ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահն ունի իր խաղը այս ներքաղաքական գործընթացում. նա համագործակցում անգլոսաքսոնական ղեկավար շրջանակների հետ. քաղտեխնոլոգ 03/11/2021 20:30 | Քաղաքական
Նախագահն ունի իր խաղը այս ներքաղաքական գործընթացում. նա ծրագիր է իրականացնում և այդ ծրագրերի մեջ, հավանաբար, մտնում էր ԳՇ պետին պաշտոնից ազատելու որոշումը, նոր պետին չնշանակելու գործընթացը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը.
«Շատերը նշում են, որ նախագահը գտնվում է վարչապետի հսկողության տակ, վարչապետը կոմպրոմատ ունի նրա դեմ, բայց նման տեսակետ հայտնողները հաշվի չեն առնում մի շատ պարզ ճշմարտություն, որ ՀՀ նախագահը հաստատ նախագահի աշխատավարձով չէ, որ ապրում է և ստիպված չի զբաղեցնում այդ պաշտոնը: Նա ցանկացած ժամանակ կարող է լքել նախագահի պաշտոնը, գնալ Լոնդոն, որտեղից եկել է, բայց, քանի որ նա այստեղ է և կարգավիճակ ունի, որոշակի գործառույթ է իրականացնում, շատ դեպքերում նրա գործառույթը համապատասխանում է վարչապետի իրականացրած քաղաքականությանը, դրանից է, որ մարդիկ խառնվում են, և կարծում են, որ վարչապետը ճնշում է կամ շանտաժի է ենթարկում: Դա այդպես չէ»,-ասաց քաղտեխնոլոգը՝ վստահեցնելով, որ նախագահը ծրագիր է իրականացնում.
Իսկ թե, ինչ ծրագիր է, կիմանան քաղաքական այն շրջանակները, որոնց աջակցությամբ երրորդ նախագահը Արմեն Սարգսյանին նշանակեց ՀՀ նախագահ:
«Նախագահը 2018թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների մեջ ուներ համապատասխան մասնաբաժին և հիմա այդ գործառույթը ինքն իրականացնում է»,-ասաց Արմեն Բադալյանը՝ նշելով, որ այդ շրջանակները, որոնք Արմեն Սարգսյանին նշանակել են նախագահ, որոշակի ծրագրեր են դրել նրա առջև.
« Այդ ծրագրերի մեջ, հավանաբար, մտնում էր ԳՇ պետին պաշտոնից ազատելու որոշումը, նոր պետին չնշանակելու գործընթացը: Միշտ չէ որ նախագահի խաղը և գործող վարչապետի քաղաքականությունը կարող են իրար համապատասխանել, բայց քանի որ վարչապետը չենթարկվող չի սիրում, նա ստիպում է, որ նախագահը այդ խաղի մեջ ուղղումներ մտցնի, և շարունակելով խաղ իրականացնել, որոշակի փոփոխությունների ենթարկի նախապես գծված գիծը, որը նա առաջնորդվում է»,-ասաց Բադալյանը:
Փորձագետը հիշեցրեց, որ 2018թ-ի ապրիլ- մայիսյան իրադարձություններում բավականին ակտիվ էին անգլիական հիմնադրամները, որոնք մեծ ազդեցություն ունեցան հեղափոխական գործընթացներին:
«Այդ շրջանակները այն ժամանակ Սերժ Սարգսյանի հետ կարողացան գալ համաձայնության , որպեսզի Արմեն Սարգսյանը դառնա ՀՀ նախագահ»,-ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով՝ գործող նախագահը երրորդ նախագահի, ինչպես նաև անգլոսաքսոնական իր ղեկավար շրջանակների հետ կապը չի կորցնում, համագործակցում է նրանց հետ, և, ըստ այդմ, գործողություն է իրականացնում.
«Քանի դեռ հրաժարական չի տվել, չի գնացել, ուրեմն ինչ- որ բան ստացվում է և ինչ-որ խնդիրներ ունի լուծելու: Կարելի է ենթադրել Հայաստանի վերաօրիենտացիան դեպի արևմուտք»,-ասաց Արմեն Բադալյանը:
Վերջինս բացառում է, որ նախագահի վրա վարչապետը որևէ ճնշում ունի, քանի որ, ըստ քաղտեխնոլոգի,գործող նախագահը չունի ճնշման ենթարկվելու մոտիվացիա.
«Եթե իր վրա ճնշումներ լիներ և խնդիրներ չունենար լուծելու, նա հրաժարական կտար և կգնար»,-կարծում է Բադալյանը:
Քաղտեխնոլոգը ենթադրում է, որ այս պահին էլ կապ կա գործող նախագահի և երրորդ նախագահի միջև.
«Նրանց միջև ենթադրում եմ կա որոշակի անդրկուլիսյան համագործակցություն, կա որոշակի ինֆորմացիա և բավականին խորը վերլուծություն սրա վերաբերյալ:Երրորդ նախագահը իր կապիտալները, ըստ օդում կախված լուրերի, Արևմուտքում է պահում և որոշակի կախվածություն ունի Արևմուտքից: Նա արևմտյան խաղ է խաղում և այդ խաղի մեջ է նաև գործող նախագահը, գործող նախագահի և երրորդ նախագահի համագործակցությունը այդ կտրվածքով է»,-եզրափակեց Արմեն Բադալյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ