ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԱԾ-ն սատանաներ, ֆեյսբուքի կեղծ օգտատերեր է փնտրում, իսկ թշնամական երկրի հատուկ ծառայությունները Հայաստանում դիվանագիտական առաքելության քողի տակ լրտեսություն են անում․ Էդգար Ղազարյան 03/09/2021 14:14 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրությունից հստակ չի երևում՝ UNICEF-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգը Հայաստանի կողմից ճանաչվե՞լ է որպես անցանկալի անձ, թե՞ ոչ, քանի որ անցանկալի անձ ճանաչվելու համար պետություններն ունենում են ավելի հիմնավոր պատճառներ, քան համագործակցային գործելաոճն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Վերջինս նկատեց՝ իր դիվանագիտական աշխատանքի ժամանակահատվածում առաջին անգամ է հանդիպում այն ձևակերպմանը, որը ներկայացրել է արտաքին գործերի նախարարությունը։
Անդրադառնալով հարցին, թե որ դեպքում են պետությունները միջազգային կառույցների ներկայացուցիչների լիազորությունները դադարեցնում, Էդգար Ղազարյանը նշեց՝ իր պրակտիկայի ընթացքում դա եղել է այն դեպքում, երբ դեսպանընկալ երկրներն այս կամ այն դիվանագետին կասկածում կամ մեղադրում են իր առաքելությունից դուրս որևէ այլ գործունեությամբ զբաղվելու մեջ․ «Մասնավորապես դրանք հնարավոր է լինեն արտաքին հետախուզություն իրականացնելու, պետության դեմ կոնկրետ քայլեր, գործողություններ իրականացնելու դեպքերը, բայց ԱԳՆ-ի հաղորդագրությունն ավելի զուսպ է գտնվել այդ հարցում և չեմ կարող հասկանալ՝ ինչու։ Այսինքն` եթե իսկապես այդ պաշտոնյան իրականացրել է մեր պետության շահերի դեմ գործողություններ և ՀՀ իշխանությունների կողմից որոշում է կայացվել նրան անցանկալի անձ ճանաչել, ապա չեմ հասկանում, թե ինչու դրա մասին պարզ և շիտակ կերպով չի ներկայացվում։ Եթե հանգամանքներն այլ են, ապա պետք է ներկայացնել այդ հանգամանքների մասին ավելի առարկայական տեղեկություններ։
Ընդհանրական ձևակերպումները շատ քիչ բան են ասում կայացված որոշման հիմնավորվածության մասին»,-նշեց Էդգար Ղազարյանը։
Էդգար Ղազարյանն առաջին անգամ է հանդիպում դեպք, երբ դիվանագետի առաքելությունն ընդհատելու համար աշխատելաոճն իբրև փաստարկ օգտագործելը, քանի որ տվյալ պաշտոնյան իր առաքելությունն իրականացնում է մանդատի շրջանակներում և Հայաստանի իշխանությունների հետ նրա առնչությունները պետք է լինեն կոնկրետ ծրագրերի շրջանակներում․ «Դժվար է հասկանալ՝ ինչ խափանումներ, ձախողումներ են եղել։ Ընդ որում` ինչքանով են այդ ձախողումները պայմանավորված եղել հենց այդ պաշտոնյայի գործողությունների հանգամանքով։ Այսինքն` այդ առումով հստակություն չկա։ Կա վարկած, որ նա լրտեսություն է արել և եթե դա այդպես է, կարծում եմ՝ մեր երկրի իշխանությունները կարող են հանգիստ դրա մասին ասել՝ դա համարելով իրենց կայացրած որոշման պատճառը»,-ասաց Էդգար Ղազարյանը։
Վերջինս ընդգծեց՝ գործելաոճի հետ կապված ընդհանրական ձևակերպմամբ պայմանավորված դիվանագետի առաքելությունն ընդհատելը չի կարող հիմնավոր փաստարկ հանդիսանալ։
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ԱԳՆ վարքագիծը՝ հաշվի առնելով, որ տեղեկության արտահոսքից հետո միայն նրանք խոսեցին այդ մասին, Էդգար Ղազարյանը նկատեց՝ դա ոչ լիարժեք հրապարակային գործունեության դրսևորում է։
Ինչ վերաբերում է՝ հավանակա՞ն է համարում, որ UNICEF-ի ներկայացուցիչն ամիսներ շարունակ լրտեսությամբ զբաղվի և ԱԱԾ-ն տեղյակ չլինի այդ մասին, Էդգար Ղազարյանը նշեց՝ ԱԱԾ-ի վերջին ժամանակաշրջանի գործունեությունը հիասթափություն է առաջացնում․ Իրենց հիմնական առաքելությունն իրականացնելու փոխարեն իշխանությունների պատվերներն են կատարում և անհրաժեշտ ռեսուրսներն ու ժամանակը հատկացնում այլ անօգտակար և նույնիսկ պետության համար վնասակար նպատակների իրականացմանը․
«Մի դեպքում շեղվում են իրենց հիմնական առաքելությունից, կատարում են քաղաքական իշխանությունների պատվերը, մյուս դեպքում էլ չեն կատարում իրենց հիմնական առաքելությունը՝ առաջացնելով խնդիրներ։ Երբ ԱԱԾ-ն տարօրինակ կերպով ընկած սատանաներ է փնտրում կամ ֆեյսբուքի կեղծ օգտատերեր, այդ նույն ժամանակահատվածում պարզվում է՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության քողի տակ այլ երկրի, այդ թվում թշնամական երկրի հատուկ ծառայությունները, լրտեսական գործունեություն են իրականացնում»,-ամփոփեց Էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություն էր հայտնվել առ այն, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարք-Հաթինգին ՀՀ իշխանությունները հայտարարել են պերսոնա նոն գրատա՝ հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի լրտեսություն կատարելու համար եւ նա հեռացել է Հայաստանից։
Այսօր ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատել է, որ ներկայացուցչի լիազորությունները դադարեցվել են։ «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,-նշել է ԱԳՆ խոսնակը։ ԱԳՆ-ն նրան վերջնաժամկետ չի տվել Հայաստանից հեռանալու համար, «Պերոսոնա նոն գրատա» սկսելու իրավական գործընթաց դե յուրե չի սկսել, սակայն նրա շուրջ ստեղծված իրավիճակը փաստացի համարժեք է Հաթինգին «Պերոսոնա նոն գրատա» հայտարարելուն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ