ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքական անորոշությամբ պայմանավորված ներդրումների սառեցում կա․ տնտեսագետ 03/11/2021 22:23 | Տնտեսություն
Տնտեսությունն անկման փուլում է գտնվում։ Փոքր, միջին և խոշոր բիզնեսը սառեցրել կամ դադարեցրել են ներդրումները, իրենց բիզնես ծրագրերը։ Տնտեսությունը կայունացնելու համար անհրաժեշտ է վերացնել քաղաքական անորոշությունները։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը նշեց, որ հունվարին 3․8 տոկոսով նվազել է միջին ամսական անվանական աշխատավարձը։ Այսինքն` մարդիկ նախորդ տարվա հունվարի համեմատ այս տարի հունվարին ավելի քիչ աշխատավարձ են ստացել։ Ստացվում է՝ մարդկանց եկամուտները նվազել են, իսկ ապրանքների գներն՝ աճել, ինչը տնտեսագետի խոսքով կտրուկ վատթարացնելու է կենսամակարդակը։
«Գործող իշխանություններն անընդհատ իրար հակասող ազդակներ են ուղղում բիզնեսին և հանրությանը, մեկ արտահերթ ընտրություններ են կազմակերպում, մեկ ոչ և գնալով նոր ինստիտուտներ են ընդգրկվում այս ճգնաժամի մեջ։ Սրանք իրենց հետևանքներն են թողնում տնտեսական տրամադրությունների վրա, բիզնեսը սառեցնում է իր գործընթացը։ Սառեցված են վարկավորման ծրագրերը։ Այդ մասին է փաստում նաև պաշտոնական վիճակագրությունը։ Բանկերը հետաքրքրված չեն իրենց վարկային փաթեթներն ավելացնելու ուղղությամբ։ Սպառողներն իրենց հերթին հակված չեն գնումներ կատարել, ծառայություններից օգտվել։ Այն մարդիկ, որոնք նույնիսկ գումար ունեն, նրանք այս ճգնաժամի պայմաններում տնտեսական, քաղաքական առումով գնումներ չեն անում, կրճատում են սպառումը, խնայողություններ անում։ Չպետք է շփոթել բանկերի խնայողության աճը տնտեսական առողջացման հետ կամ տնտեսական դրական միտումների հետ։ Սա հաճախ հանդիպող խնայողությունների պարադոքս է»,-նշեց տնտեսագետը։
Հարցին՝ տնտեսություն գումար մտնու՞մ է, թե ոչ, Սուրեն Պարսյանը նշեց, որ հունվարին դեկտեմբերի համեմատ մոտ 40 տոկոսով ավելի քիչ տրանսֆերտ է փոխանցվել։ Քաղաքական անորոշությամբ պայմանավորված ներդրումների սառեցում կա, որով պայմանավորված են նաև դրամի կուրսի տատանումները․ «ԿԲ-ն դեռևս արտարժութային պահուստի հաշվին կարողանում է զսպել դրամի հետագա արժեզրկումը, դրան նաև օգնում է կառավարության ձեռք բերած 750 մլն դոլարի պարտքը, որն արտարժույթ է նետում շուկա, այնուամենայնիվ այս արտարժույթի ներարկումները երկար չեն կարող տևել։ Այդ պարտքի գումարը կավարտվի, և արտարժույթի մեր պաշարները կկրճատվեն ու ստիպված ենք լինելու թողնել, որ դրամն ավելի արժեզրկվի։ Ներկայիս դրամի կուրսը չի համապատասխանում տնտեսական իրավիճակին և պատահական չէ, որ բիզնեսը ոչ թե 525 դրամն է վերցնում հաշվարկներ կատարելիս, այլ 540-550-ով է հաշվարկում՝ իր համար ֆինանսական բարձիկներ ստեղծելով»,-նշեց Սուրեն Պարսյանը։
Տնտեսության կայունացման համար քաղաքական անորոշության հարցը պետք է լուծվի, ինչպես նաև նոր որակի պետական կառավարում է անհրաժեշտ։ Տնտեսագետի խոսքով պետք է ճգնաժամային կառավարման անցնենք և ոլորտ առ ոլորտ խնդիրները լուծենք, իսկ առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի էներգակիրների գների իջեցումը․ «Հաջորդ կառավարությունը պետք է լուծի գազի գնի բանակցությունների հարցը։ Մեր ապրանքները թանկանում են նաև այն պատճառով, որ էներգակիրների գներն են թանկանում»,-ասաց Սուրեն Պարսյանը։
Վերջինս ընդգծեց՝ կարևոր է նաև մեծածախի և մանրածախի տարանջատման ուղղությամբ գնալը, որ շուկան կարողանա շնչել։ Տնտեսագետը նշում է, որ ներկայումս սուպերմարկետներն ամբողջությամբ կլանում են առևտուրը, մատակարարներն ու արտադրողները դուրս են մնում շուկայից, ինչի արդյունքում եկամուտները կենտրոնանում են սուպերմարկետների ձեռքում․ «Պատահական չէ, որ 2020-ը ճգնաժամային էր բոլորի համար, բայց ոչ սուպերմարկետների տերերի համար, որոնք ավելացրեցին իրենց շրջանառությունն ի հաշիվ արտադրության։ Նրանք շատ ապրանքների արտադրությունն ինքնուրույն կազմակերպեցին կամ այդ ապրանքները սկսեցին իրենք ներկրել»,-նշեց տնտեսագետը։
Նա գտնում է, որ գործող իշխանությունները բիզնեսին ու հանրությանը ճիշտ ազդակներ չի փոխանցում։ Սուրեն Պարսյանի խոսքով չափից դուրս լավատեսական, կեղծ հայտարարություններն ավելի են խորացնում այդ ճգնաժամն ու բացասական սպասումներ առաջացնում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից