ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմնական հարցադրումն այն է՝ կկեղծի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունները, թե՞ ոչ․ «168 ժամ» 03/16/2021 08:34 | Մամուլ
«168 ժամ» թերթը գրում, է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հիմնական հարցադրումն այն է՝ կկեղծի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանն այդ ընտրությունները, թե՞ ոչ։ Արմատական ընդդիմությունը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը կկեղծի դրանք, այդ պատճառով անընդունելի է ընտրությունների անցկացումը նրա իշխանության պայմաններում, իշխանության կողմնակիցները հակադարձում են, որ Նիկոլ Փաշինյանը չի կեղծի ընտրությունները, քանի որ մեկ անգամ արդեն՝ 2018 թվականին, անցկացրել է առանց կեղծիքի ընտրություններ։
Սա Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրությունները չկեղծելու միակ փաստարկն է, որը, սակայն, թույլ է ու հեղհեղուկ է այնքան, որքան նրա վարկանիշն ու հեղինակությունը։ 2018–ին արդեն իշխանություն ունեցող Նիկոլ Փաշինյանը չի կեղծել ընտրությունները ոչ թե այն պատճառով, որ խիստ սկզբունքային է կամ ժողովրդավար, այլ որովհետև դրա կարիքը չկար՝ պայմանավորված հեղափոխական էյֆորիայով։
Հետևաբար, այսօրվա իրականությունում հղում կատարել 2018 թվականին, մեղմ ասած, անմեղսունակություն է։ Իսկ հարցի պատասխանը՝ կկեղծի՞ Նիկոլ Փաշինյանն ընտրությունները, թե՞ ոչ, պետք է փնտրել նրա իշխանության շուրջ երեք տարիների մեջ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք կեղծիքը՝ որպես գործիք, միջոց, ընդունելի է կամ մերժելի է փաշինյանական իշխանությանը։
Ահա անցած երեք տարիները ցույց են տալիս, որ կեղծիքը Նիկոլ Փաշինյանի համար ոչ միայն ընդունելի է եղել ու է, այլ այն նրա իշխանության ամենաառաջնային միջոցներից մեկն է։
Նիկոլ Փաշինյանը կեղծել է ամենայնը, ինչ կարողացել է՝ սկսած մարդկանց մանիպուլյացնելուց՝ մինչև հորինված պատմություններ, կերտված հերոսներ ու հակահերոսներ։ Իսկ 44-օրյա պատերազմը դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կեղծիքի գագաթնակետը։
Հետևաբար՝ ի՞նչը պետք է ստիպի մարդուն, ով շուրջ երեք տարի կեղծել է գրեթե ամեն ինչ, չկեղծել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հատկապես այն դեպքում, երբ դրանք նրա համար ունեն կենաց-մահու նշանակություն, և այնպես չէ, որ ընտրություններում պարտվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է վերադառնալ լրագրության ասպարեզ, կամ հայրենիք՝ տանձի օղի քաշելու։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ունի մի կողմից՝ ընտրությունները կեղծելու հզոր մոտիվացիա, մյուս կողմից՝ չունի քաղաքական ու բարոյական որևէ արգելք՝ այս կամ այն քայլին չդիմելու համար։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլ Փաշինյանը չի դիմի ընտրություն կեղծելու ապօրինությանը, քանի որ իր կյանքի մեծ մասը պայքարել է դրա դեմ։ Բայց դա խիստ թյուր տպավորություն է։ Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում պայքարել է այս կամ այն անօրինականության դեմ՝ ոչ թե այն պատճառով, որ այդպես մտածել է, կամ, որ այդպես ավելի ազնիվ է, այլ, որովհետև ցանկացել է, որպեսզի ինքը լինի ապօրինություն գործողի դերում։
Վկան՝ նրա իշխանության թույլ տված տասնյակ կոռուպցիոն գործարքները, միլիոնավոր դոլարների պարգևավճարներն ու բազմաթիվ այլ անօրինականություններ, որոնց դեմ ժամանակին այդքան ինքնամոռաց պայքարել է Նիկոլ Փաշինյանը։
Այնպես որ, նա առաջիկա ընտրությունները կեղծելու է անհագուրդ ու անողոքաբար, կեղծելու է բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով, որովհետև նա տեսել ու զգացել է, թե ինչ բարերար ազդեցություն է ունենում կեղծիքն անձամբ իր ու իր ընտանիքի համար»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 16․03.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ