ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հետախույզ-դիպուկահարը խոստանում է հրապարակել հետաքրքիր տեսանյութեր՝ բանակի անտերության մասին.«Բանակը ձեր հոր դուքյանը չէ» 03/15/2021 12:37 | ԼՐԱՀՈՍ
Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հետախույզ-դիպուկահար Անդրանիկ Պողոսյանը կրկին անդրադարձել է բանակում տիրող իրավիճակին։ Ամիսներ առաջ Պողոսյանը հայտնել էր, որ դիրքերում տեղադրված վրաններում զինվորներն ապրում են անմխիթար պայմաններում։ Այժմ կրկին անդրադատնալով թեմային հավաստիացնում է, որ խնդիրը այդպես էլ չի լուծվել:
«Տեսանյութեր ունեմ, թե ինչպես է քամին քշում-տանում վրանը՝ զինվորներին ծեփելով գետնին: Այդ տեսանյութերը ես չեմ հրապարակում, որ աշխարհում Հայաստանի դեմքը չխայտառակվի: Սակայն եթե էդ խնդիրը լուծում չստացավ, ես դրանք կհրապարակեմ: Ու ոչ մեկը թող ինձ չասի՝ թշնամին տեսնում, խնդում է: Թշնամուն խնդալու թեմա վարչապետը կոչվածն էնքան է տվել, որ ես ինչ էլ անեմ, չի երևա: Թշնամին մի հատ Նիկոլի դեմքին նայում, արդեն խնդալուց մեռնում են, այդքան խնդալու թեմա կա»։
Պողոսյանը նաև անդրադարձավ այլ խնդիրների։ Տեղեկացրեց, որ մի դիրքից մյուսը 10 կմ է, սահմանը հսկողներին իրենք են սար բարձրանալով սնունդ հասցնում, որովհետև ճանապարհ չկա։
«Բա որ մի հատ հարձակում լիներ այդ պոստի վրա, ի՞նչ հույսով էին այդտեղ կռվելու։ Թե ամեն ինչ լռելու վրա է։ Մարդկանց հեռախոսները հավաքեք, ինչա չնկարեն, դուք էլ խաբեք, ասեք գիտեք՝ մեր բանակում կլուբնիկ են ուտում։ Չասեմ ինչ են ուտում»։
Պողոսյանը հայտնեց, որ հերթափոխ իրականացնողների թիվն էլ քիչ է, այնինչ, նրա խոսքով՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում սովորական քաղաքացիների դիմաց 10 հազար ոստիկան է կանգնած։
«Մեր մոտ սմենափոխ են գալիս 5 հոգի, որից մեկը կին է։ Մեր բանակի վիճակը այդ տիպի է, որ գալիս է կին է փոխում։ Հինգ հոգին ինչ պիտի պահի։ Որ հարձակում լինի՝ մի շաբաթ հետո եք իմանալու, մինչև հաջորդ սնունդ բերելու օրը»։
Պողոսյանը մտավախություն ունի, որ թշմանին կարող է կրկին հարձակվել, իսկ սահմանը հսկողներն ապահովված չեն, իսկ զինվորների բջջայինները հավաքում են, որ չկարողանան նկարել և ֆիքսել անմխիթար վիճակը։
«Կապանի պոստերը նկարել են, զենք չեք տվել։ Պատերազմի ժամանակ ռացիա չեք բերել պոստերի մի ծայրից մյուսը, գոռալով էինք հրաման տալիս։ Հիմա ռացիայի էղածը 6000 դրամ է։ Դա է ձեր պահած բանակը այ տուշոնկեք։ Պալատկեքի հարցը լուծեք ինչով կուզեք, դեմը պատերազմ ունենք, իսկ էդ պալատկաները մեր զորքն է՝ սկուտեղի վրա, որ պիտի տանեք տաք թշնամուն։
Ամեն պոստը մի ռակետի պատմություն է, լուծեք էդ հարցը, մինչև պատերազմ սկսվելը։ Այնպիսի կադրեր եմ հրապարակելու, որ չեք հասցնելու Հայաստանից փախչեք»։
Պողոսյանը բարձրաձայնեց նաև այլ կարևոր խնդիրների մասին, որոնց ականատեսն են եղել պատերազմի հետևանքով վիրավորված զինվորները։ Նա նաշեց, որ մարտական ընկերներից մեկը պատերազմի ընթացքում վիրավորվել է ու քանի որ հիվանդանոցներում տեղ ու դադար չի եղել, պայմանավորվել է շտապ բժշկական օգնություն ստանալուց հետո տեղը զիջել ավելի ծանր վիճակում գտնվող զինվորներին։
«Ասկոլկեքն իր ջանի մեջ մարդը գնում է իր տուն, պառկում, լավանում, ներկայանում ծառայության։ Իմանում ենք, որ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին դրամական աջակցություն ինքը չի ստանալու։ Նախարարությունից երկու անգամ մերժում են, որովհետև ինքը ստացիոնար բուժում չի ստացել։ Այդ մարդը անձնազոհության է գնացել, տուն գնացել, որ ոտք ու ձեռք չունեցողը տեղ ունենա։ Ի վիճակի չէ իր կարգավիճակով ուրիշ աշխատանքի անցնել ու նրան կարգ չեն տալիս, ոչ էլ ֆինանսական կարգավիճակից են կարողանում օգտվել»,- մանրամասնում է Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից