ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլի թվին ամեն բան գնվում է, ամեն բան՝ վաճառվում. Հայ գերիները տուրևառության առարկա են դարձել 03/15/2021 23:00 | Վերլուծություններ
Այս Նիկոլի թիվն ավելի քան դաժան եղավ հայերի համար։ Ապրում ենք մի ժամանակ, երբ հայ գերիները Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների ձեռքին տուրևառության առարկա են դարձել։ Եվ գիտեք՝ ո՞րն է տարօրինակը՝ մի կողմից Ալիևը հայտարարում է, որ այլևս հայ գերիներ չկան իրենց մոտ, բոլորը վերադարձվել են, մյուս կողմից՝ իշխանական շրջանակներից՝ անհետ կորած զինվորների հարազատներին վստահեցնում են, թե՝ առաջիկայում հնարավոր է 30 գերի վերադառնա։
Բայց՝ արդեն «բոլորը՝ բոլորի դիմաց» տողը անցած-մոռացված փուլ համարող՝ հայ և ադրբեջանական իշխանությունները նոր բանաձև են հորինում՝ «գերիների վերադարձ՝ տարածքների փոխանակմա՞մբ»։ Բնականաբար, ներկա «հողատու» իշխանության ներկայացմամբ և ձևակերպմամբ՝թշնամին նոր տարածքներ է պահանջում գերիների վերադարձի դիմաց։
Օրերս լիբանանյան և ռուսական իշխանությունների, նաև՝ հայկական կողմից քաղաքական և բիզնես շրջանակների համատեղ ջանքերի գործադրմամբ չորսամսյա գերությունից ազատվեց ու Լիբանան վերադարձավ լիբանանահայ Մարալ Նաջարյանը, ով գերեվարվել էր կապիտուլյացիայի խայտառակ պայմանագրի ստորագրումից հետո։ Նրա վերադարձը շատ հստակ փաստում է մեկ բան՝ երբ պետությունը աշխատում է, ջանքեր է գործադրում իր քաղաքացու ազատագրման համար, կարողանում է հասնել դրական արդյունքի, անգամ եթե դիմացը՝ բարբարոսներ են։
Այն, որ ներկա իշխանությունը առայսօր մատը մատին չի խփել մեր գերիներին Հայաստան վերադարձնելու համար, ակնհայտ է, քանի որ բոլորին է հայտնի, նրանք մինչ այժմ վերադարձվել են ռուսական կողմի շնորհիվ, իսկ վարչապետի աթոռին բազմածն այս առումով՝ «может завтра, а может послезавтра»՝ «խոսքը կտուրը գցող» ձևակերպումներով է առաջնորդվել մինչ օրս։
Եվ այն, որ վերջին շրջանում, քանի արտահերթ ընտրությունների թեման շիկանում է, գերիների մասին հանկարծ ներկաները սկսում են հիշել, իսկ գերիների և անհայտ կորածների հարազատներին սկսում են «փշի-փշի» անել, ընդ որում՝ զուգահեռաբար նրանց տրամադրելով արտախորհրդարանային ընդդիմության դեմ, շատերն են դիտարկում արդեն։
Այս ամենը ոչ միայն բացահայտում է կյանքի գնով աթոռից կառչած ապիկար իշխանության բարոյազուրկ կերպարը, այլև ցույց է տալիս, թե այն իր ստորությունների մեջ որքան կարող է խորը խրվել։
Տեսեք, սրանք մի կողմից՝ գերիների հարազատներին են կախվածության մեջ պահում իրենցից, ըստ էության՝ նրանց գերության մեջ գտնվող մերձավորին բազմակի շահարկություններից հետո մի տեսակ՝ «վաճառքի առարկա» դարձնելով։
Բացի այդ՝ հայրենի հողը, երկիրն են վաճառքի առարկա դարձնում, հող հանձնելու մասին են շարունակ խոսում, ասելով, թե՝ յուրաքանչյուր գերու դիմաց թշնամին հող է ուզում։
Ի վերջո, գերիների և անհայտտ կորածների հարազատներին տրամադրում են ընդդիմության դեմ՝ այն մտայնությամբ, թե՝ քանի որ ընդդիմությունը փողոց է դուրս եկել և իշխանության հրաժարականի պահանջ է դնում, իշխանությունը անհայտ կորածների և գերիների հարցերը՝ թողած, ընդդիմությանը դիմակայելու մասին է մտածում։
Այստեղ են ասել՝ եթե իշխանությունը գերիներին վերադարձնելու ցանկություն ունենար, նրանք հիմա վաղուց վերադարձած կլինեին։ Այս առումով վերջինս ի սկզբանե չի մտածել, այլապես ադրբեջանցի երկու մարդասպաններին ափալ-թափալ չէր հանձնի, կպայքարեր կապիտուլյացիոն պայմանագրի «բոլորը՝ բոլորի դիմաց» պայմանի իրականացման համար։ Օրնիբուն կաշխատեր, ելքեր կգտներ, կդիմեր աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին, միջազգային կառույցներին, վերջապես, ՀՀ ՄԻՊ-ի հետ համագործակցված կաշխատեր, այլ ոչ թե՝ նրա աշխատանքը կարգելակեր, ֆինանսները կկրճատեր և այլ միտումնավոր քայլերի կդիմեր։
Օրինակ, այն, ինչ տեսանելի ու պարզորոշ է՝տեսնում և զգում ենք՝ այս իշխանություն ի սկզբանե ճիգ ու ջանք չի խնայում, բացառապես Ադրբեջանին հաճոյանալու, Արցախն ու Հայաստանի սահմանները Ալիևին նվիրաբերելու, հարցում, դեռ մի բան էլ՝ ավելի ու առավել․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից