ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կասկած չունեմ, որ Արման Թաթոյանը եղել է, կա, ու մնալու է իր առաքելությանը հավատարիմ, անկախ այս խեղկատակների ու սուտասանների ճիգերից.Արման Սաղաթելյան 03/12/2021 15:30 | ԼՐԱՀՈՍ
Կառավարությունն առաջարկել է օրենսդրական փոփոխություններ, համաձայն որոնց ՄԻՊ ֆինանսավորումը կարող է կամայական ձևով վերանայվել գործադիրի կողմից։ Այնինչ, նախկին կարգավորումներով ՄԻՊ-ը չէր կարող ունենալ նախորդ տարվա հատկացումներից պակաս ֆինանսավորում։ Այս մասին ֆեսբուքիր իր էջում գրում է հասարակական-քաղաքական գործիչ, «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Արման Սաղաթելյանը։
«Սրա բացատրությունը հնչեցվեց Ատոմ Ջանջուղազյանի շուրթերով, մոտավորապես այսպես․ ներդրումներ չկան երկրում, հետեւաբար պետք է մեր ներսում տնտեսումներ անենք։ Եվ սա ասում է մի իշխանության ներկայացուցիչ, որը հասավ հենց այդ իշխանության, խոստանալով կոկորդիլոսների ֆերմաներ, ինքնաթիռի գործարաններ, տնտեսական թռիչքաձև աճեր, ներդրումների ահռելի հոսք, որին խանգարում էր նախկին Ազգային ժողովն ու կառավարությունը, տարատեսակ նորաստեղծ գործարաններ, որոնք պարզեց, որ «բացվում» էին զուտ նկարահանման համար, ու անմիջապես փակվում, և այսպես շարունակ հեքիաթների աշխարհում։
Մի իշխանության ներկայացուցիչ, որը քամուն տվեց միլիոնավոր դոլարներ, ակնհայտ հակասահմանադրական հանրաքվե նախաձեռնելով, իսկ իրականում ընդամենը Հրայր Թովմասյանին աշխատանքից ազատելու նպատակով, որն այդպես էլ չկայացավ։
Մի իշխանության ներկայացուցիչ, որը ծախսում է շուրջ 400 հազար ԱՄՆ դոլար երկիրը բուկլետներով զենքի միջազգային ցուցահանդեսում ներկայացնելու, իսկ ավելի ճիշտ՝ խայտառակելու համար, բայց որի պատվիրակության անդամները հաճույքով նկարվում են այլ երկրների տաղավարներում, այլ երկրի զենքերով։
Մի իշխանության ներկայացուցիչ, որը շարունակում է լափել միլիոնավոր պարգևավճարները՝ հենց այդ նույն ներդրումների բացակայության, պատերազմի ու տնտեսական ճգնաժամի պայմաններում, որի պատճառաբանությամբ էլ փորձում են կրճատել ՄԻՊ-ի ֆինանսավորումը։ Պարգևավճարներ զրո արդյունավետության ու կործանարար գործունեության համար։ Այս իշխանությանը անգամ իր ստացած աշխատավարձը չի հասնում, ուր մնաց՝ պարգևավճարը։ Ավելին, պատճառված ավերածությունների ու վնասի համար ամեն մեկին հասանելիք պատասխանատվության չափը դեռ քննարկման առարկա պիտի լինի մոտ ապագայում։
Ու այս ֆոնին հարված է հասցվում երկրում եզակի մնացած աշխատող ինստիտուտին, որն իր վրա է վերցրել ահռելի բեռ ու պատվով է այն տանում ոչ միայն երկրի ներսում, այլ նաև երկրից դուրս։ Հավանաբար, այս իշխանության քիմքին հաճո չէ հանդուրժել իրենց գրպանային կամակատար չհանդիսացող կարևորագույն իսնտիտուտն ու դրա ղեկավարը։
Առանձին անդրադարձի են արժանի բոլոր, այսպես կոչված, «իրավապաշտպան» ՀԿ-ները, որոնք տարիների ընթացքում սնուցվելով ու առաջնորդվելով օտարերկրյա օրակարգերով, ամեն չնչին առիթով վայնասուն էին բարձրացնում աշխարհով մեկ, պառկում էին գետնին ու մատ թափ տալիս բազմաթիվ նույնանման հարթակներում ՝ «տեսեք-տեսեք․․․մարդու իրավունքներ․․․խոսքի ազատություն․․․» և այսպես շարունակ։ Մենք առիթ ունեցել ենք փաստելու, որ այդ ահռելի ցանցի միակ նպատակը երկրի կազմաքանդումն էր, իշխանության մաշեցումը և դավաճաններին իշխանության բերելը, որոնք էլ կհանձնեն Արցախը, կթողնեն թուրքական յաթաղանի, իսկ 100 տարի անց՝ թուրքական Բայրաքթարի տակ մի ամբողջ սերունդ, և կշարունակեն կտրել Հայաստանն իր բնական շահերից ու բնական դաշնակիցներից։ Տևական ժամանակ է, ինչ այդ ՀԿ-ներից տեսանելի ու առարկայական ծպտուն չկա։ Իհարկե, չէր էլ կարող լինել, քանի որ նրանք այս ամենի համահեղինակն են ու պատասխանատուներից մեկը։
Իմ երկիրը կրկին լինելու է ազգային պետություն։ Եվ իմ երկիրը կրկին ղեկավարելու են մարդիկ, ովքեր առաջնորդվելու են ազգային շահերով։ Կասկած չունեմ, որ Արման Թաթոյանը եղել է, կա, ու մնալու է իր առաքելությանը հավատարիմ, անկախ այս խեղկատակների ու սուտասանների ճիգերից։
Դուք հիմար եք։ ՄԻՊ-ը միակն է լինելու, ով ձեզ հետո պաշտպանելու է...երեւի։ Իսկ երեւի, որովհետեւ դեռ անհրաժեշտ է լինելու ապացուցել, որ դուք մարդ եք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել