ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում գործում է լայն գործակալական մի մեծ շարասյուն, որի գլխավերևում կանգնած է Նիկոլ Փաշինյանը. Օհանյան 02/27/2021 17:43 | ԼՐԱՀՈՍ
Մենք այսօր մտահոգված ենք միայն մեկ հարցով՝ մեր երկիրը դեպի առաջընթաց տանելու և այս իշխանություններից ձերբազատվելու հարցով։ Այս մասին հրավիրված հանրահավաքում ասել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքերով՝ պետք է կարողանանք այս թափանիվն օրըստօրե պտտեցնել և համակիրների շարքերը լրացնել, հասնել նրան, որ ունենանք ավելի գրագետ, ավելի փորձառու, հեռանկարային և լայնախոհ իշխանություն։ Օհանյանի գնահատմամբ՝ Հայաստանում տիրող իրավիճակը դավադրության և ապիկար կառավարման արդյունք է, ինչի մասին խոսում են նաև աշխարհի առաջատար ուժերը, այդ մասին են հայտնում անգամ մեր թշնամի երկրները։
«Վերջին երկու- երեք օրերին միայն Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարության ասածները խոսում են այն մասին, որ մեզ մոտ գործում է լայն գործակալական մի մեծ շարասյուն, որի գլխավերևում կանգնած է Նիկոլ Փաշինյանը։ Ես երբևէ անուններ չեմ ձգտել տալ, բայց այսօր նորից համոզվում եմ նրանում, որ գործակալական, թուրքական շարասյունը ՀՀ-ում գլխավորում է Նիկոլ Փաշինյանը և օր առաջ այդ շարասյունը պետք է հեռացնել ՀՀ-ից։ Նիկոլ Փաշինյանն է անձամբ պատասխանատու պատերազմի և պարտության համար, նա է ամենակարևոր մեղավորը, որովհետև նա մերժեց մեր գործընկերների հետ հարաբերությունները, մերժեց անվտանգային համակարգային գործունեությունը՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, նա մերժեց Մինսկի ձևաչափը» ,- ընդգծեց Օհանյանը՝ ավելացնելով, որ օրեր առաջ Ալիևն ինքն անձամբ ասել է, որ Փաշինյանն ինքն է նախաձեռնել, որ իրենք երկուսով խոսեն, պլանավորեն՝ Արցախի հարցը լուծելու ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Թուրքիայի ղեկավարների հայտարարությանը, Օհանյանը նշեց, որ Թուրքիայի ղեկավարները, որոնց ձեռքերը մինչև արմունկները թաթախված են արյան մեջ, փորձում են մեզ և մեր բանակին ժողովրդավարության և հայրենասիրության դասեր տալ։
«Մի երկրի ղեկավար, որն իր պետությունը տանում է դեպի սուլթանական իշխանություն և Մեծ թուրանի գաղափարի, փորձում է մեր բանակին դաստիարակել։ Բանակ, որն իր գործունեության շրջանակներում ծնվել է իր ժողովրդի ծոցից, բանակ, որն իր գործողություններում միշտ հումանիստական ծրագրեր է իրականացրել, միշտ կատարել է պայքարի, հակամարտության բոլոր նորմերը»,- նշեց Օհանյանը՝ մատնանշելով այդ նորմերից մի քանիսը, մասնավորապես, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, հայ ժողովուրդը պայքարում էր երկու ճակատով՝ արտաքին և խոշոր բնակավայրերը, որոնք վերածվեցին ռազմական հենակետերի, ինչն արդյունք է Ադրբեջանի կողմից ԽՍՀՄ ժամանակ կողմնակալ քաղաքականության, երբ բոլոր ենթակառույցները, ճանապարհներն անցնում էին բնակավայրերով։ Օհանյանը պարզաբանեց, որ միշտ այդ խոշոր հենակետերը (Խոջալու, Շուշի և այլ քաղաքներ) ոչնչացնելու համար միշտ մարդասիրական միջանցքներ են թողնվել՝ Ադրբեջանի խաղաղ բնակչության համար։ Բացի դա՝ մենք միշտ պատմամշակութային արժեքի նկատմամբ հոգատար վերաբերմունք են ցուցաբերել։
Օհանյանն ընդգծեց, որ հայկական բանակը ճիշտ քայլ է կատարել և այսօր միակ լեգիտիմ կառույցը հայկական բանակն է, որովհետև նա իրականացնում է անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության իր ողջ գործընթացը։
«Ի՞նչ է տեսնում հայկական բանակը՝ այդ լեգիտիմության շրջանակներում, որ մեր հետևի կառույցն (ԱԺ-ն հեղ.) ընդհանրապես չի աշխատում, չեն իրականացնում խորհրդի նիստեր, բայց վաղը բոլորն իրենց այդ պարգևավճարներով պարգևատրելու են»,- նշեց նա՝ ընդգծելով, որ կառավարությունը՝ Նիկոլի գլխավորությամբ, չի կատարել ՀՀ սահմանների անձեռնմխելիության, սահմանազատման և սահմանագծման խնդիրները, թուրքը և ադրբեջանցին հենց այնպես եկել ու կանգնել է իր համար հարմար կետերում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ