ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարալ Նաջարյանի տուն վերադարձի համար ահռելի դերակատարում է ունեցել Արա Բաղդասարյանը․ Հովհաննիսյան 03/13/2021 20:45 | Մեկնաբանություն
Մարալ Նաջարյանի տուն վերադարձի մասով բացի քաղաքական դերակատարներից, ի դեմս ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վ. Մատվիենկոյի ու Լիբանանի իշխանությունների, ահռելի դերակատարում է ունեցել Արա Բաղդասարյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Սա Արա Բաղդասարյանի նկարն է նախագահ Քոչարյանի հետ՝ նրա գրքի շնորհանդեսին: Այս նկարը պատճառ դարձավ, որ վերջինիս հեռացնեն Անդորրայի Թագավորությունում պատվո հյուպատոսի պաշտոնից: Այն ժամանակ դեռ մոդա չէր զանազան քամելեոնների կողմից Քոչարյանի կողքին գտնվելը:
Մանրախնդրության ու էժանության շարքային դրսեւորում էր անհայրենիքների իշխանության ու գերագույն գլխավոր դավաճանի կողմից: Հաշվի չէր առնվել ո՛չ մարդու վաստակը, ո՛չ էլ ունակությունը ծառայել մեր պետությանը:
Մեկ տարի անց, պետականակործան ու մարդասպան պատերազմից հետո, երբ Ալիեւի հարճը չի կարողանում լուծել գերիների հարցը, ծախում է տարածքներից այն ինչ հնարավոր ու անհնար է, չի զբաղվում Արցախի ճանաչման հարցով, Արան իր կապերով ծառայեց ժողովրդին` չնեղանալով: Մարալ Նաջարյանի տուն վերադարձի մասով բացի քաղաքական դերակատարներից, ի դեմս ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վ. Մատվիենկոյի ու Լիբանանի իշխանությունների, ահռելի դերակատարում է ունեցել հենց Արան: Նաիրա Զոհրաբյանը նշել էր այս մասին:
Այլ գերիների մասով եւս նա ունի իր դերը` գերությունից հարազատների հետ կապի ապահովումից մինչեւ վերադարձ: Հիմա` եւս:
Անձամբ չեմ ճանաչում Արային, եւ միայն այս դեպքերից հետո եմ իմացել, որ իմ լավ ընկերներից մեկի`Մհեր Բաղդասարյանի եղբայրն է: Զավեշտն այն է, որ այս դեպքով դավաճանների խունտան եւս փիառվելու փորձ արեց` զրո կապ ունենալով դրա հետ, բայց ուղիղ կապ ունենալով Արայի ազատման հետ:
Ես մեծարման երեկոների կամ ցերեկույթների ու հերոսացումների սիրահար չեմ: Հերոսներ չկան, փրկիչներ չկան, հատկապես, որ մեր երկրում ժանրի կանոնների համաձայն հերոսներն ու հակահերոսները 24 ժամվա կյանք են ունենում:
Բայց ես աստվածային ու տիեզերական ամենագործուն կանոններից մեկի կողմնակիցն եմ՝ շնորհակալության: Մենք փոքր պետություն ենք, ու հարուստ ենք մեր ունակ ու հաջողակ մարդկանցով: Չի կարելի վատնել ու մաշել ու կորցնել ու հեռացնել կամ նեղացնել այն հաջողակ մարդկանց, ովքեր պիտանի կարող են լինել այս մահամերձ երկրին..... Ուզում եմ Արային պարզապես գնահատանքի խոսքեր ուղղենք, որ իմանա, որ իր աշխատանքը գնահատվում է հայ ժողովրդի լավագույն զավակների կողմից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ