ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիրան Խաչատրյանն ընդդեմ նախագահի գործով ԳՇ-ն և վարչապետը ներգրավվել են որպես երրորդ անձ 03/11/2021 11:37 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի արդեն նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին և ՀՀ վարչապետին որպես երրորդ անձ ներգրավելու մասին որոշում է կայացվել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վարչական դատարանը՝ դատավոր Մերի Համբարձումյանի նախագահությամբ, նման որոշում է կայացրել՝ սեփական նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով, որ սույն գործով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության նախագահի 24.02.2021 թվականի թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրը, որով Տիրան Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Դատարանը գտել է, որ տվյալ դեպքում առկա են Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբին սույն գործով դատավարության մեջ որպես երրորդ անձինք ներգրավելու հիմքերը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ ԶՈԻ ԳՇ պետի արդեն նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը մարտի 3-ին Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի փետրվարի 24-ի հրամանագիրը։ Վարչական դատարանը՝ դատավոր Մերի Համբարձումյանի նախագահությամբ, մարտի 10-ին վարույթ է ընդունել հայցադիմումը։
Նախնական դատական նիստ է նշանակվել ապրիլի 29-ը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈԻ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու պատճառը դարձել է Իսկանդերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «ծիծաղով» արձագանքելը։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին լրատվականներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, թե պատերազմի ընթացքում կրակված «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով՝ ակնարկելով, որ գուցե Ռուսաստանը 80-ականների արտադրության զենք է տրամադրել Հայաստանին։
Փաշինյանի նշված հայտարարությունը բուռն արձագանք է ստացել թե՛ ՌԴ-ի կողմից, թե՛ փորձագիտական հանրության կողմից, քանի որ, ինչպես հայտնում են փորձագետները, դա առնվազն պրոֆեսիոնալ չէ։ Նշված հայտարարությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը մեկնաբանել էր ծիծաղով՝ նշելով, որ դա հնարավոր չէ։
«Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ(ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։
Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»,- ասել էր Խաչատրյանը լրատվականներից մեկին տված հարցազրույցում։ Խաչատրյանի այս հայտարարությանը հաջորդել է նրա պաշտոնանկությունը, նախագահը փետրվարի 24-ին ստորագրել է Խաչատրյանին՝ պաշտոնից ազատելու մասին Փաշինյանի առաջարկությունը։
Խաչատրյանին պաշտոնից ազատելուն հաջորդել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջին միանալու մասին։ ԳՇ-ն իր վճռական բողոքն է արտահայտել անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ