ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են համակարգային խնդիրների՝ քաշքշուկներից մինչև սոցիալական ինտեգրում. քննարկում Պաշտպանին առընթեր հասարակական խորհրդի նիստում 03/10/2021 16:03 | ԼՐԱՀՈՍ
2021 թվականի մարտի 5-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստ՝ ժեստերի լեզվով թարգմանությամբ: Նիստին մասնակցել են այս ոլորտի՝ խորհրդի անդամ հասարակական կազմակերպություններ և անհատ փորձագետներ:
Խորհրդի նիստում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խնդիրները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք առաջ են եկել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի հետևանքով: Խորհրդի անդամներին են ներկայացվել Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները՝ ռազմական դրության ընթացքում:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում անդրադարձել է պատերազմի ընթացքում Արցախից և Հայաստանի սահմանակից մարզերից տեղահանված անձանց կարիքների գնահատման և իրավունքների պաշտպանության թերություններին, վերականգնողական ծրագրերի, ընթացակարգերի վերաբերյալ ոչ պատշաճ իրազեկումների պատճառով իրավունքների խախտումների, վարչարարության և մի շարք այլ խնդիրների: Այս խնդիրների քննարկման ընթացքում, մասնավորապես, արձանագրվել է, որ՝
պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատումը չի իրականացվել համակարգված և միասնական եղանակով, ինչի պատճառով նրանց համար ստեղծվել են խոչընդոտներ, այդ թվում՝ ոչ պատշաճ վարչարարության պատճառով։ Այս խնդիրն ընդգծել են նաև խորհրդի անդամները,
հաշմանդամության կարգավիճակ սահմանելու գործընթացը գործնականում կարող է տևել ամիսներ, որի ընթացքում մարդիկ հայտնվում են քաշքշուկների մեջ, բախվում են թերի կամ սխալ իրազեկման, ոչ պատշաճ հաղորդակցության խնդիրների, ինչի հետևանքով ոտնահարվում է նաև մարդկանց արժանապատվությունը՝ նրանց դարձնելով կրկնակի խոցելի,
քննարկվել են պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելու և հաշմանդամության կարգավիճակի սահմանման մի շարք համակարգային խնդիրներ: Այս առնչությամբ թե՛ Պաշտպանը, թե՛ խորհրդի անդամները ստանում են ահազանգեր այն մասին, որ բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում վիրավորում ստացած անձանց նկատմամբ, ըստ իրենց, սահմանվում է ավելի ցածր հաշմանդամության խումբ, հաշվի չեն առնվում անձի կենսագործունեության իրական հնարավորությունները: Նման ահազանգերի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանք կարող են հիմնավոր լինել այնքանով, որ բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հստակ չեն և կարող են տարաբնույթ մեկնաբանությունների պատճառ հանդիսանալ:
Հաշմանդամության կարգավիճակի սահմանման խնդրի վերաբերյալ ստացվում են բազմաթիվ բողոքներ նաև այն մասին, որ վիրավորում ստացած անձանց նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից սահմանվում է «ընդհանուր հիվանդության» հիմքով հաշմանդամության կարգավիճակ, ինչը դժգոհություններ է առաջացնում մարդկանց մոտ: Նույնն արձանագրել են նաև հասարակական կազմակերպությունները:
պետության կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացվող դեղորայքի ցանկը գործնականում չի համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց առողջապահական կարիքներին: Պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ բողոքներ այն մասին, որ նշված ցանկում ներառված չեն բժշկի կողմից նշանակված դեղորայքները, իսկ դրանց փոխարինող համարժեք տարբերակները, ըստ վիրավորում ստացած անձի և բուժող բժիշկների, արդյունավետ չէ կամ դրանց կողմնակի ազդեցությունը խիստ բացասական է անձի առողջության վրա:
խիստ սահմանափակ են, իսկ որոշ դեպքերում առհասարակ բացակայում են համայնքային վերականգնողական ծառայությունները, ինչի պատճառով լրացուցիչ խոչընդոտներ են առաջանում հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ կապված միջավայրային մատչելիության, առողջության պահպանման իրավունքի իրացման հետ, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական բեռ են ավելացնում անձի համար:
Խորհրդի նիստին քննարկվել են նաև այլ խնդիրներ:
Հատուկ արձանագրվել է, որ մտահոգության տեղիք են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ կարծրատիպային ընկալումները և իրականում անհրաժեշտ է զարգացնել արժանապատիվ ու անկախ կյանքի պայմանները:
Խորհրդի անդամները բարձրացրել են մի շարք խնդրահարույց հարցեր: Օրինակ՝ վիրավորում ստացած անձինք պատերազմին մասնակցելու փաստը հաստատող փաստաթղթեր չեն կարողանում ստանալ, ինչի պատճառով չեն օգտվում տարբեր ծրագրերից կամ զրկվում են իրենց մյուս իրավունքների իրացման հնարավորությունից: Բազմաթիվ են հանրային ոչ պատշաճ հաղորդակցության արդյունքում սխալ ուղղորդման, հաշմանդամություն ունեցող անձի կարիքներին ոչ համապատասխան սայլակների կամ աջակցող միջոցների տրամադրման դեպքերը, ինչպես նաև պետության՝ աջակցության ծրագրերը մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Նիստի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են նաև իրենց կողմից մատուցվող ծառայությունները՝ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրման, հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական ծրագրերի իրականացման, հաշմանդամություն ունեցող անձանց համար սպորտի միջոցով վերականգնողական ծրագրերի իրականացման ոլորտներում:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանին է վերապահված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը, ինչպես նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության գործառույթները:
Այս նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին։ Կապ հաստատելու համար կարող եք զանգահարել (+37410) 53-85-77 հեռախոսահամարով կամ 116 թեժ գծի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ