ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի լկտի վարքը, որով բացահայտ հավակնություններ է ներկայացնում Հայաստանի տարածքների նկատմամբ, ուղիղ կապ ունի Հայաստանում իշխող կապիտուլյանտ և դավաճան իշխանության առկայությամբ. ազատամարտիկ 03/05/2021 22:51 | ԼՐԱՀՈՍ
«Ալիևին խորհուրդ կտայի թարմացնել իր գիտելիքները՝ սեփական երկրի պատմության առնչությամբ: Առնվազն, հարյուրամյա պատմությամբ հայտնի Ադրբեջանը չի կարող պատմական հայրենիք ունենալու մասին բարբաջանքներ տարածել, առավել ևս՝ այդ բարբաջանքները չեն կարող որևէ առնչություն ունենալ Զանգեզուրի հետ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե Ադրբեջանը Նախջևանին կապող տրանսպորտային ուղին պետք է անցնի պատմական Ադրբեջանին պատկանող Զանգեզուրի տարածքով:
Ազատամարտիկն ընդգծում է՝ թշնամու այսօրինակ լկտի վարքը, որով նա բացահայտ կերպով հավակնություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ, ուղիղ կապ ունի Հայաստանում իշխող կապիտուլյանտ և դավաճան իշխանության առկայությամբ. «Բոլորովին չեմ բացառում, որ թուրքի ադյուտանտ, կապիտուլյանտ և իշխանազավթ վարչապետը, Սյունիքի վերաբերյալ ևս գաղտնի պայմանավորվածություն ունի ադրբեջանական կողմի հետ: Դա կարող է նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ստորագրված հայտնի փաստաթղթերից զատ, բոլորովին այլ պայմանավորվածություն լինել, որի մասին հասարակությունը նույնիսկ տեղյակ չէ: Մի բան հստակ է՝ սրանից ամեն ինչ սպասելի է, իսկ թուրք – ադրբեջանական տանդեմը, ակնհայտորեն, համարում է, որ եկել է ամենահարմար ժամանակը՝ լուծելու տարիներով իրենց կոկորդին մնացած Զանգեզուրի հարցը՝ կանաչ ճանապարհ բացելով Պանթյուրքիզմի իրականացման վաղեմի երազանքի համար: Այս իմաստով, բոլորովին պատահական չէ, որ հենց Թուրքիան ու Ադրբեջանն են այդքան շահագրգռված, որպեսզի այստեղ՝ Հայաստանում, հանկարծ, իշխանափոխություն տեղի չունենա: Պատմության մեջ չլսված բան է, որ Թուրքիայի քաղաքական ամենաբարձր վերնախավը՝ Արտաքին գործոց նախարարի և, մինչև անգամ, Էրդողանի բերանով հայտարարեն, որ Հայաստանում իշխանափոխությունն այս պահին անթույլատրելի է»,- ասում է ազատամարտիկը:
Գևորգ Գևորգյանը նկատում է՝ բոլոր նրանք, ովքեր հասկացել են, թե ինչ է կատարվում պետության ներսում և մեր երկրի հետ, արդեն իսկ արել են իրենց ընտրությունը՝ կանգնելով ընդդիմության կողքին և պահանջելով իշխանազավթ ու կապիտուլյանտ վարչախմբի հեռացումը, իսկ նրանք, ովքեր այդպես էլ չեն հասկացել, ապա նրանց որևէ բան ասելն, արդեն, անօգուտ է: Վերջինս նկատում է՝ Հայաստանի լինել- չլինելու խնդիր կա այլևս, որը կարելի է լուծել օրվա իշխանությունների անհապաղ և արագ հեռացմամբ միայն:
Խոսելով ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի շուրջ կատարվող զարգացումների մասին՝ Գևորգ Գևորգյանը նկատում է՝ եթե, հանկարծ, դավաճան իշխանություններին հաջողվի մարտի 9-ին հեռացնել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, ապա կարող ենք արձանագրել Հայոց բանակի վերջնական կազմաքանդումը, ինչը ևս, ըստ վերջինիս, թուրքական կողմի հրահանգն է, որը, ամեն գնով փորձում է իրականություն դարձնել թուքի ադյուտանտ և դավաճան դրածոն՝ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործողություններին՝ Գևորգ Գևորգյանը արձանագրում է՝ ՀՀ-ում նախագահ աշխատող անձը, հերթական անգամ, իր վրայից գցում է սեփական պատասխանատվության իր բաժինը, որը խոսում է, բացառապես, այն մասին, որ այդ մարդն, առնվազն, անհաղորդ է երկրում տեղի ունեցող վտանգավոր և կործանարար զարգացումներից:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, նշել էր, որ տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ:
Ալիևի այս հայտարարությունը իրարամերժ արձագանքների տեղիք է տվել: Հարցին անդրադարձել է նաև ՀՀ Արտաքին գործոց նախարարության խոսնակը, նշելով, որ Ադրբեջանի նախագահի նմանօրինակ հայտարարությունը տապալում է եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ