ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցիները ոչ միայն մտել են Սյունիք, այլեւ պտտվել Սյունիքում, հետախուզական բնույթի նկարահանում արել. հայաթափման ծրագիրը դրված է ռելսերի վրա․ փորձագետ 03/08/2021 15:11 | ԼՐԱՀՈՍ
Եթե նույնիսկ եղել է եռակողմ հանդիպում, ապա թշնամու շարժը Հայաստանի տարածքում պետք է խիստ վերահսկվեր և արգելվեր ամեն տեսակի նկարահանում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզում ադրբեջանցիների կատարած տեսանկարահանումներին։
Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են ադրբեջանախոս անձինք ավտոմեքենայից նկարահանում իրականացնում։ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում էր տարածել և նշել, որ այդ տեսանկարահանումը կատարել են Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում։
Փորձագետը նկատում է՝ առհասարակ նմանատիպ հանդիպումները պետք է չեզոք գոտիներում տեղի ունենան, այլ ոչ թե ՀՀ տարածքում։ Արմեն Մանվելյանի խոսքով այն փաստը, որ նրանք մտել են ՀՀ տարածք, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ շրջել և նկարահանումներ են արել, փաստում է այն մասին, որ հայկական կողմը չի վերահսկում իրավիճակը։ Փորձագետն ընդգծեց՝ պետք է տեսանկարահանումն արգելելու հստակ պահանջ դրվեր․ «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ գործ ունենք մի վարչակազմի հետ, որի համար ազգային անվտանգություն հասկացությունը երկրորդական, երրորդական նշանակություն ունի։ Փաստացի ադրբեջանցիները ոչ միայն մտել են Սյունիք, այլ բառիս բուն իմաստով պտտվել Սյունիքում։ Մինչ այդ էլ մի քանի անգամ տեղեկատվություն էր տարածվում, որ ադրբեջանցիները մտնում են քաղաք, բայց ամեն անգամ ԱԱԾ-ն հերքում էր։ Այս նկարահանումը փաստացի ցույց տվեց, որ այսօրվա իշխանություններին ընդհանրապես պետք չէ հավատալ։ Ամեն անգամ, երբ նրանք ինչ-որ բան հերքում են, նշանակում է՝ պետք չէ հավատալ։
Սա ոչ պրոֆեսիոնալ կազմակերպված աշխատանքի արդյունք է»,-նշեց Արմեն Մանվելյանը։
Հարցին՝ արդյոք ադրբեջանցիների այս քայլը հետախուզական բնույթի է, Արմեն Մանվելյանը նշեց, որ «Ռազմինֆո»-ն թարգմանել է ադրբեջանցիների զրույցը, ինչից պարզ է դառնում, որ խոսք է գնացել հենց հետախուզական նկարահանման մասին․ «Սա նշանակում է, որ նրանք, օգտվելով առիթից, հետախուզական գործունեություն են իրականացնում Սյունիքի տարածքում, ինչը կարելի էր թույլ չտալ, եթե ԱԱԾ կոչվածում մի երկու պրոֆեսիոնալ մարդ մնացած լիներ։ ԱԱԾ-ն այսօր զբաղվում է մեկ սատանա բռնելով, հիմա էլ ֆեյքերի փնտրտուքով։ Նիկոլն ու իր վարչակազմն այդ կառույցն ամբողջովին լուծարել են, ձևական անունն է մնացել։ ՀՀ անվտանգությունը երկրորդական երրորդական նշանակություն ունի այդ կառույցի համար»,-նշեց փորձագետը։
Արմեն Մանվելյանը նշեց՝ իրեն հայտնի են պրոֆեսիոնալ սպաներ, որոնք վաղուց հեռացել են, իսկ մնացածն էլ անհասկանալի գործառույթներ են իրականացնում․ «Այդ նկարահանումն ապացուցում է, որ այն մարդիկ, որոնք պատասխանատու են, չեն հասկանում՝ ինչ ասել է պատասխանատվություն և առավել ևս չգիտեն՝ ինչպես այդ ամենն իրականացնեն։ Սա ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է, իսկ դա ԱԱԾ-ի քայքայման արդյունքն է»,-ասաց Արմեն Մանվելյանը։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք հնարավոր է այդ նկարահանումը Սյունիքի հայաթափման պատճառ դառնա, Արմեն Մանվելյանը նկատեց՝ սա Սյունիքի հայաթափման սկիզբն է․ «Կովկասի ինստիտուտ հիմնադրամից գնացել էին Սյունիք, հետազոտություններ արել և արդյունքները տխուր են։ Հատկապես սահմանամերձ դարձած գյուղի բնակիչների մեծ մասը մտածում է հեռանալու մասին, որովհետև ոչ ոք չի ուզում ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ ապրել։ Ալիևը չի էլ թաքցնում, որ ուզում են Սյունիքը գրավել, իսկ Հայաստանի ղեկավարը ոչ մի կերպ չի թաքցնում, ավելին՝ ճանապարհներ են հարթում այդ ծրագիրն իրականացնելու համար։ Սյունիքի հայաթափման ծրագիրը դրված է ռելսերի վրա և ժամանակի ընթացքում ընդամենը պետք է թափ հավաքի։ Սյունիքում 14 գյուղ սահմանամերձ է դարձել, և դրանցից շատերը եռակողմ շրջափակման մեջ են»,-նշեց Արմեն Մանվելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից