ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վատ խմբագրից այդ անձն այդպես էլ չդարձավ պետական գործիչ. Արսեն Բաբայան 03/01/2021 22:52 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ օրենսդրությամբ չկա որևէ պաշտոն, որին կարելի է ուղղակի, առանց պատճառի, հայեցողությամբ հեռացնել պաշտոնից։ ՀՀ սահմանադրությունն այդպիսի բան արգելում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Փաշինյանի այսօր հրավիրած անվտանգության խորհրդի նիստից հետո ԱԱԽ-ն հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով ՀՀ նախագահին ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու Փաշինյանի ներկայացրած հրամանագիրը։
Ավելին՝ հաղորդագրությամբ նշվել էր, թե օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, նշանակվման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը։
«ՀՀ նախագահը, լինելով Սահմանադրության պահպանմանը հետեւող կարեւորագույն ինստիտուտ, պարտավոր է միանշանակ կերպով ցուցաբերել համապատասխան մոտեցում:
Ելնելով վերը նշվածից՝ Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին կոչ է անում բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը եւ ստորագրել համապատասխան հրամանագիր»,- նշված է կառույցի տարածած առաջին հաղորդագրությունում, որը հետագայում սրբագրվել է:
Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ դա հերթական անգրագիտությունն է և ՀՀ օրենսդրությամբ չկա որևէ պաշտոն, որից կարելի է առանց պատճառի հեռացնել, իսկ ինչ վերաբերում է նախագահին, ապա նա չունի նման պարտականություն, նախագահը պարտավոր է հետևել Սահմանադրության պահպանմանը, ինչն արվում է։
«Վատ խմբագրից այդ անձն այդպես էլ չդարձավ պետական գործիչ։ Նրան թվում է, թե ՀՀ փաստաթղթերը, օրենսդրությունը, Սահմանադրությունը կամ իր կողմից ստորագրվող փաստաթղթերը «Հայկական ժամանակ» թերթի սյունակներն են, որ ինչ ուզի, ինչպես ուզի կգրի, ինչ բամբասանք և ինչ ստորություն ասես կարող է գրել և դա կարող է լինել ճշմարտություն, չի անցել, այդ մարդը չի դարձել պետական գործիչ, դրա համար էլ այդպես է » ,- նշեց Բաբայանը։
Անդրադառնալով նախագահի լիազորություններին և պարտականություններին՝ Բաբայանը նշեց, որ նախագահն ունի պարտականություն ՍԴ դիմելու կամ վերադարձնելու, երբ տեսնում է, որ ներկայացված միջնորդությունը, հրամանագրի նախագիծը, օրենքն ունեն Սահմանադրության հետ կապված խնդիրներ։
«Դա նախագահի պարտավորությունն է, որը տեղավորվում է Սահմանադրությունը պահպանելու պարտականության մեջ։ Այսինքն, եթե տեսնում է, որ խնդիր կա, անպայման պետք է ուղարկի, հակառակ դեպքում՝ կստացվի չարաշահում»,- նշեց Բաբայանը՝ հավելելով, որ այս պարագայում նախագահը պետք է դիմի ՍԴ, քանի որ նա արդեն տեսել է, որ սահմանադրականության հետ խնդիր։
Իսկ թե ինչ պետք է սպասել ՍԴ-ից՝ հաշվի առնելով, որ այսօր ՍԴ-ում մեծամասնություն են կազմում այս իշխանությունների օրոք ընտրված դատավորները, Բաբայանը նշեց, որ չի ցանկանում անձերի վրա կենտրոնանալ՝ հաշվի առնելով իրավիճակի փոփոխությունը։ Նրա խոսքով՝ հստակ է, որ Սահմանադրության պահանջն է, որ դա ճանաչվի Սահմանադրությանը հակասող։
«Չի կարելի որևէ մեկին հանիրավի մեղադրել կամ որևէ մեկին առանց հիմքին, առավել ևս՝ ԳՇ պետին, ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշեց նա՝ ընդգծելով, որ որևէ կերպ ռազմական հեղաշրջման փորձը չի հաստատվել, անգամ՝ իրենց կողմից։
Անդրադառնալով ԱԺ իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանի հայտարարությանը, թե կան հիմքեր նախագահի իմպիչմենտի գործընթաց սկսելու համար՝ Բաբայանը նշեց, որ Հովակիմյանը շարունակում է փայլել մտքի հիմար գոհարներով։
«Նա այդպես էլ չկարողացավ Սահմանադրությունը հասկանալ, որովհետև այդ տղան նույնիսկ կրթություն չունի բարձրագույն»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ