ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևը շտապում է ամրագրել իր «հաջողությունները», ինչը Ալիևի մոտ չի ստացվում առավելապես 2 պատճառով. Արթուր Ղազինյան 03/08/2021 00:22
Ալիևը՝ մատը օդում անկանոն թափահարելով և Հայաստանին ու Հայ ժողովրդին վիրավորելով, ակամայից մատնում է իրեն, խոստովանում է, որ Ադրբեջանն այս պատերազմը, ուղիղ իմաստով, չի հաղթել, այլ «թավշյա հեղափոխություն» կոչվող հատուկ օպերացիայի արդյունքում հաջողացրել է հայաստանում իշխանության բերել իր գործակալներին, որոնք ճիշտ պահին իր առջև բացել են ամրոցի դռները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
«Ալիևի վերջին օրերի հուզական և ագրեսիվ տոնայնությունը բնորոշ չէ պատերազմ հաղթած պետության առաջնորդին։
Մատը օդում անկանոն թափահարելով և Հայաստանին ու Հայ ժողովրդին վիրավորելով նա ակամայից մատնում է իրեն, խոստովանում է, որ Ադրբեջանն այս պատերազմը, ուղիղ իմաստով, չի հաղթել, այլ «թավշյա հեղափոխություն» կոչվող հատուկ օպերացիայի արդյունքում հաջողացրել է հայաստանում իշխանության բերել իր գործակալներին, որոնք ճիշտ պահին իր առջև բացել են ամրոցի դռները։
Հիմա իրավիճակը փոխվում է և Ալիևը շտապում է ամրագրել իր «հաջողությունները», ինչը Ալիևի մոտ չի ստացվում առավելապես 2 պատճառով.
1. Իր գործակալական ցանցը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Հայաստանում չի վերահսկում իրավիճակը և կորցնում է իշխանությունը;
2. Մոտենում է Եվրասիական միությանն անդամակցելու մասին Պուտինին տված խոստման իրագործելու ժամանակը։
Փաշինյանի դավաճանական հրեշավոր ծրագրի բացահայտումով պարզ է դառնում, որ 10.000-ից ավել զոհերն ու Արցախի հանձնումը նախապես պայմանավորված էր, ինչը կոտրում է ադրբեջանական «երկաթյա բազկի» մասին հորինված միֆը, իսկ մյուս կողմից անխուսափելի է դարձնում Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում իշխանության վերադարձը։ Կարծում եմ կարիք չկա ներկայացնել, թե ինչ հոգեվիճակ է առաջացնում Քոչարյանի անձը Ալիևի մոտ` հորից որդուն փոխանցած խորհուրդների ֆոնին։
Իսկ Ադրբեջանի Եվրասիական միություն մտնելու իր որոշման մասին բարձր հայտարարությունն անգամ բավարար է, որ բրիտանական ու թուրքական հուշումով Ադրբեջանում հիշեն, որ այս պատերազմում Ադրբեջանն իրականում պարտվել է` ընդմիշտ կորցնելով Արցախն ու այնտեղ տեղակայելով ռուսական բանակի ամենամարտունակ զորամիավորումները, որոնք այլևս Արցախից դուրս չեն գալու։
Կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի Ալիևի իշխանության ու Ադրբեջան պետության հետ, երբ նրանք ստիպված լինեն իրենց զորքերը դուրս բերել Շուշիից ու Հադրութից։
Ալիևի համար այս աղետը խափանելու կամ գոնե առժամանակ հետաձգելու միակ ձևը Փաշինյանի իշխանության երկարաձգումն է Հայաստանում, ում ձեռքերով նա հնարավորություն կունենա հաստատել այնպիսի ռազմական և դիվանագիտական դիրքային առավելություն, որի դեմ հետագայում մի քանի անգամ ավելի բարդ կլինի գործել։
Չգիտեմ, հասկանու՞մ ես այս ամենը դավաճանին «հարգելի պարոն վարչապետ» ասող ինֆանտիլ ու տկարամիտ քաղաքական գործիչները, թե՞ ոչ, բայց այն, որ նրա շուրջ այսօր համախմբված է և նրան աջակցում է թուրքա-ադրբեջանական ամբողջ 5-րդ շարասյունը, դա այլևս փաստ է և ոչ մի հայրենասեր ու բանականություն ունեցող մարդու մոտ կասկած չի հարուցում»,- գրել է Ղազինյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ