ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանիպուլյացիա է. Կորոնավիրուսի աճի մասին հայտարարելով իշխանությունները բացառված չէ փորձեն նորից արտակարգ դրության ռեժիմ մտցնել ու արգելել հավաքների անցկացումը. համաճարակաբան 03/06/2021 17:00 | Կորոնավիրուս
«Կորոնավիրուսային վարակի աճն այս պահին, եթե իհարկե այն կա, միայն մի հանգամանքով կարող եմ հիմնավորել՝ վարակները սեզոնային բնույթ են կրում, իսկ մենք գիտենք, որ ամեն գարնանն և աշնանը դրանք ակտիվանում և սրվում են, և սա, հատկապես, վերաբերում է օդակաթիլային վարակներին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը։
Վարակաբանը նկատում է՝ հատկապես կորոնավիրուսային վարակի նոր բռնկման, առավել ևս՝ համաճարակային իրավիճակի և անվերահսկելի ծավալների հասնելու վտանգ չի տեսնում, ընդհակառակը.
«Որպես կանոն, օրինաչափություն է, որ եղանակների փոփոխության ընթացքում, մարդկանց օրգանիզմը որոշակի վերափոխումների է ենթարկվում, իմուն համակարգը՝ մասնավորապես և տարբեր վարակների նկատմամբ մարդիկ ավելի խոցելի են դառնում: Խոսքը, հիմնականում օդակաթիլային վարակների մասին է: Այս ամենով հանդերձ՝ վարակների որոշակի բարձրացում, իհարկե, կլինի: Ինչ վերաբերում է կորոնավիրուսային վարակին, ապա հստակ պետք է նշեմ, որ դրա տարածման, առավել ևս անվերահսկելի չափերի հասնելու ոչ մի վտանգ ես այս պահին չեմ տեսնում: Ավելին, ամբողջ աշխարհում այս վարակը նահանջի տեմպեր է գրանցում, իսկ եղանակների տաքացմանը զուգահեռ, կորոնավիրուսը համարյա աննշան չափերի կարող է հասնել: Չմոռանանք նաև, որ այս վիրուսի տարածմանը կանխարգելում է նաև այն հանգամանքը, որ ազգաբնակչության ճնշող մեծամասնությունն արդեն իսկ վարակվել է կորոնավիրուսով և այլևս, որպես այդպիսին, վարակի փոխանցման աղբյուր չի հանդիսանում: Սա ևս խոսում է այն մասին, որ վարակի տարածումը հիմա արդեն զգալի տեմպերով նվազման, այլ ոչ թե աճի պետք է գնա»,- ասում է համաճարակաբանը:
Անդրադառնալով Առողջապահության նախարարության վերջին օրերին տարածած հաղորդագրությանը, թե կորոնավիրուսային վարակը աճի վտանգավոր տեպմեր է գրանցում, Ռուբեն Հովհաննիսյանը նկատում է՝ այստեղ ինչ–որ չափով մանիպուլյացիայի տարրեր է տեսնում և չի բացառում, որ դա կարող է ինչ – որ կապ ունենալ քաղաքական որոշ հարցերի հետ. «Չի բացառվում, որ սա արվում է երկրի ներսում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու, նոր խստացումներ սահմանելու, հավաքներն ու ակցիաները թույլ չտալու համար: Ամեն դեպքում, առնվազն անհասկանալի է, ինչպե՞ս էին կորոնավիրուսային վարակի թվերը աննախադեպ ու ինչ – որ չափով անտրամաբանական աճի տեմպեր գրանցում հատկապես պատերազմի օրերին, որի ավարտից հետո, մինչև վերջերս, կորոնավիուրսային վարակի հետ կապված այս թեման, կարծես, անուշադրության և, նույնիսկ, մոռացության էր մատնվել: Հիմա, երբ երկրում բողոքի ցույցերի ակտիվացման վտանգ և հեռանկար կա, վարակը կրկին ակտուա՞լ է դառնում: Իհարկե, կարծում եմ, այստեղ ինչ- որ բան անհասկանալի է մնում»,- եզրափակելով զրույցն, ասում է համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Կառավարության վերջին նիստի ընթացքում ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը հայտարարել էր, թե կորոնավիրուսային իրավիճակն անհանգստացնող է՝ նշելով, որ թվերի աճ կա:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հավելել էր, որ, եթե հունվարի, փետրվար ամիսների սկզբին թեստավորումների 5-6 տոկոսի դեպքում էր հաստատվում կորոնավիրուսը, ապա այժմ հաստատվում է 16 տոկոսի դեպքում, հաջորդ շաբաթ էլ, ըստ նախարարության կանխատեսումների, այդ թիվը կարող է ավելանալ, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել վերադառնալ դիմակների կրմանն ու այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը:
Նախարարը նշել էր, որ մարտի 3-ի դրությամբ, արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 491 դրական դեպք, միաժամանակ հավելելով, որ հիվանդներից 20 տոկոսի մոտ կա ծանր ընթացք, հինգ տոկոսի մոտ՝ ծայրահեղ ծանր վիճակ է:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից