ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արյան կոմերսանտը 03/01/2021 11:25 | Վերլուծություններ
Նա միշտ արյան է ձգտել ու, ցավոք, ստացել՝ ընդդիմադիր ժամանակ, թե՝ իշխանության, խաղաղության ժամանակ, թե՝ պատերազմի։ Նրա գիտակից կյանքը, կենսագործունեության կոմֆորտ միջավայրն արյունն է։ Իսկ ստանալուց հետո՝ անմիջապես սկսում է մեղավորներ հորինել։
Չլիներ նա՝ չէր լինի մարտի 1-ը, չլիներ նա՝ չէր լինի սեպտեմբերի 27-ը, չլիներ նա՝ պատերազմը շուտ կկանգներ, չլիներ նա՝ չէր լինի 5 հազար զոհը, զոհված ու հաշմված մի ողջ սերունդ։
Եթե գոնե պատերազմից հետո շուտ գնացած լիներ, երկրում արդեն վիճակը կայունացած կլիներ, ու մենք՝ ժողովուրդ թե պետություն, Հայաստան թե սփյուռք, զբաղված կլինեինք մեր վերքերը բուժելով։ Բայց չէ, նա կա ու նա նոր արյուն է պլանավորում։
Նա դարձել է իր արյան գերին։ Նա վախից չի կարողանում մնալ իր աշխատասենյակում, շրջապատում է իրեն մարդկային վահանով ու ժպիտը դեմքին շրջում է փողոցներով, անդադար միտինգ ու երթ անում։
Քանի նա կա՝ նոր արյան հնարավորությունն ամենօրյա վտանգ է՝ ներսից, թե հարևան պետություններից։
Հանուն Հայաստանի Հանրապետության՝ նրան պետք է տալ անվտանգության երաշխիքներ՝ պետության անունից, բանակի, նախագահի, ընդդիմության անունից, պետք է տալ անձնական երաշխիքներ, միայն թե՝ արագ և խաղաղ հեռանա։ Զսպելով բոլոր էմոցիաները, արդար պահանջները, այնուհանդերձ նրան պետք է տալ այդ երաշխիքները։ Պետության շահը դա է պահանջում։Պայմանով՝ հեռանալ արագ և խաղաղ։
Չպետության ղեկավարը
Նա Չպետության ղեկավարն է։ Պետությունն ու նա անհամատեղելի գաղափարներ են։ Նրա հրապարակային տեքստերը, նրա գործողությունները, ձևակերպումները, սեփական ժողովրդին ու արտաքին աշխարհին ուղղված մեսիջները պետականության հետ անհամատեղելի են։
Նա ժողովրդի մի մասի մոտ արթնացրել է Չպետության գենետիկ հիշողությունը, ու այդպես իրար հետ դաշինք են կնքել, սիմբիոզ կազմել։ Ինչպես 2018-ի վառվռուն աչքերով փողոց փակած սերնդին երկու տարի հետո կոտորեց իր կողմից հրահրված պատերազմում, նույնն անելու է նաև այսօր իրեն սատարող 10-15 տոկոսի հետ։ Բայց Չպետության ժողովուրդը դա դարձյալ չի հասկանալու։
Նա մեր Չպետության սիմվոլն է։ Մեր պայքարը հիմա Պետության և Չպետության գաղափարների մեջ է։ Մեր պայքարի հաղթանակի կամ պարտության արդյունքը շատ հստակ է։ Սա փորձենք բացատրել հանրության՝ մշտական դիտորդ զանգվածին։ Չպետությանը հնարավոր է հաղթել միայն պետականության գործիքներով՝ պետական ինստիտուտներ՝ բանակ, նախագահ, պետական կառույցներ, գիտակից սոլիդ հասարակություն, մտավորականություն, հանրային ինստիտուտներ, եկեղեցի, սփյուռք։
Նրան պետք է տրվեն խաղաղ հեռանալու երաշխիքներ, որովհետև մեր նպատակը նա չէ։ Մեր նպատակը պետությունն է։
Եվ շատ պարզ պետք է հասկանալ ու հանրության դիտորդ հատվածին բացատրել մեր հեռանկարը։ Չպետության հաղթանակի դեպքում մենք ունենալու ենք 2014 թվականի Սինջարի եզդիների ճակատագիրը։ Սահմռկեցուցիչ մի ցեղասպանություն, որը կատարվեց քաղաքակիրթ աշխարհի, դեմոկրատական Եվրոպայի, ԱՄՆ-ի աչքի առաջ ու «Սկանդինավյան խաղաղապահների» միֆական հնարավորության պայմաններում։ Իսկ գիտե՞ք, թե տեխնիկապես ինչպես էր. սկզբում հարձակվել են Իսլամական պետության զինյալները (մեր պարագայում դա լինելու են ադրբեջանական միավորներ), կոտորել տղամարդկանց, կանանց և երեխաներին գերեվարել... Հազարավոր եզդիներ կարողացել են փախչել և թաքնվել սարերում, և նրանց թվացել է, թե փրկվել են, բայց կարճ ժամանակ անց ենթարկվել են Թուրքականբանակի F-35-ների ռմբակոծությանը՝ 21-րդ դարում, ՆԱՏՕ-ի անդամ պետության ինքնաթիռներից։ Բոլորի աչքի առաջ։ Ու ի՞նչ. Ու ոչինչ։ Հետո եզդի ակտիվիստներին տվեցին Նոբելյան մրցանակ, Սախարովի մրցանակ ու էլի մի քանի մրցանակներ՝ խաղաղության և իրավապաշտպանության համար։
Հիմա պետք է լինել առավելագույնս անկեղծ. եթե մենք բոլորս չենք կարողանում հաղթել Պետության և Չպետության պայքարում, ու Չպետության ղեկավարը շարունակում է կառավարել, ապա գուցե ավելի ազնիվ է՝ մեր ընտանիքները, կանանց և երեխաներին, դուրս հանել Հայաստանից։ Սա արտագաղթի կոչ չէ, որովհետև դա արտագաղթ չէ, ուղղակի պետք է լավ հասկանանք, որ երբ մեկ հոգին ինչ-որ մի ձևով կարողանումէ հաղթել բոլորին, ապա պետությունը չի կարող չփլուզվել, իսկ այդ պայմաններում ցանկացած արհեստական պատրվակով Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումը մի խաղաղ օրվա թեմա է։ Ինչպես սեպտեմբերի 27-ին։
Հայ ժողովուրդը սեփական ճակատագրի նկատմամբ իր սահմռկեցուցիչ անտարբերությամբ այսօր դարձել է քաղաքակրթական էքսպերիմենտ։
Վերջին մեկ տարում Թուրքիան ու Ադրբեջանը հայ ժողովրդին բաց տեքստով զգուշացնում էր, որ գնալու են պատերազմի, «պատժելու են» մեզ՝ մեր իսկ սխալների համար։ Հայ ժողովուրդը չլսեց ու ոչ մի հետևություն չարեց. եղավ պատերազմ, եղան ահռելի քանակի զոհեր, եղավ պարտություն։
Հիմա հայկական բանակն արդեն չի լռում, տագնապի ձայն է հնչեցնում. «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին», սա մեր անվտանգության միակ երաշխավորի՝ հայկական բանակի, նրա ղեկավար կազմի, բոլոր առանցքային դեմքերի բառերն են։
Ի՞նչ է ստացվում. իր անվտանգությանը սպառնացող իրական վտանգի շուրջ հայ ժողովուրդը չի լրջանում, չի լսում ո´չ թշնամու նախազգուշացումները, ոչ անգամ՝ սեփական բանակի տագնապի ազդանշանները։
Կրկնում եմ. կամ մենք շատ արագ, շաբաթների ընթացքում սկսում ենք կայունացնել պետության վիճակը, ունենում ենք նոր, էֆեկտիվ իշխանություն և Ռուսաստանի հետ գրագետ, ինտենսիվ աշխատանքի շնորհիվ մեծացնում անվտանգության մակարդակը, կամ ավելի ազնիվ է կանանց և երեխաներին նախապես հեռացնել Հայաստանից։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից