը»,- ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ տարիներ շարունակ պնդել են, որ չկա Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգություն, դա միասնական անվտանգություն է։

«Պահանջում եմ օրվա իշխանություններից՝ վերաբերել այս ամենին այնպես, որ գերակա չլինեն իրենց նեղ խմբակային շահերը, որովհետև այդ կեցվածքը հեռահար առումով չի համապատասխանում նաև այդ նեղ իշխանական խմբի շահերին»,- ընդգծեց Ալավերդյանը՝ հավելելով, որ համոզմունք ունի, որ օրվա իշխանությունները համոզմունք ունեն առ այն, որ Արցախն ամբողջովին պետք է բռնակցվի Ադրբեջանին, ինչը դատապարտելի է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:45 16/03/2021  |  ԼՐԱՀՈՍՊահանջում ենք անհապաղ լուծել ռազմագերիների վերադարձի հարցը. քաղաքացիները ձեռնաշղթաներով ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի շենքի մոտ
23:59 15/03/2021Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է, այլ ոչ թե ադրբեջանական իշխանությունների «բարի կամքը» կամ նրանց «լավությունը». ՄԻՊ
23:25 15/03/2021  |  ՄեկնաբանությունԽծաբերդից գերեվարված անձինք ի սկզբանե հայտարարվեցին որպես ռազմական հանցագործներ, բայց նրանցից ութին վերդարձրեցին. Ռոբերտ Հայրապետյան
23:11 15/03/2021  |  ԼՐԱՀՈՍՆերկայումս Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ. ՀՀ ԱԳՆ
23:00 15/03/2021  |  ՎերլուծություններՆիկոլի թվին ամեն բան գնվում է, ամեն բան՝ վաճառվում. Հայ գերիները տուրևառության առարկա են դարձել
21:25 15/03/2021  |  ԼՐԱՀՈՍԳոռի կյանքն ընդհատվեց պատերազմի ավարտի նախօրեին՝ թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից . «բարձր մարդ» պիտի դառնար, բայց չհասցրեց բարձրանալ
21:06 15/03/2021Հարազատ 2 եղբայր Հերացիում ԴՆԹ թեստ են հանձնել անհետ կորած եղբորը գտնելու համար․ ստացել են 2 տարբեր պատասխան. 168.am
20:48 15/03/2021  |  ԼՐԱՀՈՍՊատերազմի ամենածանր օրերին ՊԵԿ-ում հսկայական պարգևավճարներ են ստացել
20:02 15/03/2021  |  ԼՐԱՀՈՍ30 գերի կարող է տան, բայց էլի ինչ-որ բան ուզում են «կրճեն», նպատակը տարածքներն են՝ բոլորս հասկանում ենք. Անհետ կորած զինվորի հարազատ
21:59 14/03/2021  |  ԼՐԱՀՈՍՏավուշի մարզպետը մեդալներ է հանձնել պատերազմում զոհված 15 զինծառայողների ընտանիքներին

Արխիվ

[]