Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարգախոսն է՝ կամ ինքը կլինի Հայաստանի վարչապետ կամ Հայաստանը չի լինի. քաղաքագետ 02/26/2021   23:09  |  Քաղաքական

«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում վարչապետ է աշխատում, Հայաստանում քաղաքական լարվածությունը չի նվազի, իսկ հանրային, քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքը բնականոն հուն չի վերադառնա: Այդ մարդը չունի ո´չ լեգիտիմություն, ո´չ կոմպետենտություն, բացարձակապես չունի ոչ մի հնարավորություն՝ առաջ տանելու Հայաստանը, լուծելու գերիների ու անհետ կորածների հարցը, պատերազմի հետևանքները, ինչպես նաև՝ պատշաճ կերպով ներկայացնելու երկիրը միջազգային ասպարեզում: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկայունության աղբյուրն է, հետևաբար, ՀՀ ԶՈւ Գլխավոր Շտաբի երեկվա հայտարարությունը խիստ պահանջված էր, եթե չասենք, նույնիսկ, ուշացած»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Անդրանիկ Թևանյանը:

Քաղաքական վերլուծաբանը նկատում է՝ անկախ նրանից, թե ներքաղաքական իրավիճակով պայմանավորված, ինչ զարգացումներ կլինեն, ամենակարևորն այս պահին այն է, որ հաջողվի պրոցեսները պահել քաղաքական դաշտի շրջանակներում. «Որպես կանոն, ցնցումների կողմնակից մշտապես Նիկոլ Փաշինյանն է եղել, որի արդեն այսօրվա կարագախոսն է՝ կամ ինքը կլինի Հայաստանի վարչապետ կամ Հայաստանը չի լինի: Նա շատ լավ է հասկանում, որ իշխանափոխությունից հետո ինքն, անպայման, քրեական պատասխանատվության է ենթարկվելու՝ թե´ պատերազմից առաջ տեղի ունեցածի, թե´ բուն պատերազմի, թե´ դրա խայտառակ պարտության և հետևանքների առնչությամբ: Հետևաբար, աթոռին կառչած մնալու իր գլխավոր մոտիվացիան վախն է: Աթոռից կտրվելն իր համար, նույնիսկ, ֆիզիկական անվտանգության խնդիր է, ինչպես նաև՝ այս ընթացքում կայծակնային արագությամբ կուտակած միջոցների ապահով պահպանման խնդիր: Այլ հարց է, թե ի՞նչ է սպասում Փաշինյանի թիմակիցներին իշխանափոխությունից հետո: Պարզ է, որ նրանց մեծ մասի համար, իհարկե, ֆիզիկական անվտանգության խնդիր չկա, պարզապես, ե, նրանք, միգուցե, չեն կարողանում վճռական որոշում կայացնեն: Այս իմաստով, Նիկոլ Փաշինյանը քաղաքական մահապարտության խորհրդանիշ է: Անկասկած, նա իր հետ կտանի նաև իր թիմակիցներին, որովհետև իր համար նրանք, բացարձակապես, որևէ արժեք չեն ներկայացնում, ինքը միայն իր անձնական խնդիրներն է լուծում»,- նշում է Անդրանիկ Թևանյանը:

Խոսելով Փաշինյանի որդեգրած վարքագծի մասին՝ Անդրանիկ Թևանյանը նկատում է՝ առավել տհաճ է լսել, թե ինչպես է նա բարձրախոսը ձեռքին, աջ ու ձախ հայտարարում, թե սիրում է բոլորին, այն պարագայում, երբ նրա համար միևնույն են ոչ միայն բոլորը, այլև մի ողջ պետություն՝ մեծ իմաստով վերցված: Վերջինս նկատում է՝ այդպիսի պոպուլիստ, դեմագոգ և երեսպաշտ վարքագիծ դրսևորելով, Նիկոլ Փաշինյանն, անուղղակիորեն հայտարարում է, որ ինքը Հիսուս Քրիստոսն է. «Փաշինյանն անընդհատ կեղծում է իրեն, նա այդպիսին էր ընդդիմադիր աշխատած տարիներին, երբ բավական լավ էր կեղծում, դրա դիմաց էլ բավականին լավ վճարվում էր, հիմա էլ իշխանությունում է աշխատում և այս անգամ՝ բավական լավ ինքնավարձատրվում է»,- ասում է Անդրանիկ Թևանյանը:

Արդյո՞ք Փաշինյանը գիտակցված արյունալի բախման է տանում ժողովրդի երկու հատվածներին: Անդրանիկ Թևանյանը նկատում է՝ այս մարդը, բացարձակապես, որևէ խնդիր չունի՝ արյուն հեղելու տարբերակով մի քիչ էլ իշխանական աթոռին մնալու հեռանկարի հետ. «Որպես ընդդիմություն, նա դա արդեն մեկ անգամ արել է՝ 2008 –ի մարտի 1-ին, որպես իշխանություն՝ առավել ևս, նման խնդիր չի ունենա: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպե՞ս կլուծվի իր անձի անվտանգության հետ կապված խնդիրն, ինչպես նաև՝ կուտակած ռեսուրսների պահպանման հարցը: Այլ իրավիճակ է ստեղծվում, երբ հասարակությունը զանգվածային կերպով ոտքի է կանգնում: Այս պարագայում նա չի կարող այդպիսի քայլերի գնալ: Եթե սրան էլ հավելենք նաև Զինված ուժերի հայտարարությունը, որն իր մեջ որոշակի չափով բալանսավորում է պարունակում և բախումները, հնարավորինս, բացառելու որոշակի երաշխիքներ է տալիս, ապա հույս կա, որ կհաջողվի շրջանցել արյունահեղության հեռանկարը: Ամեն դեպքում, մենք չենք կարող անտեսել Նիկոլ Փաշինյան անձի արատավոր վարքը: Նա չի խորշի՝ թող լիքը զոհ պահանջվի՝ ինձնից բացի կարգախոսից, ինչը նա մի քանի անգամ արդեն հաստատել է՝ ինչպես մարտի 1–ին, այնպես նաև` վերջին պատերազմի ընթացում», -ամփոփելով զրույցն, ասում է քաղաքական վերլուծաբան Անդրանիկ Թևանյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարությամբ էր հանդես եկել, որով իր վճռական բողոքն էր արտահայտել անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալի պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել էր առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա, միաժամանակ ընդգծելով, որ երկրի և պետության համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել էին ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնելով՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:48 26/02/2021  |  ՄեկնաբանությունԴուք սրանց «САМОДУР» լինելու աստիճանը պատկերացրեք. Արտակ Զաքարյան
22:43 26/02/2021  |  ԼՐԱՀՈՍԳեներալիտետն ու ԳՇ պետը նախագահին հարյուրավոր փաստեր են ներկացրել պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական ու դավաճանական հրահանգների վերաբերյալ
22:36 26/02/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը բանակի հեղինակությունն իջեցրել է պլինտուսի մակարդակին, ԳՇ պետին պատժելն աննորմալ երևույթ է. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:47 26/02/2021  |  ՎերլուծություններՊատմական գործի՞չ, թե՞ պատմական սխալ. Էլինար Վարդանյան
21:36 26/02/2021  |  ՄեկնաբանությունԵրկու փաստ՝ բանակի վերաբերյալ կապիտուլյանտի երկու փաստի մասին. Արփինե Հովհաննիսյան
21:27 26/02/2021  |  ԼՐԱՀՈՍԿապանցիները վրաններ են տեղադրել. Պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
21:21 26/02/2021  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հանձնախումբը սատարում է Հայոց բանակին
20:44 26/02/2021  |  ԼՐԱՀՈՍԵս սահմանապահ եմ, եթե սահմանը բերել, հասցրել եք Բաղրամյան պողոտա, բա ես ո՞րտեղ լինեմ. Տեր-Աբել քահանա
20:33 26/02/2021  |  ԼՐԱՀՈՍՓրկությունը նորից սկիզբ է առնելու բանակից ու բանակի հզորացումից. Արցախում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, պահանջում են դավաճանների հրաժարականը
20:17 26/02/2021  |  Վերլուծություններ«Լեգիտիմ» վարչապետին 3 տարի առաջ ժողովուրդը չընտրեց, նա ընտրվեց զոռով, ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնության հանդեպ փողոցի ճնշմամբ

Արխիվ

[]