Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Սահմանադրական դատարան ենք ստեղծել, որ վեճերը լուծվեն ինչ-որ «իրավունքի ուժո՞վ». Սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյան 03/12/2021   16:17  |  Մեկնաբանություն

Երբ Նախագահը չի ստորագրում Ազգային ժողովի ընդունած օրենքը, ապա դրանից դժգոհ է, բնականաբար, Ազգային ժողովը, քանի որ Նախագահը թույլ չի տալիս, որ խորհրդարանի օրենքը մտնի ուժի մեջ ու գործի։ Չի բացառվում, որ նախագահի այդ անգործությամբ խախտվում է Ազգայի ժողովի օրենսդրական իրավունքը (Սահմ․ 88-րդ հոդ․ 2-րդ մաս)։ Այս մասին ֆեյսբուքում գրել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը.

«ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆհետաքրքիր ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գործող Սահմանադրության տեքստից պետք է ջնջել բոլոր այն նորմերը, որոնք Հանրապետության նախագահի անգործության դեպքում վեճը լուծված են համարում «իրավունքի ուժով» կամ նախատեսում են դրան նման այլ կարգավորում։

Օրինակ․

Երբ Նախագահը չի ստորագրում Ազգային ժողովի ընդունած օրենքը, ապա դրանից դժգոհ է, բնականաբար, Ազգային ժողովը, քանի որ Նախագահը թույլ չի տալիս, որ խորհրդարանի օրենքը մտնի ուժի մեջ ու գործի։ Չի բացառվում, որ նախագահի այդ անգործությամբ խախտվում է Ազգայի ժողովի օրենսդրական իրավունքը (Սահմ․ 88-րդ հոդ․ 2-րդ մաս)։ Որովհետև քանի՞ կոպեկ արժի օրենք ընդունելու իրավունքը, եթե այդ օրենքը չի մտնելու ուժի մեջ ու չի դառնալու պարտադիր։ Հետևաբար, վեճ է ծագում Նախագահի ու Ազգային ժողովի միջև։ Իսկ ո՞րն է վեճերի լուծման քաղաքակիրթ եղանակը։ Բնականաբար դատարան դիմելը սեփական իրավունքը խախտված համարողի կողմից։

Իսկ ի՞նչ լուծում է առաջարկում մեր Սահմանադրությունը։

Նա պահանջում է, որ Սահմանադրական դատարան դիմի Նախագահը !!! (Սահմ․ 129-րդ հոդ․ 1-ին մաս)։ Պատկերացնո՞ւմ եք, դատարան պիտի դիմի ոչ թե նա, ով իր իրավունքը խախտված է համարում (Աժ-ն), այլ ենթադրյալ խախտողը (Նախագահը)։ Իսկ եթե Նախագահը, այնուամենայնիվ, դատարան չի դիմում, ապա Ազգային ժողովն իրավունք է ստանում ինքնուրույն լուծելու նախագահի հետ իր վեճը !!!։

Հա, Ազգային ժողովը դառնում է ինքն իր գործով դատավոր ու բնականաբար վեճը լուծում է իր օգտին, այսինքն՝ ԱԺ նախագահը վերցնում ու Նախագահի փոխարեն ստորագրում ու հրապարակում է իր իսկ ընդունած օրենքը (Սահմ․ 129-րդ հոդ․ 3-րդ մաս)։ Արդար լուծում է, չէ՞։
Սահմանադրության այս մոտեցմամբ, նախ, խախտվում է այն ընդհանուր դատավարական սկզբունքը, որ դատարան դիմել կարելի է միայն շահագրգռություն ունենալու դեպքում։ Դատարան դիմողը պետք է կարողանա հիմնավորել, որ պատասխանողի գործողություններով կամ անգործությամբ խախտվել են իր իրավունքները։ Բայց օրենքը չստորագրող Նախագահը հեչ էլ իր իրավունքները խախտված չի համարում ու չի էլ կարող դատարանում նման բան պնդել։ Դա պիտի անի Ազգային ժողովը։

Երկրորդ՝ մինչև օրենքի հրապարակումը իրավաբանական իմաստով իրավանորմեր գոյություն չունեն։ Իրավանորմի գոյությունն սկսվում է ( = իրավանորմը ծնվում է) պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու պահից, որովհետև միայն այդ պահին է ավարտվում օրենսդրական գործընթացը (մանրամասն տես Հովհաննիսյան, Ընդհանուր իրավագիտություն, էջ 156-158)։ Հետևաբար, մինչև օրենքի հրապարակումը Սահմանադրական դատարանը Նախագահի դիմումով չի կարող ստուգել գոյություն չունեցող բանի սահմանադրականությունը։ Այս մասին իմ դիտողությունները 2015-ին ներկայացրել եմ սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովին, բայց դրանք հաշվի չեն առնվել։

Բացի այդ, որևէ իրավական ակտի ՆԱԽԱԳԾԻ սահմանադրակությունն ստուգելու հնարավորություն սահմանադիրը նախատեսել է միայն Սահմանադրության փոփոխությունների և հանրաքվեի դրվող ակտերի նախագծերի համար (Սահմ․ 168-րդ հոդ․ 2-րդ կետ)։ Թե ինչու է այս բացառությունը ճիշտ, հազար անգամ բացատրել եմ, այստեղ նորից չեմ գրի։ Սահմանադրական դատարանի լիազորություններն ՍՊԱՌԻՉ կերպով թվարկված են Սահմ․ 168-րդ հոդվածում։ Ու քանի որ սահմանադիրն իրավական ակտերի նախագծերի սահմանադրականության ստուգման հնարավորության մասին մտածել է ու դա չի նախատեսել Ազգային ժողովի կողմից ընդունվող օրենքների համար ( = սահմանադրի ՊԵՐՃԱԽՈՍ ԼՌՈՒԹՅՈՒՆ), ուստի Ազգային ժողովի կողմից ընդունվող օրենքի սահմանադրականության ստուգումն անթույլատրելի է նախքան Նախագահի կողմից դրա հրապարակումը։

Իսկ ո՞րն է այս հարցի ճիշտ լուծումը։ Ինքներդ արդեն վաղուց կռահել եք։ Եթե Նախագահը չի ստորագրում Ազգային ժողովի ընդունած օրենքը, ապա Ազգային ժողովն ինքը պիտի դիմի Սահմանադրական դատարան ընդդեմ Նախագահի անգործության (Սահմ․ 169-րդ հոդ․ 1-ին մասի 2-րդ կետ, 168-րդ հոդ․ 4-րդ կետ): Եթե ՍԴ-ն կորոշի, որ Նախագահի անգործությունը հակասահմանադրական է ու խախտում է ԱԺ-ի իրավունքը, ապա Նախագահը պարտավոր է ստորագրել ու հրապարակել օրենքը։ Եթե չէ, ապա օրենքն ուժի մեջ չի մտնում։

Ասվածը նույնությամբ վերաբերում է Նախագահի կողմից այլ ակտեր չստորագրելու որոշման արդյուքնում ծագող մյուս բոլոր վեճերին, որոնք ամեն օր մենք տեսնում ենք մեր պակտիկայում։ Ոչ թե պիտի «իրավունքի ուժով» ինչ-որ բան լինի, այլ պիտի դժգոհ կողմը դիմի Սահմանադրական դատարան։ Ու Սահմանադրական դատարանն ինքը պիտի որոշի, թե կոնկրետ վեճի դեպքում որն է այդ «իրավունքի ուժը»։ Բա Սահմանադրական դատարան ենք ստեղծել, որ վեճերը լուծվեն ինչ-որ «իրավունքի ուժո՞վ»։

Ո՞րն է Սահմանադրության այս թարս մոտեցման հիմնավորումը։ Ինչո՞ւ Նախագահի անգործության դեպքում դժգոհ կողմը չպիտի դիմի Սահմանադրական դատարան, այլ հարցը պիտի լուծվի իր օգտին՝ առանց դատարանի որոշման»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:04 12/03/2021  |  ԼՐԱՀՈՍԼՀԿ-ն արձագանքում է ՀՓՇ-ի առաջարկին. Ֆորմատի փոփոխությանը դեմ չեն
10:09 12/03/2021  |  ՄամուլԻնչո՞ւ նախագահը կրկին մերժվեց. ինչ կասի Ծառուկյանը. «Ժողովուրդ»
17:43 11/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետի աշխատակազմն Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդագրի հիմնավորումներն ուղարկել է նախագահի աշխատակազմին
16:42 11/03/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի խոսնակը՝ ՀՀ նախագահի՝ հանդիպման հրավերի մասին
16:39 11/03/2021  |  ԼՐԱՀՈՍՆախագահը պետք է չեզոքություն պահպանի․ Նիկոլայ Բաղդասարյան
16:26 11/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը գերիների, անհետ կորած անձանց խնդիրների հարցում
15:59 11/03/2021  |  ԼՐԱՀՈՍՆախագահի դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել. գործով զեկուցող է ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը
14:49 11/03/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը նախագահին կվերադարձնի Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը
11:22 11/03/2021  |  ՄեկնաբանությունԼՀԿ-ն ընդունում է նախագահի հանդիպման հրավերը. Էդմոն Մարուքյան
08:35 11/03/2021  |  ՄամուլԿընդունե՞ն արդյոք նախագահի հրավերը․ «Ժողովուրդ»

Արխիվ

[]