ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամո՛թ Փաշինյանին, եթե զինվորականի աշխատավարձը մի քանի հազար դրամով բարձրացնելը մանիպուլյացիոն նպատակների համար է ծառայեցնում. մահապարտ ազատամարտիկ 02/27/2021 20:37 | Քաղաքական
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Զինված ուժերը քաղաքական պրոցեսներին խառնվելու իրավունք չունի, բայց այն իրավիճակը, որ հիմա ստեղծվել է մեր երկրում, վեր է, նույնիսկ, քաղաքական կոչվելուց: Մենք հասել ենք նրան, որ խոսքն, արդեն, ազգի և պետության պահպանության հարց է: Փաշինյանի անհեթեթ որոշումներն ու անմտածված պաշտոնանկությունները ազգային անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ են ստեղծում պետության ներսում: Նա պարտավոր է իմանալ, որ Զինված ուժերը որևէ մեկի սեփական ամբիցիաների վրա հիմնված կառույց չէ: Այն պետության սահմանների ու արտաքին մարտահրավերների պաշտպանությամբ զբաղվող կառույց է, որ հենց հիմա էլ՝ իր վերջին որոշմամբ, հստակ շարունակում է իր ծառայությունը բերել Հայաստանի Հանրապետությանը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է մահապարտ ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը։ Հիշեցնենք, որ բարձրաստիճան զինվորականների կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին ի պատասխան վերջինս Նախագահի աշխատակազմին ներկայացրեց Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը, ֆեյսբուքում էլ գրառում կատարեց, թե իր իշխանության տարիներին որքան է բարձրացրել զինվորականների աշխատավարձը։
Եփրեմ Մարգարյանը նկատեց՝ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի անհեթեթ որոշումները լցրել են Զինված ուժերում ծառայություն իրականացնող արժանապատիվ զինվորականների համբերության բաժակը. «Այդ մարդիկ արդեն չեն կարողանում և չեն էլ ցանկանում կուլ տալ այս ամենը: Բանակում երբևէ չծառայած ու ոլորտից գաղափար չունեցող վարչապետն իրեն իրավունք է վերապահում վերաձևակերպելու Գլխավոր շտաբի վրա դրված գործառույթներն ու պատասխանատվության բեռը:Ի գիտություն նրա, պետք է ընդգծեմ, որ Զինված ուժերի բոլոր ցուցումները գալիս են անմիջականորեն գլխավոր շտաբի պետի կողմից, իսկ այսօրվա ԳՇ պետը փայլուն զինվորական ուղի անցած անաչառ զինվորական է, որն այլևս չի ցանկանում հանդուրժել որևէ մեկի անուղեղ կամայականությունները: Զինված ուժերի բոլոր ցուցումները գալիս են անմիջականորեն գլխավոր շտաբի պետի կողմից, իսկ այսօրվա ԳՇ պետը փայլուն զինվորական ուղի անցած անաչառ զինվորական է, որն այլևս չի ցանկանում հանդուրժել որևէ մեկի անուղեղ կամայականությունները: Այսպիսի իրավիճակում, Զինված ուժերն այլևս չէր կարող չդնել իր դիրքորոշումը, որքան էլ, որ այդ դիրքորոշումը կտրուկ ու շրջադարձային է: Երկրում տիրող վերջին ամիսների իրավիճակն է հանգեցրել դրան, իսկ ԳՇ պետն իրավիճակին խիստ համահունչ դիրքորոշում է որդեգրել», - ասում է Եփրեմ Մարգարյանը:
Խոսելով ՀՀ-ում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի կողմից՝ նախօրեին արված գրառման թեմայով, որտեղ վերջինս անդրադարձել էր Հայոց բանակի զինծառայողների ամսական աշխատավարձի բարձրացման իր նախաձեռնության մասին, մահապարտ ազատամարտիկը նկատում է՝ լավ է արել, որ բարձրացրել է, դա իր նախընտրական խոստումներից մեկն է եղել, որը կատարել է, հիմա ի՞նչ է ուզում դրանով ասել. «Եթե Փաշինյանը զինվորականի աշխատավարձը մի քանի հազար դրամով բարձրացնելու իր քայլը հիմա փորձում է մանիպուլյացիոն նպատակների համար ծառայեցնել, ապա ամոթ իրեն: Երբ Փաշինյանը տեղին - անտեղին հիշատակում է նախկինների անունը, մեղադրում նրանց կոռուպցիայի մեջ թաթախված լինելու համար, որի դեմ, ինքը, իբր պայքարելու եկած մարտիկ է, հիմա մեջտեղ բերելով զինվորականների աշխատավարձի բարձրացման այս թեման, ակամա դառնում է նախորդների իրավահաջորդը, որովհետև ստացվում է, որ ինքը ևս փողով հարց լուծող է՝ բարձրացրել եմ ձեր աշխատավարձը՝ փակե՞ք ձեր բերանները… Սա՞ է այդ մարդու ասածը…»,- նշում է մահապարտ ազատամարտիկը:
Անդրադառնալով երկրի ներսում ընթացող ներքաղաքական զարգացումների թեմային, Եփրեմ Մարգարյանը նշում է՝ լարվածությունն ակնհայտ է. «Փաշինյանն, իհարկե, ամեն ինչ կանի՝ բախումների գնալու համար, նա դրա փայլուն վարպետն է: Ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյանին, ապա ճանաչելով նրան, վստահ եմ, որ նա իր բռնած ճանապարհից հետ կանող մարդ ու զինվորական չէ: Ուրիշ բան, որ, ի տարբերություն Փաշինյանի, նա ամեն ինչ կանի՝ հնարավոր բախումները կանխելու համար, նա քաղաքացու արյուն չի թափի: Իմ դիրքորոշումը ներքաղաքական այս իրավիճակում հստակ է՝ եթե ես չեմ հանդուրժում օրվա իշխանություններին, սա դեռ չի նշանակում, որ համամիտ եմ ընդդիմության ճամբարում հայտնված շատերի հետ»:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը, Եփրեմ Մարգարյանի համար հստակ է՝ երկրի ղեկն, այս իրավիճակում պետք է վերցնել գործակալական ցանցի ձեռքից և հանձնել ռազմաքաղաքական ուժերի ձեռք. «Հիմա երկիրը պետք է ղեկավարեն բացառապես միայն ռազմաքաղաքական ուժերը, որովհետև այն, ինչ կատարվում է երկրի ներսում և դրա սահմաններին, մեզ տանում է ազգի, պետության և պետականության կործանման անշեղ ճանապարհով: Իրավիճակը պետք է արագ կերպով վերահսկողության տակ վերցնել, իսկ դա հիմա ի զորու է անել միայն ռազմաքաղաքական վերնախավը, այլ ելք այս պահին չկա»,- ամփոփելով զրույցն, ասում է մահապարտ ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարությամբ էր հանդես եկել, որով իր վճռական բողոքն էր արտահայտել անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալի պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել էր առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա, միաժամանակ ընդգծելով, որ երկրի և պետության համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել էին ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնելով՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ