ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլի համար ընտրությունների անցկացման առանցքային, կարևորագույն պայմանը՝ նրա նախընտրական շրջանում իշխանության գտնվելն է. Մինասյան 03/05/2021 00:22
Եկեք ապակառուցենք* Նիկոլի ցնդաբանությունը ընտրությունների մասին։ Այս մասին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:
«1. Լարվեք և մտաբերեք, թե երբ է Նիկոլը խոսել արտահերթ ընտրությունների մասին։ Ճիշտ է՝ երբ ընդդիմությունն ուժեղ էր, կապիտուլյացիայի մասին հիշողությունը թարմ էր, իսկ մանդատներով ուսապարկերը թաքնվում էին ընկերների ու մտերիմների տներում։ մ։ Հետո, երբ ընդդիմադիր ակտիվությունը քնած էր, Նիկոլը որոշեց, որ ժողովուրդն այլևս ընտրություն չի ուզում։ Եվ հիմա, երբ Գլխավոր Շտաբը սատարեց ժողովրդին, հանկարծ պարզվեց, որ նույն ժողովուրդը հանկարծ, անսպասելի ու կտրուկ ընտրություններ ցանկացավ։ Ընտրությունները կապիտուլյանտի կեղծ օրակարգն է, որը դաշտ է նետվում մեկ նպատակով' ուժային դիմակայությունը քաղաքական առեւտրի վերածելու համար:
2. Նիկոլի համար ընտրությունների անցկացման առանցքային, կարևորագույն պայմանը՝ նրա նախընտրական շրջանում իշխանության գտնվելն է։ Թեզ, որը նա առաջադրում է այսպիսին է. մենք միակ իշխանությունն ենք, որը միակ ազատ ընտրություններն անցկացրեց անկախ Հայաստանի պատմության մեջ։ Բայց դրանք Նիկոլ-կիսաաստվածի ընտրություններ էին։ Այժմ Նիկոլը կիսաաստծուց վերափոխվել է բոլորի համար կապիտուլյանտի, դավաճանի եւ կնավախի: Առաջնորդը, որը խայտառակ կերպով գործի դրեց կրիմինալը, ամբողջ վարչական ռեսուրսն ու պետական ու օլիգարխիկ ֆինանսավորումը՝ հրապարակում ողորմելի պերֆորմանս կազմակերպելու համար։ 2018-ի ընտրությունները նրան պետք չէր կեղծել։ 2021-ի հնարավոր ընտրություններըը կենսականորեն անհրաժեշտ են: Հիշեք 90-ին համաժողովրդական ընտրված Լևոն Տեր-Պետրոսյանին և 1995-ին ու 1996-ին տեղի ունեցած խայտառակ ընտրությունները։
3. Ո՞ւմ հետ է նա քննարկում ընտրությունների հարցը։ Ազգային Ժողովի 2 խմբակցությունների հետ: Ինչպես այդ կուսակցությունների, այնպես էլ դրանց առաջնորդների հանդեպ հարգանքով հանդերձ՝ նրանք ժողովուրդ չեն։ Ժողովուրդը պատերազմում է սպանվել, ժողովուրդը բուժում է վիրավորներին, որոնում անհետ կորածներին եւ հույս ունի վերադարձնել գերիներին: Ժողովրդին ստում են և ուզում են բոլոր ճշմարտություններով ու անիրավություններով ստիպել՝ վերարտադրելու նիկոլական իշխանությունը։ Ժողովուրդը Նիկոլին վարչապետ է նշանակել 2018-ին եւ այժմ լիզում է նրա հասցրած վերքերը: Ամբողջ, կրկնում եմ, խորհրդարանական ընդդիմության նկատմամբ հարգանքով հանդերձ, նրանք՝ Նիկոլի տականքների հետ միասին, չեն ներկայացնում ողջ ժողովրդին եւ չեն ներկայացնում ողջ քաղաքական սպեկտրը։
Եվ այսպես, ի՞նչ եմ ուզում ասել:
Նիկոլի կողմից կազմակերպված և կառավարվող ընտրությունները՝ ազատ կամարտահայտման գաղափարի խեղաթյուրում է։
Նիկոլի կողմից նշանակված ընտրությունների օրը՝ Նիկոլի համար ժամանակ շահելու հնարավորություն է։
Ներքաղաքական թշնամակիցների հավանությանն արժանացած ընտրությունները՝ ծառայակամ կուսակցությունների ձեռքով Նիկոլի վերարտադրության լեգիտիմացումն է։
Դա կլինեն ոչ թե ընտրություններ, այլ իշխանության յուրացման մեղսակցություն։ Եվ, կարծես, բոլորն արդեն հասկանում են դա։
* Ապակառուցում (լատ. de «վերեւից ներքեւ - հակառակը» եւ constructio «կառուցում», «իմաստավորում»), ժամանակակից փիլիսոփայության եւ արվեստի հասկացություն է, որը նշանակում է պատկերացում՝ կարծրատիպերի ոչնչացման կամ նոր համատեքստում ընդգրկվելու միջոցով ընկալում»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան
- 11/25/2024 11:18 Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
- 11/25/2024 11:10 Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
- 11/25/2024 10:47 Այս մրցումները պարզապես ֆիզիկական ուժի մասին չեն, այլ ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման եւ ավելիին ձգտելու մասին են. Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից