ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահի կողմից ՍԴ չդիմելը վարչապետի և նախագահի թատերականացված գործողություն է՝ թատրոնի ժանրից. սահմանադրագետ 03/10/2021 16:51 | ԼՐԱՀՈՍ
Նախագահի դիմումի հիման վրա «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հակասահմանադրական ճանաչվելը կունենա ազդեցություն՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հարցում։ Հակասահմանադրական ճանաչվելու դեպքում Գասպարյանը կարող է վերականգնվել պաշտոնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ նշելով, որ Նախագահը կարող էր նաև միջնորդություն ներկայացնել ՍԴ՝ Գասպարյանի պաշտոնանկության գործընթացը մինչև օրենքի սահմանադրականության հարցի լուծումը կասեցնելու մասին։ Նախագահի կողմից նման միջնորդությամբ չդիմելու դեպքում ՍԴ-ն իրավունք ունի իր նախաձեռնությամբ կասեցնելու գործընթացը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Փաշինյանի առաջին միջնորդությունը նախագահի կողմից առարկություններով վերադարձվել է՝ նշելով, որ այն առերեւույթ պարունակում է Սահմանադրության խախտումներ։ Փաշինյանը, չի ընդունել առարկությունները, եւ առանց որեւէ փոփոխության կրկին ուղարկել է այն։ Նախագահը չի ստորագրել առաջարկությունը, սակայն դրա սահմանադրականության հարցը ևս չի վիճարկել ՍԴ-ում՝ սահմանված ժամկետում։ Փոխարենը ՍԴ է դիմել՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» սահմանադրականության հարցով։ Այսօր արդեն Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ազատվել է պաշտոնից՝ իրավունքի ուժով։ Օնիկ Գասպարյանն էլ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ կդիմի ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով իրավունքի ուժով իրեն պաշտոնից ազատելը։
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Օնիկ Գասպարյանը կարող էր դիմել Վարչական դատարան՝ մինչև իրավունքի ուժով իրեն պաշտոնից ազատելու հրամանագրի օրինական ուժի մեջ մտնելը։ Վարչական դատարանը կարող էր վարչապետի հակասահմանադրական միջնորդությունը կասեցնել՝ մինչև վերջնականապես հարցին լուծում կտրվեր։ Բացի դա, սահմանադրագետը գտնում է, որ Գասպարյանը կարող էր չկատարել հակասահմանադրական հրամանը։
«Քանի որ և իրեն ազատելը, և այդ ամենն անտրամաբանական է, ընդհանրապես իշխանությունների երեք տարվա ամբողջ գործունեությունը սահմանադրական կարգավորումների տիրույթից դուրս է և այդ պարագայում, եթե վարչապետին, նախագահին, մի ամբողջ ԱԺ-ին կարելի է թքել Սահմանադրության և օրենքների վրա, ուրեմն նույն հաջողությամբ Օնիկ Գասպարյանն էլ իրավունք ունի չկատարել նրանց հակասահմանադրական հրամանները։ Ինչու՞՝ իրենց կարելի է, իրեն՝ ոչ»,- նշեց Այվազյանը։
Ինչ վերաբերում է նախագահի գործողություններին, սահմանադրագետը նշեց, որ վերջինս անտրամաբանական քայլ է դրսևորել, որովհետև իր առարկությունները ներկայացնելիս նա հիմնավորել է, որ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող է։
«Բացի դա՝ վարչապետին տրված էր հնգօրյա ժամկետ՝ պնդելու առաջարկությունը։ Ժամկետի տրամաբանությունն այն էր, որ վարչապետը պետք է լրացուցիչ քննարկեր նախագահի ներկայացրած առարկությունները և լրացուցիչ հիմնավորում ներկայացներ՝ պնդելու իր առաջարկությւոնը, բայց ինքը մեկ րոպե անգամ չհապաղեց և առանց որևէ հիմքի պնդեց։ Տրամաբանությունն այն էր, որ նախագահն առանց մտածելու պետք է դիմեր ՍԴ, որովհետև վարչապետը ոչ մի նոր բան չի ասել, ոչ մի հիմնավորում չի ներկայացրել և նախագահի առարկություններն էլ մնում են ուժի մեջ այն առումով, որ վարչապետի առաջարկությունն հակասահմանադրական է »,- ասաց նա՝ հավելելով, որ նախագահի կողմից ՍԴ չդիմելը կարելի է բնութագրել կամ ներկայացնել որպես վարչապետի և նախագահի թատերականացված գործողություն՝ թատրոնի ժանրից։ Սահմանադրագետը նկատեց՝ նախագահը չի կատարել իր սահմանադրական պարտավորությունը, ինչը հիմք է պաշտոնանկության գործընթաց սկսելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից