ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Լեգիտիմ» վարչապետին 3 տարի առաջ ժողովուրդը չընտրեց, նա ընտրվեց զոռով, ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնության հանդեպ փողոցի ճնշմամբ 02/26/2021 20:17 | Վերլուծություններ
Կապիտուլյանտ վարչապետ Փաշինյանի թիմը, համակիրները երբ պատեհ-անպատեհ հակադրելով նրան իր նախորդների հետ ասում են, թե՝ վերջինս ժողովրդի ընտրյալ, լեգիտիմ վարչապետն է, ըստ էության մեծապես սխալվում են։ Սխալվում են, քանի որ գունավոր հեղափոխության օրերից մինչ օրս գտնվում են նրա մանիպուլյացիաների ազդեցության ներքո։
Հուսամ, որ նա լավ հիշում է, թե ինչպես ընտրվեց վարչապետ։ Ընդ որում, հիշում է, որ իրեն ուղղակի ընտրությամբ ժողովուրդը չէ, որ ընտրել է, նա վարչապետի աթոռին փողոցից ուղղակի վայրէջք է կատարել այն ժամանակի խորհրդարանական մեծամասնության՝ ՀՀԿ-ի՝ երկրի կայունությունը չվտանգելու, արյունահեղության չգնալու շնորհիվ։ Ընդ որում, Հանրապետության հրապարակում հավաքված զանգվածների ճնշման հետևանքով, այլ ոչ թե՝ պատգամավորների ազատ կամարտահայտությամբ, քանի որ դրան նախորդել էր Փաշինյանի համախոհների և կուսակիցների ապաբարոյական և անմարդկային գործողությունները ՀՀԿ-ական պատգամավորների նկատմամբ։
Այս օրերին, երբ վարչապետի աթոռին համառորեն կառչած Փաշինյանը «ոչ մի կոմպրոմիս» նշանաբանով է առաջնորդվում, արժե հիշեցնել, թե ինչպես էին հանրապետական պատգամավորներին՝ կին, տղամարդ հաշվի չառնելով՝ դագաղներ ու ծաղկեպսակներ ուղարկում, սև ժապավեններ կապում նրանց տների մոտ, հեռախոսահամարներն էլ՝ ֆեյսբուքով տարածում՝ հրապարակում հավաքված բազմությանն ուղղորդելով նրանց դեմ։ Այդպես, զոռով, փողոցի ճնշման, իրենց ընտանիքները վտանգելու սպառնալիքից ազատվելու գնով այն ժամանակվա իշխանությունները նրան վարչապետ դարձրին։
Այսինքն, շանտաժով, ինչպես միշտ է եղել։ Եվ գիտե՞ք, որն էր հետաքրքիրը, նա՝ «ժողովրդի ընտրյալը», հրապարակում հավաքված ժողովրդին էլ փաստի առաջ կանգնեցրեց, քանի որ «Մերժենք Սերժին» կարգախոսով ընթացող շարժումը ինչ-որ պահից սկսած շարժման առաջնորդը ձևափոխեց ու մանիպուլացրեց, ժողովրդի ընտրյալ վարչապետի հարց դնելով, ինչն անակնկալ էր ոչ միայն ժողովրդի, այլև իր համախոհների համար։ «Վարչապետի թեկնածուն կլինի ժողովրդի թեկնածուն, նա, ում կընտրի ժողովուրդը ...»՝ գունավոր հեղափոխության առաջնորդի հայտարարությունը հանրությունն ընկալեց այնպես, ինչպես Փաշինյանն էր ծրագրել, մանավանդ, դրան հետևեց՝ եթե ինձ կընտրեք․․․ շարունակությունը և անավարտ մտքի ազդեցությունն արդեն հրապարակում հավաքված զանգվածին փոխանցվեց։
Այնպես որ, «ժողովրդի ընտրյալ վարչապետ» եզրույթը Փաշինյանի հերթական շանտաժն ու մանիպուլյացիան է, որով նա կարողացավ և՛ ժողովրդին, և՛ այն ժամանակի ընդդիմությանը փաստի առաջ կանգնեցնել։
Այս ամենն անցյալում է, իհարկե, բայց այսօր էլ մենք ականատեսն ու վկան ենք նույն այս՝ վարչապետի աթոռը զավթած անձի խարդավանքներին ու անմաքուր խաղերին։ Բացարձակ հեռու՝ պետականության գիտակցումից ու պետական մտածողությունից, այսօր էլ նա՝ կառչելով վարչապետի աթոռից՝ շարունակում է՝ երկրի անվտանգությունը մշտապես և շարունակաբար իր սնափառությանը զոհաբերել՝ բանակը, պետության բոլոր համակարգերը իր խամաճիկը դարձնելու ցանկություն դրսևորելով։
Նախօրեին երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջեց ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, որն, ակնհայտորեն, դանակը ոսկորին հասցնելու քայլ էր ու զինված ուժերի գլխավոր շտաբն այլևս չկարողացավ հանդուրժել անհանդուրժելին՝ արտահայտելով իր վճռական բողոքը։ Առիթը դարձավ անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատելու փաստը, որն իրականացվել էր առանց ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա:
Պատկերացնու՞մ եք, որքան է ՀՀ ԶՈՒ համբերության բաժակը լցվել, որ այլ ելք չի տեսնում ՝ քան ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, քանզի նրանք այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
Ի՞նչ է հաջորդում 4 տասնյակից ավելի բարձրաստիճան սպաների ստորոգրությամբ ՀՀ ԶՈՒ՝ այս դժվարին որոշմանը։ Բնականաբար, Փաշինյանի՝ հերսոտած ճղճղոցը, բնականաբար՝ մեր միակ պաշտպան ու հենարան բանակի սպաների դեմ պատիժներ կիրառելու միջոցների փնտրտուքը։ Բնականաբար, այս ամենը՝օրենքի խախտումներով, բացահայտ ու միջնորդավորված առաջարկներով ու սպառնալիքներով։
․․․Հայաստանն այսօր երկու բանակների է բաժանված։ Եվ գիտե՞ք որն է պարադոքսը՝ «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» չարենցյան տողերը Տեր-Պետրոսյանին կրկնօրինակելով առիթով և անառիթ արտասանողը երկիրը պարտության մատնելուց ու անհամար զոհեր տալուց հետո, այսօր անգամ՝ պատրաստ է ամեն բան զոհաբերել՝ հանուն իր խղճուկ իշխանության։
Ինքզինքը լեգիտիմ ու ժողովրդի կողմից ընտրված համարողը երեկ քաղաքացիական հագուստով ոստիկաններին էր որպես իր համակիրներ հրապարակ հանել, հրահանգել էր բոլոր մարզպետներին ու գերատեսչությունների ղեկավարներին ցանկացած գնով փողոց հանել իրենց աշխատակազմերին, ի դեպ, քիչ չէին եղել Փաշինյանին սատարելուց հրաժարվող և աշխատանքից դիմում գրելով ազատվողները։ Իսկ այսօր հրահանգել էր իր ԱԺ ուսապարկերին ոչ մի դեպքում չներկայանալ ԱԺ նիստին, ուր օրակարգային էին երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու և ռազմական դրությունը չեղարկելու հարցերը։ Չեկան, չներկայացան «ընտրյալները», թեպետ խորհրդարանական ընդդիմությունը 33 ստորագրության փոխարեն 35-ն էր ապահովել։ Իսկ արտահերթի կայացման համար անհրաժեշտ էր, որ Ազգային ժողովի խորհուրդը հաստատեր օրակարգը․․․
Ա՛յ այսպես էլ պետությունը դարձրած իր անձնական դուքանը, արդեն 3 տարի իր և իր «լեգիտիմ ուսապարկերի» գերին է դարձրել պետությունը։ Անկումների սարսափի, հակահայ իշխանության, վերջը տալու իր քայլը Բանակը, Զինված ՈՒժերը արել է։ Բնականաբար, ի պաշտոնե՝ պետության և պետականության կարևորմամբ առաջնորդվող այլ ինստիտուտների հաջորդիվ սպասվելիք կարևոր քայլեր պիտի լինեն։ Ազգային անվտանգության ծառայություն, Դատախազություն, Ոստիկանություն՝ ձեզ շանս է տրված, ընտրել պետությունը և պետականությունը, թե՞ ընտրել չընտրելիին։
Հայաստանի և հայության ներկա ողբերգական վիճակը շատ է հիշեցնում Անդերսենի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթը: Կերպարները մեկին մեկ են, մի կողմում՝ մերկ վարչապետի և կառավարության մերկությունը ցուցանող կառույցները, ընդդիմադիրները, գիտակից մարդիկ են, մյուս կողմում՝ իրենց «մերկ թագավորին» ծափահարողները՝ կռապաշտ ու աթոռապաշտ․․․
Ցավոք՝ մեր տարբերությունն այն է, որ մերը՝ հեքիաթ չէ, այլ եռամյա մղձավանջային իրականություն։ ՀՀ վարչապետը մերկ է, նա երկիրը տանում է կործանման և ուրեմն, պիտի հեռանա։
Հեղինակ՝ Ա․Ե․
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից