ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չչարանալ երեխաների վրա.. Էլինար Վարդանյան 02/28/2021 13:49 | Վերլուծություններ
Երեկվանից սոցիալական ցանցերում տարածվում է Փաշինյանի որդու նկարը և գեներացվում է սարսափելի բացասական (եթե այս բառերով կարելի է արտահայտել այն, ինչ կատարվում է սոցցանցերում) վերաբերմունք նրա նկատմամբ։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի վերլուծաբան Էլինար Վարդանյանը:
«Տարածվող դրվագում ոչ մի վատ բան չի արվում՝ սովորական հագուկապով սովորական մի տղա։
Փաշինյանի որդին արժանացել է նման վերաբերմունքի իր ծնողների պատճառով։ Նա, ըստ էության, հանրությանը հայտնի դառնալու պահից՝ 2018-ից, ոչինչ չի արել, ինչի համար կարող էր լինել նման վերաբերմունքի արժանի։ Նրան այս անչափելի ատելության զոհ դարձրել են իր ծնողները, ծնողներին շրջապատող «մարտական» ընկերները՝ իրենց անհարկի տեքստերով։
Նա ինքն իր ծնողների գավառականության զոհն է։ Նա էլ սովորական երիտասարդների նման գնացել է բանակ, և հավանաբար մյուսների նման կծառայեր՝ մի քիչ լավ, մի քիչ վատ, եթե չդառնար ծնողների PR-ի զոհը՝ «մեր որդին որոշել է ծառայել Արցախում» և այլն։ Քանի՞ անգամ են սեփական որդու վրա այս էժան PR-ը արել նրա ծնողները, երբ տասնյակ հազարավոր նրա հասակակիցները ծառայում էին առանց պաթոս ու անաղմուկ։ Ուղղաթիռով ընտանիքով Արցախ մեկնելը Փաշինյանն արդարացնում էր, «թե չեմ կարող Արցախում ծառայող որդու մորը թույլ չտալ...» , այն դեպքում, երբ տասնյակ հազարավոր մյուս տղերքի ծնողները նույնիսկ «Գազելով» գնալու հնարավորություն հաճախ չէին ունենում։
Մի քանի տասնյակ մեքենայով, մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ գնում էին իրենց որդուն այցելելու։ Այդ ամենի մեղավորությունն իր ծնողների փառասիրությունն ու անգրագիտությունն էր, ոչ՝ Աշոտի։
Երբ այսօր շատերն ընդունում են Վարազդատ Կարապետյանի ներողությունները, պետք է որ լավ հիշեն, թե ինչպիսի «ծառայություն» մատուցեց Աշոտին՝ առաջնորդի փառասիրությունը բավարարելու, նրան անթաքույց քծնելու համար արված գրառումով։ Դա պետք չէր Աշոտին, և դա չէր արվում Աշոտի համար։ Դա արվում էր բացառապես Աշոտի հոր համար։
Իմ խնդրանքն է, հանգիստ թողեք այս տղային, հանգիստ թողեք Փաշինյանի ընտանիքի մնացած երեխաներին, նույնիսկ՝ ավագ քրոջը, որը երբեմն գուցե իրոք անհարկի ակտիվ գրառումներով հրահրում է որոշակի վերաբերմունք։ Այնուամենայնիվ, երեխաներն իրենց ծնողների արարքների և պահվածքի համար չպետք է պատասխան տան, այս երեխաներն անխնա օգտագործվել են իրենց ծնողների կողմից։
Նույնիսկ վաղը՝ մարտի 1-ին, երբ Աշոտի հայրը, ժողովրդին հերթական անգամ բզկտելու և իր աթոռը մի որոշ ժամանակ էլ պահելու համար իր կողմից հրավիրված հանրահավաքին իր սիրելի բառապաշարով ելույթներ կունենա, էլի պառակտում ու լարվածություն կհրահրի, իրեն կպահի փողոցային պատահական գործչի պես, երեխաներին հանգիստ թողեք։ Նրանք որևէ վատ բան չեն արել։ Նրանք արդեն բավարար տուժել են իրենց ծնողների պատճառով։ Մեծ հաշվով նրանք, նույնպես այսօրվա Հայաստանի զոհերն են»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ