ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արջն իր ահից է գոռում. ո՞րն է նման պահվածքի իրական պատճառը․ «Փաստ» 03/06/2021 10:15 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսում ասել է, թե այս իշխանությունները պետք է ծնկաչոք ներողություն խնդրեին՝ արժանապատվություն ունենալու դեպքում, նույնիսկ ինքնասպան լինեին։ Այստեղ, իհարկե, «բանալի» բառը ոչ այնքան «ներողությունն» ու «ինքնասպանությունն» են, որքան «արժանապատվությունը»: Բայց սրան կարելի է գումարել նաև «ամոթ» բառը: «Վախի» մասին՝ հետո... Պատերազմից հետո տևական ժամանակ «Իմ քայլի» պատգամավորներին հնարավոր չէր լինում գտնել։ Նրանք պարզապես թաքնվել էին որտեղ կարող էին, որ հանկարծ մարդկանց աչքին չերևան: Երբ Սյունիքում սահմանների հարցն էր որոշվում, իշխանությունների կողմից ոչ մի պարզաբանում չկար, թե ինչ է կատարվում երկրում։
Եվ այնպիսի տպավորություն էր, թե մենք ընդհանրապես իշխանություն չունենք, մեր երկիրը ամբողջությամբ անտերության է մատնված, քանի որ իշխանությունների փոխարեն ստիպված էինք լինում երկրի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալ ռուս խաղաղապահներից։ Անգամ երբ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքում առաջ էին տալիս իրենց դիրքերը, նրանց ռուս խաղաղապահներն էին կանգնեցնում։ Իսկ այդ ժամանակ ինքնիշխանության մասին հոխորտացող և բարձր ճառեր ու կենացներ արտասանող իշխանությունները նորից «ընդհատակում» էին։ Հիմա էլ, երբ խոսքը վերաբերում է Արցախին, գերիներին, երկրի ու պետության համար կենսական հարցերին, նրանք նորից «ընդհատակում» են: Բայց ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ խոսքն իրենց իշխանության կորստին է վերաբերում։
Թվում էր, թե իրենց կրած խայտառակ կապիտուլ յացիայից, իրենց պատճառով ունեցած հազարավոր զոհերից, տարածքային հսկայական կորուստներից հետո իշխանականները ամոթից պետք է ընդհանրապես խուսափեն մարդկանց աչքերին նայել, պետք է ծպտունները դուրս չգա, պետք է գլխիկոր քայլեն, բայց արի ու տես, որ «Իմ քայլի» պատգամավորները հանկարծ այնպիսի ցինիզմ են դրսևորում, որ նույնիսկ իրենց փոքրաթիվ կողմնակիցների զարմանքն է հարուցում։ Ավելին, նշյալի մեղավորները հոխորտում և այլոց են մեղադրում տարբեր մեղքերի մեջ՝ առանց հաշիվ տալու, թե իրենք ընդհանրապես խոսելու տեղ ունե՞ն արդյոք։ Նախկին «գաիշնիկը» գոռգոռում է քաղաքացիների վրա, նրանց հետ «դու»-ով խոսում, իր կասկածելի անցյալով հայտնի մեկ ուրիշը հիստերիկայի մեջ բղավում է լրագրողի վրա, մի երրորդը...
Չթվարկենք, մեկը մյուսից ավելի ու ավելի «գլուխգործոցներ» են թույլ տալիս իրենց: Դե, հնարավոր է, որ սա նույնիսկ զարմանալի չէ: Ի վերջո, իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը ժամանակին ամենակարևորն այն էր համարում, որ իրենց խմբակցությունը այս վիճակից դուրս եկավ... ընդամենը մի քանի պատգամավորի կորստով: Հազարավոր մարդկային կորուստները, Հայրենիքի կորուստը երկրորդական են, կարևորը՝ իշխանությունը չկորցնեն, կարևորը՝ իշխանության դիրքերը չթուլանան: Այսինքն, անցած լինի, դե, հիմա այդպես է ստացվել։ Ի դեպ, միակ ներողությունը, որ իշխանություններից հնչել է, եղել է Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմից. դա էլ ընդամենը ձևական բնույթ է կրում, սարքած «կերկերանքի» արանքում։
Բայց ներողությունով մեղք չես քավի։ Իսկ ինչո՞ւ ունեցանք այսպիսի վիճակ, որ «քայլողները» ոչ միայն դուրս են եկել թաքստոցներից, այլև հոխորտում են, հեգնում, բղավում քաղաքացիների վրա: Հնարավոր է, որ այս ամենի պատճառն այն է, որ կապիտուլ յացիայից չորս ամիս անց էլ նրանք դեռ շարունակում են մնալ իշխանության, չնայած Փաշինյանի ու յուր թիմի հրաժարականը պահանջում են իրապես ընդդիմադիր բոլոր ուժերը (փաշինյանամերձ, արհեստականորեն ստեղծված մի քանի մարդ-կուսակցությունները հաշիվ չեն, նրանց նպատակները պարզ են), երկրի նախկին երեք նախագահները, գործող նախագահը, Եկեղեցին, Բանակի գեներալիտետը, բուհերը, ԳԱԱ-ն, մտավորականությունը, փաստաբանական համայնքը և այլն, և այլն, ու ընդհանրապես՝ ինտելեկտ ունեցող բոլոր քաղաքացիները:
Այսինքն, նրանց «թևեր» է տվել այն հանգամանքը, որ հանրության մեջ կա մի զանգված, որը պատրաստ է կանգնել իրենց կողքին, թեկուզ «պատերազմ լինի, մերումանուկ, հղի, չբեր, բոլորը կոտորվեն»: Այսպիսի հենարանն, ըստ երևույթին, լիարժեք բավարարում է «քայլողներին»: Բայց կա նաև կարծիք, որ այս պարագայում ավելի շատ գործ ունենք ինքնապաշտպանական բնազդի հետ։ Այսինքն, նյարդերն են արդեն տեղի տալիս: Իշխանությունը կորցնելու, պաշտոններն ու իրենց համար ամենակարևորը՝ պարգևավճարները կորցնելու, վերջապես դատվելու վախը, խորտակման վախն է, որ նրանց դրդում է նման ագրեսիվ կեցվածքի։
Ինչպես ասում են, «արջն իր ահից է գոռում»։ Դե, արջն այս դեպքում մի քիչ չափազանցված է: Բայց հենց այդ ահն է, որ նրանց կարող է դրդել անցնել բոլոր սահմանները և դուրս գալ սեփական ժողովրդի դեմ։ Այն ժողովրդի, որի մի զգալի հատվածը փողոցից իշխանության բերեց նրանց: Բերեց ու բեռ դարձրեց իր գլխին: Բեռ ու պատուհաս... Բայց երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի՝ «դալանների» մասին խոսքերը ամեն դեպքում միշտ պետք է հիշել, թեկուզ ուրիշների համար էին ասված:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 06․03.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ