ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանին իր ուսապարկը վերադարձրած քաղաքացիները նոր ակցիաներ են խոստանում 03/06/2021 22:07
Հայրենիքի, պետության ապագայով մտահոգված քաղաքացիները մարտի 5-ին Կառավարության շենքի մոտ ուսապարկեր էին տարել։ Չնայած նրանց ակցիան քաղաքական էր, բայց ակցիայի կազմակերպիչները վստահեցնում են՝ չեն սատարում ո՛չ նախկիններին, ո՛չ էլ ներկաներին, պարզապես Հայաստանի պետականության համար են մտահոգվում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ակցիայի կազմակերպիչներից Մկո Վարդանյանն ասաց, որ ցանկանում էին ՀՀ վարչապետն ընդունի իրենց, սակայն փոխարենը ոստիկանները բերման ենթարկեցին․ «Բացել էինք նրա ուսապարկը և լիքը բաներ գտել, Ալիևի նկարը, քայլողների մարզակոշիկները։ Ուզում էինք՝ վարչապետն ընդունի մեզ և անձամբ փոխանցենք նրան այդ ճամպրուկը, բայց անհիմն կերպով բերման ենթարկեցին։ Երբ հարցրեցինք՝ ինչու են տանում, ասացին, որ մեր անձը պարզելու համար են բերման ենթարկում։ Մեզ մոտ անձնագրեր կային, իսկ դա անձը պարզելու ամենաճիշտ և հեշտ տարբերակն է, այնպես որ անիմաստ տարան»,-ասաց Մկո Վարդանյանը՝ հավելելով, որ հավանաբար վերևից զանգել էին ու հրահանգել բերման ենթարկել, քանի որ մարդկանց շարժն ավելանում էր։
Մկո Վարդանյանը նշում է, որ իրենց էին մոտենում տարբեր մարդիկ և իմանալով՝ ինչի մասին է ակցիան, միանում էին պայքարին։
«Չեմ ուզում բաժանել հասարակությունը երկու մասի, ինձ համար հայ ժողովուրդն է, բայց շատ եմ նեղվում, երբ լսում եմ, որ մեր ժողովրդի ինչ-որ մաս փորձում է պատմություն խեղաթյուրել»,-ասաց Մկո Վարդանյանը։
Վերջինս հավելեց, որ առաջիկայում նոր ակցիաներ կլինեն․ «Սա ո՛չ նախկինների, ո՛չ էլ ներկաների մասին է։ Այս ակցիայի մասնակիցներն այն քաղաքացիներն են, որոնք մտահոգված են պետականության համար և ուզում են, որ Հայաստանը որպես պետություն չվերանա»։
Հիշեցնենք, որ գյումրեցի երիտասարդները կառավարության մոտ էին տարել մի ճամպրուկ, որի մեջ,
ինչպես իրենք էին վստահեցնում, տեղ էին գտել 2018 թվականի հեղափոխության «խորհրդանիշ» ուսապարկի , ինչպես նաեւ քաղաքացիների կողմից տրված իրեր։ Դրանց թվում՝ թուղթ ու գրիչ՝ հրաժարականի դիմումը գրելու համար, իսկանդերի պայթած 10 տոկոսը, թղթե ինքնաթիռ, սպորտային կոշիկներ, ծաղրածուի դիմակ, սև թուղթ, հոգնա։
«Ուզում ենք հանձնել իրեն, որովհետև իրենից հոգնել ենք։ Իրեն խորհրդանշող իրերը, ինքն էլ՝ որպես քաղաքական մշակույթ, ավիրել են մեր երկիրը, ուզում ենք սա իրեն վերադարձնել ու խնդրել, որ հեռանա, որովհետև բավական է ինչքան վնասներ մեզ պատճառեց»,- ասել էին ակցիայի մասնակիցները։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ