Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ)
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի

Դիտարկումներ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության կապակցությամբ Ազգային ժողովում տեղի ունեցած գործընթացների և դրանց սահմանադրականության վերաբերյալ 03/06/2021   14:51  |  Վերլուծություններ

2020թ. մարտի 2-ին հրավիրված Ազգային ժողովի հերթական նիստերի ընթացքում իշխող խմբակցության պատգամավորները տապալեցին Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը` ելնելով քաղաքական դրդապատճառներից:  Ազգային ժողովի իշխող խմբակցության նման անթույլատրելի վարքագիծը խաթարում է բարձրագույն դատական ատյանի բնականոն գործունեությունը, վտանգում է նաև Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ մարդու արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Նման գնահատականով է հանդես եկել ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյան՝ «Փաստինֆո»-ի խնդրանքով ներկայացնելով իր դիտարկումները՝ ԱԺ-ում  ՎԴ դատավորների ընտրության շուրջ քննարկումների եւ քվեարկության վերաբերյալ։

Կից՝ Դ. Հարությունյանի դիտարկումներն ամբողջությամբ.

 

2020թ. մարտի 2-ին հրավիրված Ազգային ժողովի հերթական նիստերի ընթացքում իշխող խմբակցության պատգամավորները տապալեցին Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը` ելնելով քաղաքական դրդապատճառներից: Իշխող խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ չնայած ներկայացված թեկնածուների նկատմամբ ունեցած խորին ակնածանքին՝ պայմանավորված նրանց ներկայացնող Բարձրագույն դատական խորհրդի նախագահի անձով, չեն մասնակցելու քվեարկությանը:

Ստորև ներկայացնում ենք մեր դիտարկումները Ազգային ժողովում տեղի ունեցած գործընթացների և դրանց սահմանադրականության վերաբերյալ:

  • Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության կարգը սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ և 135-րդ հոդվածներով: Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության գործընթացը սկսվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից թեկնածուների ներկայացմամբ: Կարգավորման տրամաբանությունը և նպատակը նրանում է, որ Ազգային ժողովին ներկայացվի Սահմանադրության 165-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված Վճռաբեկ դատարանի դատավորին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեղեկություններ: Այդ տեղեկությունները վերաբերում են թեկնածուների կենսագրությունը, մասնագիտական և այլ որակներին, որոնք թույլ են տալիս նրանց հավակնել բարձրագույն դատական ատյանի դատավորի պատասխանատու պաշտոնին:
  • Հաջորդիվ, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Ազգային ժողովի պատգամավորները հարցեր են տալիս ներկայացնողին ` Բարձրագույն դատական խորհրդի նախագահին: Թեև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածում նշված չէ, թե Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ուղղված հարցերը ինչ բովանդակության պետք է լինեն, սակայն, ակնհայտ է, որ դրանք պետք է միտված լինեն Ազգային ժողովի կողմից Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության գործառույթի իրականացմանը` Սահմանադրության 165-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափանիշներին համապատասխանությունը բացահայտելու միջոցով: Մինչդեռ իշխող խմբակցության պատգամավորների հարցերը բացարձակապես ուղղված չէին նշված հարցը բացահայտելուն, այլ վերաբերում էին  Բարձրագույն դատական խորհրդի նախագահի անձին և ավելին, հաճախ էթիկակայի առումով դուրս էին խորհրդարան և դատական իշխանություն հարաբերությունների թույլատրելի սահմաններից:

  • Ժամանակակից իրավական պետությունների հիմնական օրենքներով, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4-րդ հոդվածով, ամրագրված է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը: Այս սկզբունքը ընկած է ոչ միայն իրավական պետության, այլ նաև անձի` իր իրավունքները և ազատությունները անկախ դատարանի միջոցով պաշտպանելու հիմնարար իրավունքի հիմքում: Սա, իհարկե, չի բացառում օրենսդիր և դատական իշխանությունների միջև քննարկումները, սակայն այդ քննարկումները թույլատրելի են միայն այն պարագայում, եթե իրականացվում են փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և պահպանվում են նման քննարկմանը մասնակից դատավորների անկախությունը և անաչառությունը[1]:
  • Թեև իշխանության թևերի միջև ողջամիտ քննադատությունը այդ քննարկման մաս կարող է կազմել, այնուամենայնիվ, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը ընդգծել է, որ հստակ սահմանագիծ կա արտահայտման ազատության և լեգիտիմ քննադատության` մի կողմից, և մյուս կողմից՝ դատական իշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ու անհարկի ճնշումների միջև: Քաղաքական գործիչները չպետք է կիրառեն պարզեցված կամ դեմագոգիայի հասնող փաստարկներ դատական իշխանությանը քաղաքական քարոզարշավների դեմ քննադատելու համար՝ պարզապես փաստարկ բերելու համար, կամ որպեսզի շեղեն ուշադրությունը իրենց սեփական թերացումներից: Չի կարելի նաև անձնական վիրավորանք հասցնել անհատ դատավորներին: Անպատասխանատու է, երբ քաղաքական գործիչները կատարում են անհավասարակշիռ քննադատական մեկնաբանություններ, և դա լուրջ խնդիր է առաջացնում, քանի որ դրանով դատական իշխանության նկատմամբ հանրային համոզվածությունը և վստահությունը կարող են ակամա կամ միտումնավոր կերպով խաթարվել: Նման դեպքերում դատական իշխանությունը պետք է մատնացույց անի, որ նման վարքագիծը ոտնձգություն է ժողովրդավարական պետության Սահմանադրության դեմ, ինչպես նաև ոտնձգություն է իշխանական մեկ այլ թևի լեգիտիմության նկատմամբ: Նման վարքագիծը նաև խախտում է միջազգային չափորոշիչները[2]:

  • Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության կապակցությամբ ծավալված քննարկումների ընթացքում իշխող քաղաքական ուժի պատգամավորների մոտ կար թյուրըմբռնում նաև այն իմաստով, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հաշվետու է Ազգային ժողովին և պարտավոր է պատասխանել նրանց կողմից բարձրացված ցանկացած հարցի: Ի տարբերություն խորհրդարանական վերահսկողության ենթակա գործադիր իշխանությանը և այլ պետական մարմինների` դատական իշխանության հաշվետվողականության հիմքում կրկին ընկած է վերջինիս անկախության սկզբունքը, և դրանով պայմանավորված՝ օրինակ, Բարձրագույն դատական խորհուրդը չի ներկայացնում տարեկան զեկույց Ազգային ժողով, ինչպես դա անում են մի շարք պետական մարմիններ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, լինելով դատավոր, նաև կաշկանդված է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով դատավորին ներկայացվող վարքագծի կանոններով, այդ թվում նաև պարտավոր է  դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

  •  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` եթե Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրում է նոր թեկնածուներ: Իշխող խմբակցության կողմից Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը տապալելու պատճառը, ինչպես հայտարարել է խմբակցության ղեկավարը, պայմանավորված է ոչ թե թեկնածուներով, որոնց հանդեպ նրանք ունեն խորին ակնածանք, այլ նրանց ներկայացնող անձով: Այսինքն՝ իշխող խմբակցությունը, առաջնորդվելով քաղաքական դրդապատճառներով, հաշվի չի առնում բարձրագույն դատական ատյանի դատավորի պաշտոնի համար ներկայացված թեկնածուների արժանիքները: Հաջորդ խնդիրը կայանում է նրանում, որ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից ներկայացնելը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասով ուղղակիորեն ամրագրված պահանջ է: Այսինքն՝ տասն օր հետո  Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի նոր թեկնածուներին կրկին ներկայացնելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: Հաշվի առնելով իշխող խմբակցության դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանի դատավորի ազատ հաստիքը երկար ժամանակ կարող է մնալ թափուր:

  •  Սահմանադրությունը, սակայն, նման իրավիճակների համար նույնպես նախատեսել է լուծում: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը Բարձրագույն դատական խորհրդին տալիս է հնարավորություն սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի լուծման կապակցությամբ դիմելու Սահմանադրական դատարան: Տվյալ դեպքում, կարծում ենք, Բարձրագույն դատական խորհուրդը ոչ միայն կարող է, այլ նաև որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող պետական մարմին՝ պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան` դատական համակարգի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով:

  • Ազգային ժողովի իշխող խմբակցության նման անթույլատրելի վարքագիծը խաթարում է բարձրագույն դատական ատյանի  բնականոն գործունեությունը, որին Սահմանադրության 171-րդ հոդվածով վերապահված են օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման և մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումների վերացման պարտականությունները: Նման իրավիճակը վտանգում է նաև Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ մարդու արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

 

Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար

 


[1] Consultative Council of European Judges, "The position of the judiciary and its relation with the other powers of state in a modern democracy", Opinion no. 18 (2015), կետ 31:

 
[2] Consultative Council of European Judges, "The position of the judiciary and its relation with the other powers of state in a modern democracy", Opinion no. 18 (2015), կետ 52:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:45 30/12/2020  |  ԼՐԱՀՈՍՈստիկանների գործողությունները պետք է հրատապ համապատասխանեցնեն սահմանադրությանը. Դավիթ Հարությունյանը՝ դիմել է ոստիկանապետին
08:57 12/09/2020  |  ՄամուլՈվ որ ճամբարում է հայտնվել. «Հրապարակ»
19:39 02/04/2020  |  ԼՐԱՀՈՍԴատարանները պետք է սեփական նախաձեռնությամբ վերանայեն անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները. Ֆանյան
13:40 26/02/2020  |  Վերլուծություններ«Բական ընդդեմ Հունգարիայի» ՄԻԵԴ վճիռը եւ դրա նշանակությունը Հայաստանում իրականացվող Սահմանադրական հանրաքվեի համար
16:54 14/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀեռու չէ օրը, երբ ՍԴ դատավորներին կալանավորելու փորձեր կտեսնենք. Ենթադրում եմ՝ «թխվում են» աղմկահարույց գործեր. Դավիթ Հարությունյան
12:08 12/02/2020  |  ԼՐԱՀՈՍՊետությունը պարտվելու է ոչ թե ՄԻԵԴ-ում, այլ պարտվում է իր ապագան
11:51 12/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրաքվեի հաջողության դեպքում տասնամյակներ ճաշակելու ենք դրա բացասական արդյունքները. Դավիթ Հարությունյան
23:20 07/02/2020  |  ՎերլուծություններԴիտարկումներ` «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման վերաբերյալ
19:40 31/01/2020  |  ՎերլուծություններՈրոշ դիտարկումներ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքներում առաջարկվող փոփոխությունների մասին
16:29 27/01/2020  |  ԼՐԱՀՈՍՊայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան NEWS.am

Արխիվ

[]