ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻՊ-ի գործունեության ֆինանսական երաշխիքը վերացնելու իշխանությունների նախաձեռնությունը կյանքի չի կոչվի. իրավապաշտպան 03/14/2021 17:34 | ԼՐԱՀՈՍ
ՄԻՊ-ի ֆինանսավորումը կրճատելու իշխանությունների մշակած օրինագիծը կյանքի չի կոչվելու, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Կարծում եմ, որ դրույթը կյանքի չի կոչվելու. Ինչ- որ փուլում այն կամ չի ընդունվելու, կամ ընդունվելու դեպքում հակասահմանադրական է համարվելու։ Իշխող քաղաքական ուժի ցանկությունը կյանքի չի կոչվելու», - նշել է նա:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` կառավարությունը նախաձեռնել է վերացնել ՄԻՊ-ի գործունեության ֆինանսական երաշխիքը, որը հնարավորություն է տալիս կրճատել ՄԻՊ-ի տարեկան բյուջեն։ Մելիքյանը վստահ է՝ որքան էլ փորձեն, միեւնույն քաղաքական իշխանությանը է չի հաջողվելու քանդել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը։
«Տեսնում եմ որոշ պատգամավորներ, որոնք թեկուզ այդ դավաճանական խմբակի անդամ են, բայց որոնք չեն կորցրել մտածելու ունակությունը և ես այն կարծիքին եմ, որ չընդունելու հավանականությունն առկա է»։
ՀՀ-ում ձևավորված ՄԻՊ բարձրակարգ ինստիտուտի երաշխիքներից մեկն էլ ըստ Մելիքյանի՝ ֆինանսական անկախության երաշխքին է, այն, որ չի կարող քաղաքական իշխանությունը կրճատել հաստատության բյուջեն։ Ի դեպ, դա նաև միջազգային ստանդարտ է և առանց այդ երաշխքիքի չի կարող ՄԻՊ հաստատությունը որակյալ՝ «Ա» կարգի համարվել։
«Այս իշխանությունը ինչպես քանդ ու քարափ է անում այլ ինստիտուտներ, հիմա էլ ուզում է ՄԻՊ ինստիտուտը քանդ ու քարափ անել և դա տրամաբանական է, որովհետև այս մարդիկ ոչ թե կառուցող են, այլ քանդող։ Այս պարագայում, ամենայն հավանականությամբ նրանց չի հաջողվի, որովհետև մեծ կասկած ունեմ, որ ԱԺ-ն կընդունի այս օրենքը»։
Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց, որ չնայած՝ Արման Թաթոյանը հայտարարել է, որ կդիմի ՍԴ, եթե 80 պատգամավոր կողմ քվեարկի նախագծին, հնարավոր է ՍԴ դիմի նաև ՀՀ նախագահը, որովհետև նախագահն՝ ի տարբերություն ՄԻՊ-ի, կարող է դիմել նախքան ուժի մեջ մտնելը։ ՍԴ կարող են դիմել նաև պատգամավորների 1/3-ը։ Նա ուշադրություն հրավիրեց նաև այն փաստին, որ արդեն հնչում են քննադատություններ արևմտյան հարթակներից։
Իրավապաշտպանն ասում է՝ սա ինստիտուտի խնդիր է և բացարձակ կապ չունի ՄԻՊ-ի անձը։
«Եթե օրինակ՝ վաղը լինի իշխանափոխություն, իշխանության գա նոր ուժ, ես չէի ուզի, որ նրանք ունենան իրենց համար կոմֆորտային ՄԻՊ, որը միշտ իմանա, որ եթե իրեն դրսևորի ոչ այնքան հաճելի ձևով, հեշտությամբ կարող են կտրել»։
Ռուբեն Մելիքյանն ուշադրություն դարձրեց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի գործունեությանը, նշեց, որ վերջինս շատ սկզբունքային է ներքին հարցերում։ Երբ տեղի է ունենում ենթադրյալ խախտումներ, օպերատիվ արձագանքում է խնդիրներին։ Ի տարբերություն իշխող ուժին, շատ ակտիվ է Արցախի, Սյունիքի հետ կապված հարցերով, մեծ դերակատարություն ունի նաև միջազգային տարբեր գործընկերների մոտ։
«Այս քաղաքական որոշ՝ առանձնապես բարձր մակարդակ չունեցող և պետականությունից չհասկացող մարդկանց մոտ կա թյուր կարծիք, որ ՄԻՊ-ը նրա համար է, որ պաշտպանի իրենց ՀՀ քաղաքացիներից։ Այդ մասով դժգոհություն եղել է ՄԻՊ-ի կողմից, բարձրաձայնել է նաև ԱԺ-ում։ Կարծում եմ՝ այս ամենը լրիվ բավարար է, որ ՄԻՊ հաստատությունը իշխող քաղաքական ուժի համար համարվի ոչ այնքան հաճելի կառույց»։
Մելիքյանը նկատեց, որ ՄԻՊ հաստատությունը դրսևորում է բարձր պրոֆեսիոնալիզմ, հարկ եղած դեպքում խոսքեր է հնչեցնում օրինակ՝ իշխող քաղաքական ուժի հասցեին, երբ ՄԻՊ տեսանկյունից ոչ այնքան ընդունելի վարքագիծ են ընդունում։ ՄԻՊ-ը ըստ Մելիքյանի՝ քաղաքական գործունեություն չի իրականացնում։
«Բայց կոմֆորտային չէ, վստահ եմ, քաղաքական ներկայացուցիչների համար ունենալ այդպիսի ՄԻՊ։ Նրանք, օրինակ, կցանկանային երևի թե ունենալ Դանիել Իոսանիսյանի, Նիկոլայ Բաղդասարյանի նման մեկին, որոնք անընդհատ կծափահարեին, դատարանները շրջափակողներին, կասեին «մի բան էլ քիչ եք արել, պետք է ուրիշ բաներ անեիք, շրջափակելով չսահմնափակվեիք», կամ ՍԴ-ն կազմաքանդեն, ասեն՝ «լավ եք արել քիչ եք արել»»։
Մելիքյանը եզրափակեց, որ սկզբունքային հարց է, ինքն էլ փորձելու է հետևողական լինել հարցի կապակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ