ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այլընտրանք չունեմ. Արա Սաղաթելյանը քաղաքականությամբ զբաղվելու մասին 03/14/2021 21:43 | Քաղաքական
Եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը զբաղվում է քեզնով: Սա այդ դեպքն էր: Ես ինձ համար հանգիստ աշխատում էի, ինչ-որ մարդիկ, որոնք ունեին ուղեղի հետ խնդիրներ, եկան և սկսեցին զբաղվել ինձնով: Դա ստեղծեց իրավիճակ, որ ես սկսեցի զբաղվել իրենցով: Այս մասին «24 TV»-ի եթերում ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: «Գտնում եմ, որ ստեղծվել է մի իրավիճակ, որ այլընտրանք չունեմ, քան՝ ակտիվանալ, որովհետև օրեցօր կորցնում ենք մեր երկիրը՝ որպես սուբյեկտ, որպես լեգիտիմ միավոր»,- նշել է Սաղաթելյանը եւ ավելացրել, որ ինքը չի որոշել ապրել քաղաքականության մեջ:
Նրա խոսքով՝ այս պահին ունի ներքին համոզմունք, որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել և կլուծի, այնուհետև՝ ինքը զբաղվելու է մասնագիտական գործունեությամբ՝ տեղեկատվական անվտանգությամբ: Ինչ վերաբերում է իր քաղաքական թիմին, ապա Սաղաթելյանը նկատել է նշեց, որ թաքցնելու որևէ բան չկա, բոլորին հայտնի է, որ ինքն արդեն 15 տարի Միքայել Մինասյանի թիմակիցն է: «Մենք ունենք կուռ թիմ, համախոհներ ենք, ընկերներ ենք, ունենք արժեհամակարգ, որի մեջ չի մտնում կին, երեխա հայհոյելը, մենք անցել ենք շատ լուրջ ճանապարհ, ունենք լուրջ նվաճումներ»,- նշել է նա:
Անդրադառնալով իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը՝ Սաղաթելյանը նկատել է, որ իր համար սպասելի էր, որ ԱԱԾ-ն կարող էր հայտնվել իր գրասենյակում, բայց չէր կարող պատկերացնել, որ դա կարող էր լինել Գագիկ Սողոմոնյանի գործով, որովհետև դա ամենաապուշ մոտեցումն էր, որ կարող էր լինել:
Սաղաթելյանի խոսքով՝ ինքը հստակ գիտեր, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա շրջապատից մի քանի հոգու ուղեղում առկա է մոտեցում, որ պետք է Արա Սաղաթելյանին վնասել ու իրենց պատկերացմամբ՝ վնասազերծել: «Նրա որոշումների ընդունման մեխանիզմը պարզ չէ; Ավելին՝ մեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը չունի որոշումների ընդունման մեխանիզմ, նա որոշակի բաներ անում է՝ զգալով, բնազդով»,- նշել է նա՝ հավելելով, որ վերջինիս երևակայության մեջ Արա Սաղաթելյանն ինչ-որ բուրգի վերևում է գտնվում: «Այսինքն՝ այդ մարդն այնքան տգետ է, որ չի հասկանում, որ սոցիալական հարաբերությունները միայն բուրգերով չէ, որ կառուցվում են: Ես չեմ կարող իր որոշման ընդունման մեխանիզմը գնահատել, ես կարող եմ գնահատել իր բնազդները, որոնք շատ հեշտ են գնահատվում, այն է` ինչքան շատանում են տարբեր տեսակի ձայներն ու մարմնաշարժությունները, այդքան կարող ես ենթադրել, որ կլինի ագրեսիա»,- նշել է Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ