ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանավորված Արամ Սարգսյանի կալանքի դեմ բողոքի գործով որոշում կայացնելու համար դատարանը 5 օր կմնա խորհրդակցական սենյակում 03/11/2021 14:46 | ԼՐԱՀՈՍ
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով Արամ Լևոնի Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։
Դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 15-ին՝ ժամը 12։00-ին։ Նշենք, որ դատարանը խորհրդակցական սենյակ է գնացել մարտի 10-ին ,այսինքն՝ 5 օր կմնա խորհրդակցական սենյակում՝ մինչդատական վարույթի ընթացքում խափանման միջոցի գործով որոշում կայացնելու համար, ինչը բացառիկ երեւույթ է։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, բավարարել է Արամ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել է Սարգսյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։
Նախաքննական մարմինն արգելանք է դրել նաեւ Սարգսյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա, որը տարածվում է նաև ընտանիքի անդամների՝ կնոջ և մանկահասակ երեխաների վրա։
Փաստաբան Բենիկ Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ արգելանքը դեռևս չի վերացվել։ Պաշտպանը հատկանշական համարեց այն հանգամանքը, որ Սարգսյանին կալանավորելուց հետո տեսակցությունների և հեռախոսազանգերի վերաբերյալ արգելք առկա չի եղել, այն առաջացել է փետրվարի 24-ին՝ օրվա երկրորդ կեսին, մինչդեռ՝ եթե քննչական մարմինն ունի քրեական գործից բխող նպատակներ, որ անձը չշփվի ինչ- որ անձի հետ, պետք է որ արգելքը դրվի առաջին օրը։
Փաստաբանի դիտարկմամբ՝ պարզ է դառնում, որ այդ արգելքը ձևական է և նպատակ է հետապնդում մարդու վրա ճնշում գործադրելու։
Պաշտպանը չի բողոքարկել արգելանք դնելու մասին քննիչի որոշումը, ինչպես նաև չի միջնորդել վերացնել այն, քանի որ գտնում է, որ դա անիմաստ է համարում, վստահ է, որ կմերժվեր, իսկ դատարան բողոքարկելու դեպքում դա ամիսներ կարող է տևել։ Բացի դա, փաստաբանն ընդգծեց, որ ԱԱԾ- չի կարող քննություն իրականացնել նշված գործով, իսկ քննչական մարմնի հետ պաշտոնական, փաստաթղթային շփման մեջ գտնվելու դեպքում որոշակի չափով կհաստատվի լեգիտիմությունը։ Փաստաբանը տեղեկացրեց, որ քննիչին բացարկի միջնորդություն է ներկայացրել՝ հիմնավորելով, որ հայտնի «Գագիկ Սողոմոնյան» օգտատերը ոչ միայն հայհոյախառն արտահայտություններ է կատարել ԱԱԾ տնօրենի հասցեին, այլև՝ կոնկրետ հանցագործության դեպքեր էր նկարագրում և այս պայմաններում նույն մարմինը քննում է գործ մի անձի վերաբերյալ, որը պարբերաբար հայհոյում է իրենց ղեկավարին, ուստի՝ արդեն իսկ նախատրամադրվածություն է ստեղծվում իր պաշտպանյալի նկատմամբ, որքան էլ, որ իր պաշտպանյալը «Գագիկ Սողոմոնյան» չլինի։ Գալստյանը նկատեց՝ նախատրամադրվածությունն ակնհայտ է դարձել արդեն իսկ առաջին օրը, երբ ձերբակալման որոշման դեմ բողոք է մուտքագրվել դատարան։
«Դատական նիստը նշանակվել էր ժամը 14։00-ին, գնացի բողոքի քննարկմանը, սակայն քննիչը չէր եկել՝ հեռախոսազանգով տեղեկացնելով, որ այլ քննչական գործողության է մասնակցում և, որ պաշտպանյալիս չեն կարող բերել, ընդ որում՝ պաշտպանյալս ոչ թե ԱԱԾ մեկուսարանում էր, այլ՝ ոստիկանության ՁՊՎ-ում։ Դատարանը չգիտես ինչու հետաձգեց նիստը, ըստ էության, չապահովվեց իմ պաշտպանյալի՝ դատարանի առջև կանգնելու իրավունքը։ Գնացի ԱԱԾ քննչական մարմին և արդեն իսկ այնտեղ տեղեկացա, որ իմ պաշտպանյալը ժամը 12։00-ից գտնվում է ԱԱԾ-ում։ Այսինքն՝ եթե անձին ՁՊՎ-ից բերել են ԱԱԾ, ողջամիտ է, որ կարող էին հասցնել ԱԱԾ» ,- նշեց Գալստյանը։
Ավելին՝ փաստաբանն ընդգծեց, որ ՀՀ-ում կա կառույց, որը քննում է համակարգչային ոլորտի հանցագործությունները, որը ՔԿ ՀԿԳ կիբերհանցագործությունների քննության առանձին վարչություն է։
«Իրենք ավելի մասնագիտացված են, գործից էլ երևում է, որ ԱԱԾ քննչական մարմինը չի հասկանում այս գործի էությունը, նույնիսկ ապացուցման շրջանակը չի կարողանում ընկալել»,- նշեց Գալստյանը՝ հավելելով, որ այս գործը պետք է քննի ՔԿ մասնագիտացված կառույցը, ԱԱԾ քննիչը չի կարող այս գործը քննել թե՛ մասնագիտական կարողությունների մասին, թե՛ որոշակի նախատրամադրվածության առումով։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի համար պարզ է, որ իրենք օբյեկտիվ չեն կարող քննել գործը։
Բացի դա, առաջին ատյանի դատարանի որոշման կապակցությամբ ներկայումս ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում, առկա է քրեական վարույթ, որի շրջանակներում պաշտպանը միջնորդել է պարզել դատավորների կապը՝ ԱԱԾ աշխատակիցների հետ։
«Այսինքն՝ առկա է քրեական վարույթ, որով ԱԱԾ քննիչները կարող են լինել վկա, բացատրություն տվող անձ, ում հեռախոսը ՀՔԾ քննիչը կարող է վերցնել և ուսումնասիրել։ Այս պայմաններում այս գործն ԱԱԾ քննիչի վարույթում թողնելն աբսուրդ է »,- ասաց նա՝ հավելելով, որ այդ հիմքով ՄԻԵԴ-ում այս գործն ուղղակի «պայթելու» է, եթե անգամ դատարանում դատավճիռ կայացվի։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողները փետրվարի 19-ին խուզարկություն են իրականացրել վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի. քաղաքացի Մհեր Ավագյանի և Արամ Լ. Սարգսյանի աշխատասենյակներում, բնակարաններում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են։ Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկել են դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեր ձերբակալման որոշման դեմ բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրանց։ Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանն ազատ են արձակվել առաջին ատյանի դատարանի որոշմամբ, իսկ Արա Սաղաթելյանը՝ վերաքննիչ դատարանի։ Նշված գործիչների պարագայում դատարաններն արձանագրել են հիմնավոր կասկածի բացակայությունը։
Այս պահին գործով անցնող միակ անձը, որը գտնվում է անազատության մեջ, Արամ Սարգսյանն է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից