ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանությունը պարտավոր է ենթադրյալ բռնարարին ապահովել կացարանով. ՍԴ-ի որոշումից հետո կայացվել է արդարացման դատավճիռ 03/15/2021 15:54 | ԼՐԱՀՈՍ
Կոտայքի մարզում՝ կինը ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից, արդյունքում գործը հասել է դատարան և Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը իր վարույթում քննվող քրեական գործով որոշում է կայացրել կասեցնել քրեական գործի վարույթը և դիմել Սահմանադրական դատարան դիրքորոշում ստանալու համար:
Անդրադառնալով գործով նախապատմությանը՝ նշենք, որ Ոստիկանության Հրազդան բաժնի կողմից որոշում է կայացվել ամուսնու նկատմամբ՝ սահմանել՝ 10-ը օրով 50 մետր հեռավորություն պահպանելու պարտականություն, ինչը ենթադրում է, որ տղամարդը պետք է 10 օրով հեռանա այն տնից, որը սեփականության իրավունքով պատկանում է իրեն և որտեղ բնակվել է կնոջ և երեխաների հետ միասին:
Սակայն, տղամարդը չունենալով բնակության այլ վայր, որոշման կայացման հաջորդ օրը վերադրաձել է տուն, ինչն էլ նոր վիճաբանության և քաշքշուկի առիթ է հանդիսացել:
Ոստիկանության այս որոշումը խախտելու համար ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածով (Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու համար):
Դատաքննության ընթացքում դատարանը որոշում է կայացրել կասեցնել գործի քննությունը և այն ուղարկել Սահմանադրական դատարան դիրքորոշում ստանալու:
Մասնավորապես, դատարանի և պաշտպանի կողմից ընդգծվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածը հակասում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջներին:
Առաջին ատյանի դատարանը, դիմելով Սահմանադրական դատարան՝ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ բնակության վայրը որտեղ գտնել է բռնության ենթարկված անձը՝ սեփականության իրավունքով պատկանել է մեղադրյալին, և ոստիկանության հիշյալ որոշմամբ սահմանափակվել է վերջինիս սեփականության իրավունքը:
Բացի այդ առաջին ատյանի դատարանը անթույլատերլի է համարել օրենսդրական այն կարգավորումը, որի համաձայն անձին քրեական պատասխանատվության սպառնալիքի ներքո արգելվում է վերադառնալ իր բնակության վայր՝ առանց հաշվի առնելու նրա այլ վայրում բնակության վայր սահմանելու հնարավորությունը:
Միաժամանակ դատարանը նաև ընդգծել է, որ օրենքը ընթացակարգային երաշխիքներ է սահմանել բռնության ենթարկված անձի համար, սակայն անձը զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող սեփականություն հանդիսացող վայրը օգտագործելու իրավունքից և հնարավորությունից:
Օրենքը ոստիկանության աշխատակցին տալիս է հնարավորություն որոշում կայացնելու նման իրավիճակում, սակայն օրենքը չի նախատեսում որևէ ընթացակարգային երաշխիք, որով կապահովվի՝ անձի իր իրավունքներն ու օրինական շահերն արդյունավետորեն պաշտպանելու հնարավորությունը:
ՍԴ դիմելու հիմք է հանդիսացել նաև այն, որ օրենքը անձին թույլ չի տալիս օգտվել իր իրավունքների պաշտպանության իրավունքից, քանի որ ոստիկանության կողմից կայացված որոշումը կայացման պահից մտնում է ուժի մեջ:
Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-ին հոդվածը և «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը համապատասխանում են Սահմանադրությանը:
Բացի այդ ՍԴ նշել է, որ հիշյալ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դրանով նախատեսված սահմանափակումներն ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ հաշվի են առնվել նրա բնակության համար անհրաժեշտ այլ վայրի մատչելիությունը, ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված անձին և նրա խնամքի տակ գտնվող անձանց անվտանգ այլ վայր տեղափոխելու հնարավորությունը և նպատակահարմարությունը:
Դատարանի այս դիրքորոշումը պաշտպանեց նաև ամուսնու փաստաբան Պետիկ Սարգսյանը:
Քրեական գործի վարույթը վերսկսելու մասին որոշմանը հաջորդիվ պաշտպան Պետիկ Սարգսյանը՝ առաջնորդվելով Վճռաբեկ դատարանի Արմեն Սարգսյանի վերաբերյալ արտահայվտած իրավական դիրքորոշմամբ (թունավոր ծառի պտուղը), միջնորդեց արդարացնել ամբաստանյալին, ճանաչել և հռչակել նրա անմեղությունը:
Մեղադրող կողմը հրաժարվեց մեղադրանքից, իսկ դատարանը կայացրեց արդարացնող դատավճիռ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ