ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը խոշոր հարկ վճարողների հետ քննարկել է ոլորտային խնդիրները և գործընկերության ուղենիշերը 03/01/2021 13:00 | ԼՐԱՀՈՍ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահը և տեղակալները հանդիպել են հանրապետության ավելի քան 400 խոշոր հարկ վճարողների հետ` լսելու բիզնեսին մտահոգող խնդիրները, առաջարկները և պայմանավորվելու հետագա համագործակցության ուղիների վերաբերյալ: Այս հանդիպմամբ եզրափակվել է հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային փոխհարաբերությունների ամրապնդման համատեքստում ոլորտային տարբեր ուղղություններով փետրվարի 10-ից մեկնարկած հանդիպումների շարքը, որի նպատակն էր քննարկել հարկային և մաքսային ոլորտներին առնչվող հարցերը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՊԵԿ նախագահը, ամփոփելով մարտահրավերներով և բարդություններով լի 2020 թվականի արդյունքները, ընդգծել է խոշոր հարկ վճարողների էական դերը տարեկան ցուցանիշների ապահովման գործում. «Զուտ հարկային եկամուտների ծավալի մեջ խոշոր հարկ վճարողների մասնակցությունն էական է` 71.1% կամ 773.3 մլրդ դրամ, ինչը ձեզ համար շատ պատվաբեր, միաժամանակ պատասխանատու ցուցանիշ է: Մենք կարևորում ենք խոշոր հարկ վճարողների մասնակցությունը բիզնես գործընթացներում և հետևաբար ձեզ դիտարկում ենք որպես հարկային եկամուտների ապահովման առանցքային դերակատարներ»:
Էդվարդ Հովհաննիսյանը շեշտել է հանդիպման գործընկերային բնույթը, որը կօգնի հստակեցնել հարկ վճարողների հետ փոխադարձ անելիքները: «Կոմիտեն առաջնային տեղ է հատկացնում մատուցվող ծառայությունների որակին, ինչը փաստում են այդ ուղղությամբ կատարված բազմաթիվ աշխատանքները: Մենք կարևորում ենք ՊԵԿ-բիզնես գործընկերային հարթակն ամրապնդելու փոխադարձ պատրաստակամությունն ու գործնական քայլերը»,-ընդգծել է կոմիտեի ղեկավարը։
ՊԵԿ նախագահը միաժամանակ մատնանշել է խոշոր հարկ վճարողների շրջանում հաճախ հանդիպող իրավախախտումները՝ հիշեցնելով, որ կոմիտեն շարունակ զարգացնում է վերլուծական կարողություններն ու հսկողական գործիքները: Նա կոչ է արել բարձրաձայնել այն խնդիրները, որոնք կարող են լինել իրավախախտումների հիմքում` ՊԵԿ իրավասությունների շրջանակում դրանք լուծելու և հետագայում բիզնեսի օրինապահ վարքագծի դրսևորման անհրաժեշտ նախադրյալներ ապահովելու նպատակով:
Տեղեկացնելով, որ առաջին անգամ հարկ վճարողի օրինապահ կարգավիճակի որոշումն ամրագրվելու է ՀՀ հարկային օրենսգրքով՝ կոմիտեի ղեկավարը նշել է, որ նախագծի ընդունումից հետո օրինապահ վարքագիծ դրսևորող տնտեսվարողները կկարողանան օգտվել մի խումբ արտոնություններից․ «Որպես արդեն կայացած բիզնես՝ առաջին հերթին ձեզանից ենք ակնկալում օրինապահ վարքագիծ, որով կարող եք պայմանավորել նաև բիզնես դաշտի մյուս ներկայացուցիչների գործելաոճը»։
Հանդիպմանը ներկա հարկ վճարողներն իրենց գործունեությանն առնչվող տարբեր հարցեր են հնչեցրել ինչպես բեռների արագ մաքսազերծման, մաքսային արժեքի որոշման, այնպես էլ դրոշմապիտակների, հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման վերաբերյալ, որոնց, Էդվարդ Հովհաննիսյանից բացի, պատասխանել են նաև ՊԵԿ նախագահի տեղակալները՝ ըստ իրենց համակարգման ոլորտների։ Իսկ հանդիպման ներկաների բարձրաձայնած, խորքային ուսումնասիրություն պահանջող առանձին հարցեր քննարկելու և համատեղ լուծում գտնելու նպատակով կոմիտեի ղեկավարը տեղում հանձնարարել է հաջորդող օրերին շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային հանդիպումներ կազմակերպել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ