ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը Շուռնուխում տներ չի կառուցում. Վազգեն Սաղաթելյան 03/11/2021 20:37 | Մեկնաբանություն
Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 5-րդ ալիքի եթերում հայտնել էր, որ Շուռնուխ գյուղում բնակիչների կորցրած տների փոխարեն նորերը կառուցվում են ոչ թե պետության, այլ բարեգործական միջոցներով։
Այսօր Դանիել Իոաննիսյանի www.fip.am կայքը հոդված է գրել այս կապակցությամբ և վերնագրել այն. «Վահե Հակոբյանը սխալ է. Շուռնուխում տները կառուցում է կառավարությունը»։ Հոդվածում հղում է արվում վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորության խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին, որը՝ փորձելով հակադարձել Հակոբյանին, ասում է, որ այս պահին ճանապարհներ են կառուցվում և մոտ օրերին սկսվելու է ինտենսիվ շինարարություն։ Դանիելի կայքը փաստացի լսել է երկու տեսակետ ու չգիտես (ավելի ճիշտ՝ գիտենք) ինչու նախապատվություն է տվել իշխանական տեսակետին և առանց հետաքննություն անց կացնելու իր հոդվածում պնդել, թե իբր Հակոբյանը սխալ է։
Սա իրենց մոտ կոչվում է «փաստերի ստուգում»։ Նույն հաջողությամբ կարող էին պատերազմի ժամանակ բոլորիս սխալ հանել և հղում տալ Արծրուն Հովհաննիսյանի «հաղթական» արշավին, ներկայացնելով դա իբրև փաստ։ Ինչևէ, ինչ է փաստացի կատարվում Շուռնուխ գյուղում.
Մինչ այս պահը, Շուռնուխում մեկ ամսից ավել է տասնյակ ընտանիքների օթևանի հարցը քննարվում է տեսական մակարդակում, որևէ գործնական քայլ չկա, անգամ Շուռնուխցիները տեղեկաղցված չեն, թե գյուղի որ հատվծում է կառավարությունը պատրաստվում տուն կառուցել։ Առայժմ հայտարարությունների, ռեպորտաժների միջոցով իշխանությունը փորձում է թմբկահարել, սակայն փաստը մնում է փաստ, որ որևէ տան հիմք չի կառուցվում, մինչդեռ ինչ որ լուսանկարներ էին հրապարակվել, թե իբր աշխատանքները մեկնարկել են։
Որտե՞ղ են ապրում իրենց տները հարկադրաբար լքած ընտանիքները, ի՞նչ խնդիրներ ունեն և ինչպե՞ս պետք է լուծվի այս ցրտին տուն, տեղ կորցրած այս մարդկանց հարցը՝ պարզ չէ։ Կառավարությունն իրեն ապահովագրելու համար միանգամյա աջակցություն է տրամադրում և այսքանով հարցը փակում, քողարկելով այս ամենը պրիմիտիվ շոուներով։
Մարդիկ անասուններ են ունեցել, ստիպցած լքել են գյուղը, սպանդի են ենթարկել կենդանիներին ու մի քանի անգամ մատչելի գնով վաճառել, ո՞վ է փոխհատուցելու վնասը, ինչպես են ապրելու էս մարդիկ, եթե զրկված են սեզոնային գյուղատնտեսություն վարելու հնարավորությունից։ Եթե այս տեսակ խնդիրները լուծված չեն, ապա ի վիճակի՞ է այս կառավարությունը առավել գլոբալ` օրինակ տան հարց լուծել, փորձ ցույց է տալիս, որ՝ ոչ։
Այսքանով եկեք փաստենք, որ Փաստերի ստուգման հարթակը, Դանիելն ու իր շեֆերն են սխալ, ոչ թե հակառակը պնդող մարդիկ. կառավարությունը Շուռնուխում տներ ՉԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ։
Հ.Գ. Կոչ եմ անում լրագրողներին կատարել հետաքննություն այս հարցով, գրածս բոլոր փաստարկները ճշտված են անձնապես Շուռնուխի բնակիչներից, ցանկացած օբյեկտիվ հետաքննություն կապացուցի դրանց իսկությունը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ