Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Խորհուրդ կտայի նաև շատ ուշադիր ընթերցել Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը. Ռոբերտ Հայրապետյանը՝ նախագահին 03/02/2021   20:57  |  Մեկնաբանություն

Փաստորեն հույսերս, որ նախագահն իր լիազորությունները կիրացնի ամբողջապես՝ ապարդյուն էին:  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

 
«Փաստորեն հույսերս, որ նախագահն իր լիազորությունները կիրացնի ամբողջապես՝ ապարդյուն էին:

Հանրապետության նախագահի այսօրվա՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ հայտարարությունն ոչ այլ ինչ է, քան քաղաքականապես ճնշված կամակատարի ճիգ, որով առավելապես փաստել է իր գործողությունների հակասահմանադրականությունը։

Նա, մասնավորապես, նշել է, որ «Չեն կարող անտեսվել նաեւ հրամանագրի ստորագրմանն առարկելու համար հիմք հանդիսացած իրավական առումով խնդրահարույց մեկնաբանությունները, իրավակիրառ պրակտիկան, օրենքի հնարավոր բացը:․․․․ Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը»։

Պարոն նախագահ, եթե Դուք նշում եք իրավակիրառական պրակտիկայի մասին, ապա պետք է առնվազն հիշեք, որ թե՛ Մովսես Հակոբյանին,  թե՛ Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատել եք հիմք ընդունելով Սահմանադրության 155-րդ հոդվածը, այլ ոչ թե Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը։

Բարի եղեք, տանը քաղաքական գործիչներ ընդունելուց զատ (առողջ եղեք)՝ վեր հանել եւ կրկին ընթերցել Ձեր իսկ կողմից 2018 թվականի մայիսի 24-ի եւ 2020 թվականի հունիսի 8-ի հրամանագրերը։ Այո, այդ հրամանագրերը ստորագրելիս հիմք եք ընդունել նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածը, սակայն դրա 1-ին մասի կոնկրետ հիմքերը: Դեռ առիթ կունենանք առավել հանգամանալից խոսել նաեւ այդ հրամանագրերի առումով Ձեր հակասահմանադրական քայլերի մասին։

Եթե հերթական անգամ ցանկանում եք առաջնորդվել այն ցինիկ արտահայտությամբ՝ համ կույս մնալ, համ հաճույք ստանալ, բայց ոչ երբեք լինել պետության գլխի առաքելությունը կրող՝ հետեւել Սահմանադրության պահպանմանը, լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ եւ առաջնորդվել բացառապես համապետական եւ համազգային շահերով, ապա այո կարող եք չստորագրել հրամանագիրը եւ դնել վերջակետ։ Իսկ հետո վերացական վերահսկողության կարգով դիմել Սահմանադրական դատարան օրենքի սահմանադրականությունը որոշելու խնդրանքով։

Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության պահպանմանը հետեւելը չի կարող սահմանափակվել Սահմանադրական դատարան դիմելու հայեցողական լիազորությամբ: Հանրապետության նախագահը Սահմանադրության պահպանմանը հետեւելու իր գործառույթը պետք է կատարի առաջին հերթին իր սահմանադրական լիազորությունների իրականացմամբ։ Չեք կարող Սահմանադրությունն անտեսելով ղեկավարվել այն օրենքի դրույթներով, որի սահմանադրականությունը ինքներդ գտնում եք խնդրահարույց եւ ցանկանում եք այն վիճարկել։

Հանրապետության նախագահը իրավասու է կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ։ Իսկ Սահմանադրությունը Ձեզ ուղղակի լիազորել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, վարչապետի առաջարկությամբ՝ օրենքով սահմանված ժամկետով, ՄԻԱՅՆ նշանակել: Եվ ըստ այդմ, կարող եք Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասին ապավինել, պատսպարվել դրա տակ՝ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված միայն նշանակման մասով։

Ի դեպ, խորհուրդ կտայի նաեւ շատ ուշադիր ընթերցել Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»։ Դա նշանակում է ոչ թե Հանրապետության նախագահն իրացնում է իր հայեցողությունը, այլ, որ Հանրապետության նախագահը թույլ է տալիս անգործություն, չի կատարում Սահմանադրության պահանջները, դրանից բխող հետեւանքներով հանդերձ։

Այն է՝ թույլ է տալիս Սահմանադրության կոպիտ խախտում, որը Ձեր պաշտոնանկության հիմքն է՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ի մասի ուժով։

Դուք Ձեր հակասահմանադրական քայլերով եւ թողտվությամբ փաստում եք ու հավասարապես մեղսակից եք այն հանցավոր, պետականակործան մոտեցումներում, որ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերին գլխավոր շտաբին, գլխավոր շտաբի պետին մեղադրում է իրականում ոչ թե քաղաքական չեզոքություն չպահպանելու, այլ ճիշտ հակառակը՝ քաղաքական չեզոքություն ՊԱՀՊԱՆԵԼՈՒ եւ իր քաղաքական կամակատարը չդառնալու մեջ, զինված ուժերի սահմանադրական առաքելությունը՝ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ ապահովելու մեջ։ Ուրեմն Արմեն Սարգսյան,  հավասարապես կրում եք դավաճանի խարանը։ Ամոթ եւ անեծք ձեզ եւ ձեր նմաններին։ Պատասխան եք տալու»,- գրել է նա։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:35 02/03/2021  |  ՄեկնաբանությունԿորցնելու ենք արտաքին վտանգներին դիմակայելու վերջին ամրոցը. Տիգրան Աբրահամյան
20:15 02/03/2021  |  ԼՐԱՀՈՍ«Օնիկ Գասպարյանը 36 ժամ ունի՝ կատարելու Գլխավոր շտաբի պետի իր պարտականությունները». Թևան Պողոսյան
20:09 02/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը էժանագին առուծախի թեմա է դարձրել հայ ռազմագերիների ճակատագիրը, տվեք ինձ հողեր, կտամ մի քանի ռազմագերի. Հայկ Նահապետյան
19:38 02/03/2021  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հասավ իր քաղաքական նպատակին․ Խոսրով Հարությունյան
19:20 02/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱրման Աբովյանը՝ Փաշինյան-Ծառուկյան հնարավոր հանդիպման մասին
16:39 02/03/2021  |  ՄեկնաբանությունԿարծում եմ՝ նախագահը Գասպարյանին ազատելու վերաբերյալ միջնորդության հարցով մինչև վաղը առանձին դիմում կներկայացնի ՍԴ. Իրավաբան
16:34 02/03/2021  |  ՄեկնաբանությունԸստ նախագահի առերևույթ սահմանադրական խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով մտնել ուժի մեջ. Վարդևանյան
15:55 02/03/2021  |  ԼՐԱՀՈՍՎրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության պետի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Արմեն Գասպարյանը
15:46 02/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը. դիմում է ՍԴ
14:32 02/03/2021  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլը» սահմանադրական փոփոխություններ է պատրաստում, որ ԳՇ-ն ՊՆ-ի մեջ մտցնի․ Մարուքյան

Արխիվ

[]