ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը՝ օտարերկրյա լրտեսական ծառայությունների թիրախ 03/12/2021 21:03 | Վերլուծություններ
Այն, որ Հայաստանը հատկապես վերջին երեք տարվա ընթացքում տոտալ հարձակման մեջ է օտարերկրյա լրտեսական ծառայությունների կողմից, արդեն բազմաթիվ փաստերով են ապացուցվում։ Ընդ որում, շրջանակը պարզորոշ տեսանելի է դառնում՝ ներառելով հենց այն պետությունները, որոնք կոնկրետ շահեր են են հետապնդում ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում։
Այսինքն, մինչ ՀՀ ԱԱԾ-ն զբաղված է պետության ներսում ղեկավարի տարբեր հանձնարարականներով մի նոր 37 թիվ կազմակերպելով և իմիտացիա ստեղծելով, թե ՝ ֆեյսբուքյան ֆեյքեր, սատանաներ որսալով, ՀՀ քաղաքացիներին գաղտնալսելով ինչ-որ կարևոր գործ է անում, այդ նույն ժամանակ իր բուն, իրական գործը անտեր է մնում։
Կա՞ արդյոք որևէ երկրորդ երկիր, որին կոնկրետ փաստեր են ներկայացվում պետության ղեկավար անձանց՝ այս կամ այն երկրի կողմից հավաքագրված գործակալներ լինելու վերաբերյալ, իսկ Ազգային անվտանգության ծառայության արձագանքը լինում է «ձայն բարբառոյ յանապատի»։
Ընդ որում, ոչ մեկը կամ երկուսն են այդ փաստերը։ Դրանք հիմնականում դաջված են ներկա իշխանության ներկայացուցիչների կենսագրություններում, ինչը, բնականաբար, լուրջ ուսումնասիրության առարկա պիտի դառնար ՀՀ ԱԱԾ-ում ի սկզբանե։ Բայց ոչ միայն կենսագրություններում, այլև նրանց գործունեության մեջ վերջին 3 տարիներ ընթացքում, երբ տարբեր բարձր պաշտոններ են զբաղեցրել։
Օրերս հայտնի դարձած երկու լրտեսական գործունեության փաստեր առնչվում են Մեծ Բրիտանիայի հետ։ Պարզվում է՝ «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, ձեռքի հետ էլ լրտեսությամբ է զբաղված այնտեղ։ Ի մասնավորի՝ թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որը հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ հաջող կերպով հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։ Այս փաստը հանրայնացրել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։
Ընդհանրապես, բարեգործական և առողջապահական, կրթական և այլ սոցիալական ծրագրերի անվան տակ, ի վերջո, կրոնական կազմակերպություններ որպես, ինչպես նաև՝ լրատվական գործունեություն իրականացնող՝ հիմնականում մեր իրականություն մուտք գործեցին երկրաշարժից հետո, ավելի տարածվելով՝ արցախյան առաջին պատերազմից հետո։ Սկզբնական շրջանում լինելով գործակալական փոքրիկ ցանցեր, գլոբալացման գնացին 2013-18թթ, ըստ էության, լրջագույն դեր կատարելով 2018-ի գունավոր հեղափոխության նախապատրաստման և իրականացման համար։
Բորիս Ավագյանի խոսքով՝ «Հավաստի աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ «HALO Trust» ընկերությունը, որն աշխատում էր բրիտանական բարեգործական կազմակերպության անվան տակ ու զբաղված էր ականների չեզոքացման աշխատանքներով, Արցախում աշխատած ժամանակահատվածում ձեռք է բերել հայկական կողմի ականապատված տարածքների քարտեզներն ու փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին։ Սրա պատճառով պատերազմի ժամանակ հակառակորդը կարողացել է բարեհաջող կերպով անցնել ականապատված տարածքներով։ Վտանգավոր տարածքները ուսումնասիրելու անվան տակ այս ընկերությունն իրականացրել է հետախուզական գործողություններ Արցախի ամբողջ տարածքում»։
Օրերս մամուլն անդրադարձել էր լրտեսական մեկ այլ դրվագի. Այս անգամ խոսքը վերաբերվում էր ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի պաշտոնավարման դադարեցմանը, որը ՀՀ ԱԳՆ-ի կողմից ձևակերպվեց որպես՝ «իր մանդատի իրականացման գործում թերացումների եւ ոչ համագործակցային աշխատելաոճի համար», իսկ նույն ընթացքում համացանցում ակտիվ շրջանառվում էր, թե հայաստանյան գրասենյակի արդեն նախկին ղեկավարը լրտեսություն է արել՝ հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի, ավելին, մամուլում /«Ժողովուրդ»/տեղեկատվություն եղավ, որ որ ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալ ներկայացուցչով զբաղվել է ԱԱԾ հակահետախուզությունը, սակայն լրտեսության բացահայտման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն առայսօր չկա։ ՈՒշագրավ է, որ երեկ այս գործի համատեքստում «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն է կոչով դիմել ՀՀ ԱԱԾ-ին՝ կոչ անելով « ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը՝ քննության առնել Մ․ Քլարկ-Հաթինգի հնարավոր կապերը Եվրասիա համագործակցության հիմնադրամի Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանի և սորոսականներ Դանիել Իոաննիսյանի ու Արթուր Սաքունցի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակության ողջամիտ կասկածի շրջանակներում»։
Նույն Դանիել Իոաննիսյանի քույրը Արցախում պատերազմական օրերին՝ հեռախոսով լուսանկարում էր Արցախի նախագահի նստավայրը, այլ ռազմավարական օբյեկտներ, ընդհուպ՝ իրենց պատերի հաստությամբ՝ ըստ տեղեկատվության՝ աշխատելով Ադրբեջանի համար։
Այս ամենին եթե ավելացնենք ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահին վերաբերող ողջ տեղեկատվությունը, ի վերջո՝ վարչապետի կնոջ բազմակի անգամների ներկայությունը Արցախում՝ ԶՈՒ բունկերում, ուր բարձրաստիճան զինվորականներից զատ որևէ այլ, օտար մարմին չպետք է լինի․․․հարցեր կունենանք՝ ՀՀ ԱԱԾ-ին ուղղելիք։ Պատասխաններ դեռ չկան, բազմակետեր են։
Ի դեպ, ԱԱԾ նախկին ղեկավարներ ունենք՝ Արթուր Վանեցյան, Միքայել Համբարձումյան, ովքեր տարբեր ժամանակներում ահազանգեր հնչեցրել են՝ առաջինը՝ սորոսականների և աղանդների գործած ավերի, երկրորդը՝ վարչապետի՝ ազգային անվտանգության համատեքստում վարած քաղաքականության մասին։ Բացահայտումները, կարծում ենք՝ առջևում են դեռ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ