Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Սա մի ծաղրածուի կրկես է, և ցավոք, ծաղրածուները քաղաքական որոշում ընդունելու լիազորությամբ են օժտված.Ալեն Ղևոնդյան 03/04/2021   20:26  |  Քաղաքական

Եթե մինչև ԳՇ հայտարարությունը արտահերթ ընտրությունների օրակարգը լեգիտիմ և խելամիտ էր, ապա դրանից հետո իրավիճակն այլ է, քանի որ մենք ունեցանք վարչական ռեսուրսի ակտիվ և բացահայտ ներգրավվածությամբ հանրահավաքների կազմակերպում, և ցինիզմը նրանում է, որ կազմակերպիչները չեն էլ հերքում՝ինչպես էին ավտոբուսներով մարզերից մարդկանց ներգրավում հանրահավաքներին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

«Շատ պատահաբար ԱԺ-ում հայտնված մարդիկ, ովքեր փոխխոսնակներ են կամ շարքային պատգամավորներ են, ասում են՝ որևէ խնդիր չենք տեսնում ավտոբուսներով մարդկանց տեղափոխելու մեջ, մինչդեռ տարիներ շարունակ նախկիններին մեղադրում էին ընտրական տեղամասեր ավտոբուսներով բերելու մեջ: Սա երեսպաշտության սիմֆոնիա է»,-ասաց քաղաքագետը:

Ալեն Ղևոնդյանը համոզված է, որ եթե իշխանությունը վարչական ռեսուրսով հանրահավաք է կազմակերպում, նույն վարչական ռեսուրսով ընտրություն է անցկացնելու, հետևաբար, այդ ընտրությունները ոչ միայն լինելու են անօրեն և ոչ լեգիտիմ, այլև շատ վտանգավոր՝ Հայաստանի անվտանգության տեսանկյունից.

«Փաշինյանը որևէ կերպ չի կարողացել ապահովել վարչապետի իր պարտավորություններից բխող՝ Հայաստանի շահերին համապատասխանող գործառույթներ, հակառակը՝ մենք ունեցել ենք տարածքային կորուստներ, կորցրել ենք Արցախը, ունեցել են հազարավոր զոհեր, վիրավորներ, խեղված ճակատագրեր»,-ասաց Ղևոնդյանը:

Անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի և Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանդիպմանը և ընտրությունների շուրջ բանակցություններին՝ քաղաքագետը նշեց, որ Մարուքյանի և իր քաղաքական թիմի համար ընտրական օրակարգը կոմֆորտ է, որովհետև իրենց քաղաքական գործունեությունն այդ դաշտում է արդյունավետ, օպտիմալ և հասցեական:

«Նրանք բավարար ռեսուրս չունեն, որպեսզի մարդկանց փողոց հանեն, փողոցային քաղաքականությամբ զբաղվեն, կարող ենք նշել, որ նրանք անհրաժեշտ ռեսուրս չունեն ԱԺ-ում, որպեսզի կարողանան շոշափելի դերակատարում ունենալ, այնուամենայնիվ, իրենց քաղաքական պատկերացումները տեղավորվում են ընտրական պրոցեսների մեջ»,-ասաց Ղևոնդյանը:

Քաղաքագետը նշեց, որ կան էլեմենտներ, որոնց շուրջ քաղաքական առևտուր կգնա, կախված նրանից, թե ով ինչ կառաջարկի և իրենց զիջումների նվազագույն շեմը, որտեղ կհայտնվի.

«Եթե մենք ուշադրություն դարձնենք ԼՀԿ-ի քաղաքական վարքի դրսևորումներին վերջին 2.5 տարում, նրանք ունեն բավական կաշկանդվածություն, շատ հարցերում, չնայած քննադատական դիրքերից են հանդես գալիս, երբեմն այդ քննադատությունները բավական սուր են լինում, երբեմն ավել կամ պակաս հիմնավոր, բայց պետք է հասկանալ, որ նրանց տիրապետած ռեսուրսը խիստ որոշակի և կոնկրետ է, հետևաբար, քաղաքական պայքարի մեջ, նրանք գերադասում են ընտրական պրոցեսը և ոչ այլ տիպի քաղաքական գործիքակազմ»,-ասաց քաղաքագետը:

Ալեն Ղևոնդյանի խոսքով՝ քաղաքական ուժերն այս պահին խնդիր ունեն իշխանություն վերցնելու, ու եթե այդ կուսակցությունները հասկանում են, որ սեփական ներուժով և ռեսուրսով , կամ նոր քաղաքական կշռով կարող են իշխանություն վերցնել, նրանք դա կվերցնեն, իսկ եթե հասկանում են, որ իրենց ռեսուրսը թույլ է և խնդիրներ կարող են ի հայտ գալ, գնում են բանակցությունների, որպեսզի ավելի պատրաստված մտնեն քաղաքական խաղի մեջ.

«Ինձ համար ըմբռնելի չէ մեկ էլեմենտ, մենք խոսում ենք քաղաքական իշխանության մասին, բայց այն, ինչ -որ տեղի է ունեցել Հայաստանում, դա պետական շահի հետ կապված երևույթ է, և այստեղ իշխանության կռիվը չպետք է լիներ, պետք է պետություն չկորցնելու խնդիր լիներ»,-ասաց զրուցակիցը:

Քաղաքագետը կարծում է, որ քաղաքական ուժերը պետք է քայլեր կատարեն, այլ ոչ թե գնան կոմպրոմիսների՝ ԱԺ-ում ավել մանդատ ունենալու համար:

Ալեն Ղևոնդյանը համոզված է, որ եթե ընտրություններ լինեն բռնություն միանշանակ լինելու է, քանի որ ատելության այն չափաբաժինը, որը ներմուծվել է հասարակության մեջ 2.5 տարիների ընթացքում, հիմա էլ շարունակվում է.

«Պետք է հասկանալ, որ վարչական ռեսուրսի կիրառումը կարող է հանգեցնել բախումների և լուրջ խնդիրների, ընտրական գործընթացների անցկացման լեգիտիմության և օրինականության հետ կապված միանշանակ հարցեր են լինելու»,-ասաց Ղևոնդյանը:

Քաղաքագետը կասկածում է, որ իշխանությունն ամեն դեպքում կգնա ընտրությունների.

«Եթե հետևում ենք գործող իշխանություններին, նրանց ամենասիրած զբաղմունքը սեփական թեզերը, սեփական հրամանները և հաղորդագրությունները հերքելն է, ամեն առավոտ կարող է նոր իրողության հետ առերեսվենք: Դա նշանակում է, որ անգամ վաղը, եթե գործող վարչապետը հայտարարություն տարածի, ապա մեծ հավանականությամբ կարող է ասել՝ ես նման հայտարարություն չեմ արել կամ ինձ սխալ եք հասկացել: Սա մի ծաղրածուի կրկես է և ցավոք ծաղրածուները քաղաքական որոշում ընդունելու լիազորությամբ են օժտված, դրա համար ես խիստ թերահավատ եմ, որ ընտրություններ կլինեն, բայց չեմ բացառում, որ այս տարբերակը կընտրվի»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ մենք այսօր ոչ թե քաղաքական իշխանություն փոխելու խնդիր ունենք, այլ ունենք պետություն պահպանելու խնդիր:

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության և իշխանության՝ ընտրությունների վերաբերյալ քննարկումներին, քաղաքագետը արձանագրում է, որ աճուրդի գնալ գործող իշխանությունների հետ՝ ընտրությունների օրակարգով, այդքան էլ տեղին չէ.

«Ես կարծում եմ, պետությունը հետևողականորեն ձախողման տանող սուբյեկտի հետ գնալ բանակցությունների , դա նշանակում է մտնել նրանց խաղի մեջ և նրանց հնարավորություն տալ գործածել բոլոր այն գործիքները, որոնց նա տիրապետում է՝ իմանալով, որ ժողովուրդն ունի քաղաքական և քաղաքացիական ոչ բարձր մակարդակ»,-ասաց զրուցակիցը:

Քաղաքագետը համոզված է, որ իրավիճակի թոթափման և կարգավորման եղանակներ կան և դրա լուծման առաջին քայլը պետք է լիներ, որ վարչապետը և իր թիմակիցները միանգամից հրաժարականի դիմումներ գրեին և հրապարակային կերպով ներողություն հայցեին ժողովրդից և ՀՀ քաղաքացիներից.

«Հասկանալով, որ իրենք ձախողում և դավաճան բառերի հոմանիշներ են, իրենք պետք է ուղղակի քաղաքական այս օրակարգից դուրս գային: ԱԺ-ն և կառավարությունը, որոնք որոշակի ծավալով կմնային, իրենց գործառույթների շրջանակներում կիրականացնեին որոշակի գործառույթներ՝ հետագայում արտահերթի օրակարգով»,-ասաց զրուցակիցը:

Հարցին՝ արդյոք ընդդիմությունը կունենա բավարար լծակներ՝ ընտրական գործընթացը վերահսկելու համար, քաղաքագետը պատասխանեց.

«Եթե ցուցիչ վերցնում ենք Բաղրամյանում կազմակերպվող հանրահավաքները, , դրանց կազմակերպչական ներուժը, կարծում եմ, ընդդիմության համար լինելու է շատ դժվար»:

Մեր այն դիտարկմանը՝ թե արդյոք խորհրդարանական ընդդիմությունը չպետք է մինչ ընտրությունների շուրջ համաձայնության գալը որոշակի նախապայմաններ դներ Փաշինյանի առջև, քաղաքագետը չբացառեց, որ գուցե քննարկվել է նաև այդ տարբերակը.

«Միգուցե այդ հարցադրումները քննարկվել են, ես կարծում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է քաղաքական կամք ունենա, և քաղաքականը պետականից կարողանա տարանջատել , իսկ մանիպուլյատիվ տեքստերը, այն զանգվածների համար է, որոնք աչքի չեն ընկնում քաղաքական բարձր գիտակցությամբ, բայց ոչ այն մարդկանց համար, ովքեր այդ պրոցեսներում բավական հմուտ են»,- ասաց Ալեն Ղևոնդյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:59 04/03/2021  |  ԼՐԱՀՈՍ«Մեր երկիրը վտանգի մեջ է, պետք է ոչ թե թուլանալ, այլ մոբիլիզացվել». Լարիսա Ալավերդյան
19:58 04/03/2021  |  ՔաղաքականԲաղրամյան պողոտայում քաղաքացիները ծաղրում են դիպուկահարների ներկայությունը խորհրդարանում, պնդում՝ վախեցած է միայն Փաշինյանը
19:26 04/03/2021  |  ՔաղաքականԱյս խունտան՝ անհավասարակշիռ անձի գլխավորությամբ, երկար դիմանալ չի կարող. Սերժ Սրապիոնյան
18:23 04/03/2021  |  ԼՐԱՀՈՍԳեղարքունիքի և Արմավիրի փոխմարզպետերը ազատվել են պաշտոնից
17:07 04/03/2021  |  ԼՐԱՀՈՍՔոչարյանը հնարավոր է համարում, որ կորոնավիրուսի թեստի արդյունքները կեղծվել են Մոսկվա մեկնելուց առաջ
16:30 04/03/2021  |  Քաղաքական«Վրեժխնդրության մասին չեմ էլ մտածում, դա թույլ ու խոցելի մարդկանց բաժինն է». Քոչարյանը՝ Փաշինյանի ճակատագրի մասին, իր իշխանության գալու դեպքում
15:26 04/03/2021  |  ԼՐԱՀՈՍԵթե խորհրդարանական ուժերն ի վերջո կայացնեն արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում, ապա կարող ենք համարել, որ հարցը լուծված է. Փաշինյան
14:51 04/03/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը երբեք իրականում իշխանություն չի ունեցել. Արթուր Դանիելյան
14:22 04/03/2021  |  ՔաղաքականՀայաստանի իշխանությունները պետք է ծնկի գային ժողովրդի առաջ կամ ինքնասպան լինեին. Ռոբերտ Քոչարյան
14:13 04/03/2021  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին. Զախարովա

Արխիվ

[]