ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի ինքն իրեն ժողովրդավար հորջորջող կառավարությունն իր վերարտադրությունն ապահովելու նպատակով այժմ էլ ձեռնամուխ է եղել տեղական ինքնակա¬ռավարման համակարգի կազմաքանդմանը. ՀԱՀ 03/10/2021 22:50 | ԼՐԱՀՈՍ
Համահայկական Ազգային Համաձայնություն (ՀԱՀ) շարժումը հայտարարում է՝ Հայաստանի Հանրապետության ինքն իրեն ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ հորջորջող կառավարությունն իր վերարտադրությունն ապահովելու նպատակով, քանդելով երկրի կառավարման մի շարք համակարգեր, այժմ էլ ձեռնամուխ է եղել տեղական ինքնակառավարման համակարգի կազմաքանդմանը: Այն, որ այս գործընթացն արվում է վտանգավոր միտումով, ապացուցվում է նախորդ կառավարության ջանքերով սկիզբ առած ու Փաշինյանի կառավարության կողմից շտապողությամբ շարունակվող ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄ անվան տակ բազմաբնակավայր համայնքների ստեղծման հակաիրավական գործընթացը, որը նաև ուղեկցվում է ավագանիների 100% համամասնական ընտրակարգի ձևավորմամբ։ Իսկ այսօր, երկրում, անիմաստ հայտարարված ռազմական դրության պայմաններում, կառավարությունը համայնքների ընտրված կառավարման մարմինների գործունեության լրացած ժամկետները երկարաձգելու փոխարեն, ՀՀ սահմանադրության խախտմամբ իրականացնում է համայնքների ղեկավարների ՆՇԱՆԱԿՄԱՆ գործընթաց: Սա տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ կուսակցապետական բռնա-տիրության դրսևորում է՝ հարված ժողովրդավարությանը։
Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրությամբ հռչակվել է իբր ժողովըրդավարական պետություն (ՀՀ Սահմանադրություն, 1-ին հոդված)։ Ըստ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ, ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով (ՀՀ Սահմանադրություն, 2-րդ հոդված), և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները պետք է լինեն հստակ տարանջատված, ինքնուրույն և միմիանցից անկախ։ Ըստ օրենսդրության, տեղական ինքնակառավարման մարմինները ենթակա չեն ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին ու ՀՀ կառավարությանը և առավել ևս մարզպետներին․ նրանք պետք է գործեն սեփական պատասխանատվությամբ և ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան (ՀՀ Սահմանադրություն, 179-րդ հոդված)։ Որևէ օրենքով և, առավել ևս օրենսդրությամբ, չի կարող խախտվել տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների տարանջատվածությունը, ընտրովիությունը, ինքնուրույնությունը և սեփական պատասխանատվությամբ գործելու իրավունքը։
Հարկ է նկատել, որ «Իմ քայլը» խմբակցությունը վերջերս հասկացել է, որ գործող «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2․1 մասը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, և օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է նախագիծ («ՀՀ ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Խ-894), որտեղ արձանագրված է (98-րդ հոդված), որ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ժողովրդի կողմից ընտրված համայնքների ղեկավարների և ավագանու անդամների լիազորությունների ժամկետը պետք է երկարացվի։ Սակայն ՀՀ գործող կառավարությունն այսօր, գիտակցաբար՝ վտանգավոր միտումով, ապօրինի կերպով վարչական նշանակումներ է կատարում համայնքներում, որը ժողովրդի իշխանության յուրացում և ծանր հանցագործություն է (ՀՀ Սահմանադրություն, հոդված 2-րդ)։
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ) շարժումը, նպատակ ունենալով երկրում ստեղծել սահմանադրական կարգ, ամուր ազգային պետություն, ՀՀ կառավարության նման գործելակերպը գնահատում է որպես ևս մեկ բռնապետական քայլ՝ հնարավոր ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ ինքնավերարտադրման համար նախապատրաստական գործընթաց, և ընտրված համայնքների ղեկավարներին հորդորում է կառավարության ապօրինի որոշումները բողոքարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ կառավարության կողմից Սահմանադրությամբ նախատեսված լուծումների անտեսումը, անկախ դրա շարժառիթներից, կհանգեցնի լիարժեք բռնապետության և իշխանության այլասերման, ինչն աններելի հանցագործություն է:
ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ
«ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ», նախագահ՝ Գևորգ Հովսեփյան
«ՀԱՅՔ-ՀԱՅԿԱԶՈՒՆԻՆԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ», նախագահ՝ Արտյոմ Խաչիկյան
«ՔՐԻՍՏՈՆԵԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ», նախագահ՝ Սոս Գիմիշյան
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների խորհուրդ
ՎԱՀԱԳՆ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ – ՀԿ, համակարգող՝ Տարոն Վասիլյան
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ – ՀԿ, նախագահ՝ Աղասի Մանուկյան
ԹԵԳՄ – ՀԿ, նախագահ՝ Շմավոն Վեզիրյան
ՄԱՇՏՈՑ ՄԻԱՎՈՐՈՒՄ – ՀԿ, նախագահ՝ Նուրիսա Բեժանյան
ԶԱՐԹՈՆՔ – ՀԿ, նախագահ՝ Լևոն Թումանյան
ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆ - ՀԿ, նախագահ՝ Սարգիս Մելիք-Շահնազարյան
ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ – ՀԿ, նախագահ՝
Արամ Գրիգորյան
«ԱՐԳԻՇՏԻ հայրենյաց պաշտպանների միավորում» - ՀԿ, նախագահ՝
Արգիշտի Շամիրյան,
«ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» - ՀԿ, նախագահ՝ Հայկ Արզոյան
ՀԱՀ հասարակական նախաձեռնությունների խորհուրդ
ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆ – նախաձեռնություն, նախագահ՝ Աշոտ Կոշկակարյան
ՆԺԴԵՀՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ – նախաձեռնություն, նախագահ՝
Հովիկ Ալեքսանյան
ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ – նախաձեռնություն, նախագահ՝ Դմիտրի Հարությունյան
ԲԱՍԵՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ – նախաձեռնություն, նախագահ՝ Աշոտ Հակոբյան
ՀԱՅ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ – նախաձեռնություն, համակարգող՝ Պավել Մանուկյան
ՀԱՀ մտավորականների խորհուրդ
Արթուր Արմին Բաբայան (մշակութաբան)
Աշոտ Գևորգյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
Արմեն Դավթյան (մշակութաբան)
Թաթուլ Մանասերյան (Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
Հակոբ Հարությունյան (Տեխնիկական գիտությունների դոկտոր)
Արամ Գաբրիելյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու)
Հրաչիկ Հակոբջանյան (բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ)
Դավիթ Ստեփանյան (ճարտարապետ)
Հրայր Աղինյան (տնտեսագետ)
Արմեն Արաբյան (երաժշտագետ)
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ