ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Бои без правил»-ի դեմ՝ օրենքով և ժողովրդավարությամբ 03/04/2021 23:49 | Վերլուծություններ
Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայի պայմանագիրն ստորագրելուց հետո վախից օրերով բունկերներում թաքնվող կապիտուլյանտը, որ մտածում էր նույն օրը ժողովուրդն ու ընդդիմախոսները պատասխան կպահանջեն իրենից՝ հրաժարականի պարտադրմամբ, ըստ ամենայնի չարժանանալով ադեկվատ արձագանքի մի քանի օր բունկերից լայվ մտնելուց հետո ոստիկանների ուղեկցությամբ առայսօր վարչապետ է աշխատում՝ շարունակելով իր սև գործը՝ ամեն օր հայությունից ու Հայաստանից խլելով հօգուտ Ադրբեջանի ու Թուրքիայի։
Այդ օրվանից վախից տնից դուրս չեկող կամ թիկնապահների ուղեկցությամբ փողոց դուրս եկող նիկոլի ուսապարկերը արդեն մի քանի օր է սկսել են խորհրդարանում վժվժալ։ Երեկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հրավիրելով ԱԺ՝ իրենց կարծիքով նեղն էին գցել նրան։
Իհարկե, ակնհայտ էր նրանց բոլորի ուղղորդումը՝ հատկապես ցուցում էր տրվել փաշինյանական խոսքի մշակույթի ատրիբուտիկան կիրառելով, բառերի հատ-հատ արտասանությամբ և աբիսողոմական հայացքներ ընդունելով հարձակողական դիրքից հարցեր ուղղել ԲԴԽ նախագահին՝ այդպիսով իբր ճնշում գործադրելով նրա վրա։ Բնականաբար, այս ներկայացումն ուղիղ կապ ուներ դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումի հետ, որով նա խնդրել էր անհապաղ դադարեցնել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները՝ համարելով, որ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը լեգիտիմ անդամ չէ, քանզի նա ընտրվել է օրենքի խախտմամբ։
ՈՒշագրավ է, որ Ռ․ Վարդազարյանը հենց իմքայլական մեծամասնության ընտրյալն թեկնածու լինելով այսօր հայտնվել է նրանց թիրախում, քանզի նրանց պահանջները չի բավարարել, մնացել է պրոֆեսիոնալի դիրքերում։ ԲԴԽ նախագահին հարցեր էին ուղղվում հատկապես իմքայլական պատգամավորների կողմից, որոնց մեծ մասը վերաբերվում էր 2020-ի նոյեմբերի 15-ին արված նրա հայտարարությանը, որտեղ նա ասել էր՝ «Այսօր է վերջնական տրվելու շուրջ երկու տարի հանրությանն ալեկոծած եւ դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»: Եվ ահա, իմքայլական որոշ ուսապարկերի կարծիքով վերը նշվածը քաղաքական հայտարարություն է եղել։ Հետաքրքիր է՝ իսկ պրոֆեսիոնալ պատասխանն ըստ ուսապարկերի՝ ինչպիսին պիտի լիներ։ Թե՞ տարիների փորձառությամբ դատավորները պիտի ուղղակի անարձագանք թողնեին իրենց ուղղված վիրավորանքը և պատշաճության շրջանակում անգամ չպատասխանեին նետված ձեռնոցին։
Հարց է ծագում, օրենսդիրի ներկայացուցիչ սույն պարոններն ինչու՞ էին բերանները ջուր առած նստել, երբ անօրեն կերպով ՀՀ քաղաքացիներին հրահանգ էր տրվում շրջափակել դատարանները, չթողնել, որ դատավորները ներս մտնեն՝ կաթվածահար անել դատավորների աշխատանքը։
Ինչևէ, այս հրապարակման մեջ բնավ ցանկություն չունենք առանձնաբար անդրադառնալու նիկոլի՝ պատգամավորական բարեվարքության հետ հեռավոր առնչություն չունեցող, հիմնականում՝ աշխատանքային կենսագրությունից զուրկ ուսապարկերին։ Խորհրդարանում երեկ նրանք իրենց զգում էին ինչպես ռինգում՝ առաջնորդի կողմից հանձնարարություն էր եղել 4 կողմից մարտ մղել՝ «Бои без правил» սկզբունքով։ Կարևոր չէ՝ ինչ են ասում, որքան անբովանդակ և դըմփ-դըմփ -հու ոճի մեջ լինեն, այնքան՝ ազդեցիկ։ Եվ ուրեմն, մի խումբ դատարկ ուսապարկեր այդ ոգով հարձակվել էին ԲԴԽ նախագահի վրա /հիշենք՝ նմանօրինակ մի հրահանգավորված հարձակում էլ ավելի վաղ իմքայլականները Մարդու իրավունքների պաշտպանի հանդեպ էին ունեցել, ով նույնպես ուսապարկերին բարձր մակարդակով ցույց տվեց իրենց տեղը/, որի պատասխանը սրանց ուղղակի կլասիկայի նմուշ կարելի է համարել, մոտավորապես այնպիսին, ինչպիսին էր Բուլգակովի «Շան սիրտը» վեպում դոկտոր Պրեաբրաժենսկու արձագանքը վիրահատական միջամտությամբ՝ շնից մարդու վերածած Շարիկովին և շարիկովշչինային։
Բնականաբար, չենք անդրադառնա նաև մեկուսի պատգամավոր Բաբաջանյան Արմանի բոցաշունչ ելույթին, որին նույն տոնայնությամբ պատասխանել մեկին մեկ կարելի էր՝ նկատի ունենալով նրա անփառունակ կենսագրությունը, այդ թվում նաև՝ կասկածելի ունեցվածքը, սակայն ի պատիվ ԲԴԽ նախագահի նա զերծ մնաց ուսապարկերին իրենց բառապաշարով պատասխանելուց, փաստելով, որ դիմելու է ԱԺ խորհրդին՝ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։
Ընդհանրապես, հետևելով և դիտարկելով իմքայլականների /նաև Բաբաջանյանի/ երեկվա հարձակողական մարտը, ուղղակի աղերսներ ես տեսնում նրանց ղեկավարի մարտավարական քայլերի հետ, որոնք չնչին իսկ կապ չունեն օրենքի և ժողովրդավարական պետության հետ։ Հիշու՞մ եք կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրելուց հետո՝ վերջինիս՝ դատարանները շրջափակելու կոչի տոնայնությամբ մի կոչ նույնպես արեց իր երևակայական համախոհներին, թե՝ եկեք- կանգնեք ձեր վարչապետի կողքին։ Այդ օրվա հավաքածու-կասկածելի կերպարներին տեսանք նաև մարտիմեկյան ցուցադրական հանրահավաքի ժամանակ։
Այսինքն, սա՛ եք դուք և այս իմիտացիան է ձեր կռիվը հանուն օրենքի և օրինականության, ժողովրդավարական պետության ձեր երազանքը մարտի 1-ի հրապարակի աուրան է, ո՛չ ավելին, ընդդիմության հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ՝ ԱԺ պատուհաններից զենքով նշան բռնած և ԱԺ տանիքին թառած դիպուկահարներն են։
Իհարկե, այս ամենը օրենքով է և ժողովրդավարական սկզբունքներին համահունչ։
Բայց հարց է ծագում, ձեր այս՝ «Бои без правил»-ի դեմ ինչու՞ պիտի ընդդիմությունը օրենքի, սահմանադրականության և և ժողովրդավարության դիրքերից ելնի։ Այդ ո՞ր օրենքն է թույլ տալիս, որ է ԱԺ հարցուպատասխանի օրը դահլիճում նստած վարչապետն՝ ընդդիմության ներկայացուցիչների՝ իրեն ուղղված հարցերի պատասխանները գցի տեղակալի վրա՝ պատասխանելով միայն Արման Բաբաջանյան-երեսփոխանի հարցերին։ Գուցե կապու՞յտ է արյունը նրա, դրա՞ համար։
Ի վերջո, օրենքո՞վ ու Սահմանադրությա՞մբ առաջնորդվելու հետ ի՞նչ առնչություն ունի վարչապետի աթոռն զբաղեցնող անձի քինախնդիր քայլերը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հանդեպ։ Թե՞ ազգովի կրակն ենք ընկել շատ մեղմ ասած՝ անգետ ու անհավասարակշիռ ոմն-մեկի կապրիզների ձեռքը։
Ընդհանրապես, ժամանակը չէ՞, որ ընդդիմությունը խորհրդարանական, թե՝ արտա, իր քայլերն ադեկվատ և համահունչ իշխանության քայլերի կատարի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից