ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2018 թվականի դեկտեմբերին արձանագրվել է Հայաստանի պատմության մեջ համապետական ընտրությունների ռեկորդային ցածր մասնակցություն. Ղազարյան 03/16/2021 11:04 | Մեկնաբանություն
Մի քանի փաստ՝ 2018 թվականին տեղի ունեցած խայտառակությունը խորհրդարանական ընտրություն համարողների համար, որպեսզի պարզ լինի, թե ինչու պետք է բացառել այս իշխանությունների օրոք որևէ նոր ընտրության կազմակերպումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
«Մի քանի փաստ՝ 2018 թվականին տեղի ունեցած խայտառակությունը խորհրդարանական ընտրություն համարողների համար, որպեսզի պարզ լինի, թե ինչու պետք է բացառել այս իշխանությունների օրոք որևէ նոր ընտրության կազմակերպումը։
1․ Խորհրդարանական կառավարման երկրում, որտեղ միակ համապետական ընտրությունը Ազգային ժողովի ընտրությունն է, կազմակերպվել է արտահերթ՝ նախորդ ընտրությունից մոտ մեկուկես տարի հետո, երբ քաղաքական ուժերը բավականաչափ սպառել էին իրենց ռեսուրսները նախորդ ընտրության ժամանակ։
2․ Ընտրությունների օրը որոշել է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը՝ այդ մասին հայտարարելով Երևանի ավագանու ընտրություններում իր համար գոհացուցիչ արդյունքներ արձանագրելուց հետո, չնայած այն բանին, որ նախապես հայտարարել էր, որ արտահերթ ընտրություն կանցկացվի 2019 թվական մայիսի կամ հունիս ամիսներին։
3․ Նախապես հայտարարվել է, որ ԱԺ ընտրություն կանցկացվի Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո։ Այդ նպատակով, փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու, այն քաղաքական ուժերի հետ քննարկելու նպատակով։ Գործընթացը դադարեցվել է, որևէ քննարկում, որ և քաղաքական ուժի հետ չի իրականացվել, ընտրությունը կազմակերպվել է գործող օրենսգրքով։
4․ 2018 թվականի ԱԺ ընտրության ժամանակ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործի դնելով պաշտոնական և վարչական ողջ ռեսուրսը, այդ թվում իրավապահ մարմինների համակարգը, սպառնալիքների միջոցով խոչընդոտ է ստեղծել ընդդիմադիր ուժերին հարող կամ անդամակցող, հատկապես, ռեյտինգային ընտրակարգով առաջադրված, նախորդ ընտրություններում մեծ թվով քվեների արժանացած թեկնածուների առաջ։ Հարկ է նկատել, որ նրանցից ոչ ոք չի առաջադրել իր թեկնածությունը 2018 թվականի ընտրության ժամանակ։
5․ Նախընտրական քարոզչության ընթացքում արդեն իսկ ուժային կառույցների միջոցով քրեական հետապնդումներով հայտնի գործելաոճ ընտրած վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձնական սպառնալիքներ է հնչեցրել այն համայնքների ղեկավարների հասցեին, որոնք համարձակություն են ցուցաբերել աջակցելու ընդդիմադիր ուժերին։
6․ 2018 թվականի դեկտեմբերին արձանագրվել է Հայաստանի պատմության մեջ համապետական ընտրությունների ռեկորդային ցածր մասնակցություն։ Մասնավորապես, ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48,63%-ը (1․260․840 քաղաքացի)։
7․ Ընտրության արդյունքում արձանագրվել է իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժի աննախադեպ բարձր ցուցանիշ։ Մասնավորապես, վարչապետի ղեկավարած քաղաքական ուժը ստացել է քվեարկության մասնակիցների 70,43% ձայներ։ Հարկ է նկատել, որ 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր քվեարկության մասնակիցների 49,14% տոկոս ձայներ։
8․ 2018 թվականի ԱԺ ընտրության արդյունքներով ընտրական նվազագույն շեմը հաղթահարել են և Ազգային ժողվում են հայտնվել նվազագույն թվով քաղաքական ուժեր՝ ընդամենը երեք քաղաքական ուժ։ Սա աննախադեպ է եղել Հայաստանի պատմության ողջ ընթացքում։
9․ 2018 թվականի ԱԺ ընտրության արդյունքում խորհրդարանում են հայտնվել միայն այն քաղաքական ուժերը, որոնք մինչ այդ քաղաքական համագործակցություն են հաստատել իշխող քաղաքական ուժի հետ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Ընդդիմադիր ոչ մի ուժ խորհրդարանական ընտրություններում նվազագույն շեմ չի հաղթահարել։
10․ 2018 թվականին ԱԺ ընտրության հետևանքով իշխող քաղաքական ուժի ցուցակով ԱԺ պատգամավորի մանդատ են ստացել առավելապես հանրությանը ոչ հայտնի գործիչներ, որոնցից ոչ մեկը սեփական արժանիքներ, անձնական հեղինակություն, քաղաքական վաստակ ու վարկանիշ չի ունեցել ԱԺ պատգամավոր դառնալու համար։
11․ Կառավարության կողմից նշանակված գրեթե բոլոր մարզպետները և կառավարության անդամները (գործադիր իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները) առաջադրվել են ԱԺ պատգամավորի թեկնածու (հիմնականում ռեյտինգային ընտրակարգով), ինչը վարչական ռեսուրսի կիրառման հիմնական ցուցանիշներից մեկն է։ Հատկանշական է, որ նրանց գերակշիռ մասը հետագայում հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատներից։ Այսինքն, նրանց առաջադրումը նպատակ է ունեցել, ոչ թե պատգամավոր ընտրվելը, այլ իշխող ուժին անհրաժեշտ քվեներով ապահովվելը»,- գրել է Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ