ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Փաշինյանի իշխանության ժամերը հաշված են, միակ գործը, որով հիմա նա զբաղված է՝ իր փախուստը կազմակերպելն է». Բագրատ Եսայան 02/28/2021 10:34 | Քաղաքական
«Կարծում եմ՝ նախագահի քայլն ուներ իրավական հիմքեր, բխում էր օրենքից և Հայաստանի Հանրապետության շահերից: Սա իր մեջ հստակ նախանշան էր պարունակում, այսինքն՝ այն ներքին պրոցեսները, որ վերջին երկու օրերին ընթանում են Հայաստանում, հստակ տվել են իրենց արդյունքները և նախանշում են այն հետագա ընթացքը, որով զարգանալու են դեպքերը», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:
Նա վստահ է, որ սա չի վերածվելու Նախագահի նստավայրի, Կառավարության առաջին մասնաշենքի և Գլխավոր շտաբի միջև ներքին նամակագրության, ինչպես նաև վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ոչ թե օրերը, այլ ժամերն, այլևս, հաշված են: Վերջնիս համոզմունք է հայտնում ՝ Փաշինյանը կորցրել է վստահությունը ժողովրդի, բանակի, ինչպես նաև՝ Ոստիկանության մեծ մասի մոտ և այլևս որևէ հենարան, բացի իր հավաքած 5000 հոգուց այլևս չունի, իսկ վերոհիշյալ զանգվածի մակարդակը, ըստ բանախոսի, երեկ արդեն տեսանելի էր:
Դաշնակցական գործիչը նկատել է՝ միակ գործը, որով հիմա զբաղված է ՀՀ-ում դեռևս վարչապետ աշխատող անձը, սեփական փախուստն ինչ – որ կերպ կազմակերպելն է, որը, սակայն, նրա մոտ դժվար ստացվի. «Փաշինյանը փորձ է անելու աշխարհի մոտ տպավորություն ստեղծել, թե իրեն բռնի ճանապարհով հեռացնում են իշխանությունից, այդ նպատակով նա բախումներ է հրահրելու, բայց ավելի քան վստահ եմ, որ Ոստիկանությունը բախումների չի գնա, քանի որ բանակը հստակ հաղորդագրություն է ուղարկել՝ բախումների կամ բռնությունների պարագայում՝ կագնելու է ժողովրդի կողքին: Ի վերջո՝ Փաշինյանին մնալու է միակ ելքը՝ փորձել կազմակերպել սեփական փախուստը՝ դառնալով էմիգրացիայում դեգերող «ազգընտիր» վարչապետ, բայց ավելի քան վստահ եմ, որ հայկական Սահակաշվիլու դեր ստանձնելու սցենարը նրա մոտ չի ստացվի», - ասել է Բագրատ Եսայանը:
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը և առարկություններով հետ վերադարձրել նախագիծը: Առաջարկության կապակցությամբ Հանրապետության նախագահը խորհրդատվություններ և հանդիպումներ էր ունեցել իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Հրամանագրի նախագիծն ուսումնասիրվել էր Հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել էր առաջատար իրավաբանների և անկախ փորձագետների հետ:
Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ եզրակացություն էր կազմվել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ