ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անհետացած ինքնաթիռի հետ կապված ԱԱԾ-ում քրգործ է հարուցվել. Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումը 03/04/2021 17:14 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Իրանում վայրէջք կատարած «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի «Բոինգ» օդանավի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ ՀՀ ԱԱԾ-ում կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ:
«Հարգելի քաղաքացիներ, ի լրումն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2021 թվականի փետրվարի 23-ին տրված պարզաբանման՝ կապված «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ավիաընկերություն) Boeing 737-300 տիպի (գրանցման համարը EK-FAA) օդանավի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ ավիաընկերությունը օտարերկրյա կազմակերպությունից վարձակալության պայմանագրով ձեռք է բերել Բոինգ 737-300 գ/հ 28873 օդանավ:
Համաձայն վարձակալության պայմանագրի՝ ավիաընկերությունը հանդիսանում է օդանավ շահագործողը, հետևաբար՝ օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված այլ հարցերով պատասխանատուն հանդիսանում է Ավիաընկերությունը:
Ավիաընկերությունը Կոմիտեին ներկայացրել է օդանավի գրանցման հայտ, որի արդյունքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, օդանավը գրանցվել է Կոմիտեի կողմից վարվող ՀՀ քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրում և օդանավին տրվել է ազգային և գրանցման նիշ:
Հարկ ենք համարում նշել, որ օդանավին չի տրվել թռիչքային պիտանիության վկայական։
Այդ ժամանակահատվածում օդանավը գտնվել է Էստոնիայի Տալլին քաղաքի օդանավակայանում տեղակայված տեխսպասարկման կայանում՝ օդանավի թռիչքային պիտանիության ապահովման համար նախատեսված տեխսպասարկման աշխատանքներն ապահովելու նպատակով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ տեխսպասարկման կայանում ոչ բոլոր աշխատանքներն են իրականացվել և անհրաժեշտություն է առաջացել չիրականացված աշխատանքներն ավարտին հասցնել Գոստոմել քաղաքում (Ուկրաինա) տեղակայված տեխսպասարկման կայանում՝ Կոմիտեն, հիմք ընդունելով ավիաընկերության կողմից «ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ» ստանալու նպատակով ներկայացված հայտը, 2021 թվականի փետրվարի 11-ին, չհակասելով միջազգային ավիացիոն ստանդարտներին, տվել է համապատասխան թույլտվություն՝ Տալլինից Կիև ուղղությամբ մեկանգամյա թռիչք իրականացնելու համար՝ 2021 թվականի փետրվարի 12-ից 22-ը վավերության ժամկետով։
Միաժամանակ, Ավիաընկերությունը դիմել է Կոմիտեին՝ ճանաչելու Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող օդաչուական անձնակազմի վկայականները և թույլատրել այդ անձնակազմով իրականացնել «մեկ թռիչք» դեպի Գոստոմել օդանավակայան։ Սահմանված ընթացակարգերի համապատասխան՝ Կոմիտեն իր լիազորությունների շրջանակում կատարել է անհրաժեշտ հարցումներ, որոնց վերաբերյալ հաստատումները ստանալուց հետո վավերացրել է անձնակազմի վկայականները՝ 2021 թվականի փետրվարի 12-ից մինչև 2021 թվականի փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարել թռիչք Տալլին-Կիև երթուղիով։
Այդուհանդերձ, օդանավի անձնակազմը, ի հակառակ իրեն նախապես տրված թույլտվության և չպահպանելով Կոմիտեի կողմից տրամադրված թույլտվության վերջնակետը, թռիչքն իրականացվել է դեպի Վառնայի (Բուլղարիա) օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա (ԱՄԷ), սակայն վայրէջք է կատարել Իրանի Մեհրաբադ օդանավակայանում:
Նշենք նաև, որ Ավիաընկերությունը նույնպես Կոմիտեին տեղեկացրել է, որ նախատեսված թռիչքուղղու փոփոխությունը տեղի է ունեցել առանց վերջիններիս համաձայնության և գիտության։
Հարկ ենք համարում նշել, որ օդանավը շահագործող ավիաընկերությունն է պատասխանատու թռիչքի կազմակերպման ու թույլտվությունների ստացման գործընթացի, ինչպես նաև թռիչքի վերգետնյա սպասարկման համար:
Կոմիտեի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ ստեղծված իրավիճակի հանգամանքները, պատճառները պարզելու համար, մասնավորապես՝ կապ է հաստավել Բուլղարիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Միացյալ Արաբական Էմիրությունների, Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների, ինչպես նաև Եվրոկոնտրոլ կազմակերպության հետ:
Ըստ թռիչքային անձնակազմի և Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների հավաստիացման՝ Թեհրանի Մեհրաբադ Միջազգային օդանավակայանում օդանավի վայրէջքը կատարելու պատճառը կրել է տեխնիկական բնույթ, մասնավորապես՝ առաջացել են օդանավի վառելիքի հետ կապված խնդիրներ։
Համաձայն Քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի 13–րդ Հավելվածի (ավիացիոն պատահարների և միջադեպերի քննություն), ինչպես նաև «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ Կոմիտեում իրականացվում է քննություն վերը նշված հանգամանքների ուսումնասիրության նպատակով:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն: Կոմիտեի կողմից իրականացվող քննության արդյունքում համապատասխան փաստաթղթերը տրամադրամադրվել են իրավապահ մարմիններին:
Ներկայումս Կոմիտեի համապատասխան ներկայացուցիչները գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ օդանավը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հետ կապված հարցերը քննարկելու և հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով: Օդանավի տեխնիկական վիճակը ուսումնասիրելու և հետագա թռիչքի հնարավորությունը գնահատելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունում են գտնվում նաև Ավիաընկերության օդաչուական և տեխնիկական անձնակազմը։
Հայկական և իրանական կողմի ավիացիոն մասնագետների հետ տեղի ունեցող սերտ համագործակցության և քննարկումների արդյունքում ձեռք են բերվել նախնական համաձայնություն օդանավը Թեհրանից Երևան տեղափոխելու համար։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Թեհրանում Ավիաընկերության համապատասխան տեխնիկական մասնագետների կողմից արձանագրվել են օդանավի տեխնիկական թերություններ և համապատասխան ռիսկերի գնահատում իրականացնելուց հետո մասնագետները պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը օդանավի թռիչք իրանակացնելու նպատակով թույլտվություն տալու վերաբերյալ։
Խնդրի լուծման նպատակով ակտիվորեն օգտագործվում են դիվանագիտական խողովակները, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության աշխատակիցները գործուն աջակցություն են ցուցաբերել անհրաժեշտ հանդիպումների և քննարկումների կազմակերպման և իրականացման հարցում։
Նախաքննության շահերից ելնելով՝ խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին և զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»,- ասված է Քաղավիացիայի տարածած հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ