ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չեք կարծում, որ նախագիծն ուժի մեջ մտնելու պարագայում առաջանում է ՀՀ սահմանադրական կարգին ու անվտանգությանը սպառնացող իրական վտանգ․բաց նամակ՝ նախագահին 03/03/2021 10:21 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբան Անահիտ Սարգսյանը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Բաց նամակը հրապարակվել է Սարգսյանի ֆեյսբուքյան էջում։
«Բաց նամակ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյան,
2021թ. փետրվարի 25-ին Ձեզ է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով:
Դուք 27.02.2021 -ին առարկություններով վերադարձրել եք հրամանագրի նախագիծը՝ նշելով, որ Հանրապետության նախագահը հետապնդում է մեկ նպատակ՝ երկիրը զերծ պահել սահմանադրական կարգին ու անվտանգությանը սպառնացող վտանգներից, ապահովել երկրի կայունությունը և զինված ուժերի բնականոն գործունեությունը:
Ընդ որում, Ձեր դիրքորոշումը հիմնվել է այն եզրակացության վրա, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:
Միաժամանակ փաստել եք, որ հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահին է ներկայացվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և գլխավոր շտաբի ավելի քան չորս տասնյակ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հայտարարությունից հետո, ռազմական դրության իրավիճակում, քաղաքական ճգնաժամի և անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում:
Այնուհետև, ի պատասխան տարբեր շահարկումների, 01.03.2021 թ-ին հայտարարություն եք տարածել, որ անհիմն շահարկվում է Ձեր կողմից հրամանագրի նախագիծը առարկություններով վերադարձնելու փաստը:
Այս կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծել եք, որ Հանրապետության նախագահն որոշումները կայացնում է առաջնորդվելով բացառապես համազգային և համապետական շահերով:
Հաջորդ օրը՝ 02.03.2021 թ-ին Ձեր կողմից նախագիծը չի ստորագրվել: Ունենալով աշխատակազմ և իրավաբաններ՝ դուք գիտեիք, որ չստորագրելու և Սահմանադրական դատարան չուղարկելու պարագայում այն ուժի մեջ է մտնում:
Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում եմ պատասխանել.
1. Արդյո՞ք չեք կարծում, որ նախագիծն ուժի մեջ մտնելու պարագայում առաջանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին ու անվտանգությանը սպառնացող իրական վտանգ, խաթարվում է երկրի կայունությունը և զինված ուժերի բնականոն գործունեությունը /ինչպես նշել էիք Ձեր 27.02.2021 թ-ի հայտարարության մեջ/:
2. Ինչու՞ տվյալ նախագիծը Ձեր կողմից չուղարկվեց Սահմանադրական դատարան, որպեսզի կանխվեն Ձեր՝ 27.02.2021 թ-ի հայտարարության մեջ նշված հետևանքները /հակառակ դեպքում, ստացվում է, որ դուք ցանկանում եք այդ հետևանքների առաջացումը/:
3. Ինչպե՞ս եք գնահատում 02.03.2021 թ-ին Ձեր կողմից դսևորված անգործությունը /չստորագրել, բայց և չուղարկել Սահմանադրական դատարան/՝ Ձեր կողմից 01.03.2021 թ-ին տարածված հայտարարության մեջ նշված համազգային և համապետական շահերի համատեքստում, որոնք, ըստ հայտարարության, ուղղորդում են Ձեզ:
Միաժամանակ, կցանկանամ ստանալ առարկայական և ոչ վերացական պատասխան, ինչպիսին է, օրինակ՝ Նախագահն իրավունք ունի չստորագրել նախագիծը:
Այդ լիազորության մասին, լինելով իրավաբան, տեղյակ եմ, սակայն, որպես ՀՀ քաղաքացի, ցանկանում եմ ստանալ այն հարցի պատասխանը, թե Ձեր տվյալ լիազորության իրացումը /չստորագրելը/ որքանո՞վ է նպաստում ՀՀ-ում կայունության հաստատմանը, զինված ուժերի բնականոն գործունեությանը, սահմանադրական կարգին ու անվտանգությանը սպառնացող վտանգներից երկիրը զերծ պահելուն»,- գրել է Անահիտ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ