ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օնիկ Գասպարյանը և բարձրագույն զինվորական հրամանատարությունը պետք է մնան իրենց դիրքերում․ Արծվիկ Մինասյան 03/10/2021 12:22 | ԼՐԱՀՈՍ
Արմեն Սարգսյանը վարվեց ինչպես Պիղատոսը, և սա ամենադառն իրականությունն է։ Նա փորձեց ձեռքերը լվանալ և հիմա ամպագոռգոռ հայտարարություններ է անում, թե դիմել է դատարան՝ օրենքի դրույթը վիճարկելու կապակցությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Դա իրավական տեսակետից ընթացք ունեցող գործողություն է, բայց այս լարված իրավիճակում այն հանգուցալուծում չի կարող տալ, որովհետև նախ այս դիմումը դեռևս Սահմանադրական դատարան աշխատակարգային քննարկման պետք է ենթարկվի, պետք է նաև ապահովման միջոց կիրառվի և այլն։ Այն, ինչ ստեղծել է Արմեն Սարգսյանն այս վիճակում, հանրությանը և պետությանը տանում է բացահայտ անկման»,-նշեց Արծվիկ Մինասյանը։
Վերջինս նշեց, որ ԶՈՒ ԳՇ-ն և ԳՇ միակ լեգիտիմ և սահմանադրությամբ ամրագրված ինստիտուտն է, որը երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը․
«Զինված ուժերի գործողությունն է առաջնահերթը համարվում, այլ ոչ թե որևէ այլ պաշտոնատար անձի, հետևաբար այս սկզբունքից ելնելով ԳՇ պետը, բարձրագույն հրամանատարական կազմը, կորպուսի հրամանատարները, իրենց հայտարարությանը տեր լինելով հանդերձ, չեն կարող Հայաստանի անվտանգությունը ստորադասեն մի անձի քմահաճույքին։
Օնիկ Գասպարյանը և բարձրագույն զինվորական հրամանատարությունը պետք է մեծ հաշվով մնան իրենց դիրքերում և կարողանան խնդրի հանգուցալուծումը տեղափոխել քաղաքակիրթ ճանապարհ։ Նիկոլ Փաշինյանը և քաղաքական իշխանությունը պարտավոր են հաշվի նստել այս իրավիճակի հետ և առաջարկել լուծումներ։
Լուծման հիմնական ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, որպեսզի լիցքաթափում տեղի ունենա և հնարավորություն լինի երկխոսություն սկսել»,-նշեց Արծվիկ Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ