ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատմական գործի՞չ, թե՞ պատմական սխալ. Էլինար Վարդանյան 02/26/2021 21:47 | Վերլուծություններ
Այս պահին ամենակարևոր քայլը նախագահ Արմեն Սարգսյանինն է։ Նախագահն ունի քիչ ժամանակ՝ ապացուցելու, որ նա իրապես պահպանում է Սահմանադրությունը։
ԶՈւ գլխավոր Շտաբի պետին պաշտոնանկ անելու առաջարկի չստորագրելը նախագահի լիազորությունն է, և նաև պատասխանատվությունը երկրի և հանրության առջև։ Եվ նա պատմական առաքելություն ունի մեր երկրի համար ստեղծված այս ճգնաժամային իրավիճակում։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի վերլուծաբան Էլինար Վարդանյանը:
«Սահմանադրությունը նրան լիազորում է պաշտոնանկ անելու ակտը եռօրյա ժամկետում առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող մարմին, այսինքն՝ այս դեպքում՝ ՀՀ վարչապետին:
Նախագահն ունի այդպիսի առարկությունների համար բավարար հիմքեր, քանի որ առկա ճգնաժամի պայմաններում ՀՀ Զինված ուժերի բոլոր առանցքային ղեկավարների, այդ թվում՝ Գլխավոր շտաբի պետի և նրա տեղակալների, գլխավոր շտաբի մյուս պաշտոնյաների, հինգ բանակային կորպուսների հրամանատարների, բարձրաստիճան այլ զինվորականների հայտարարությունից հետո,ԳՇ պետին պաշտոնից ազատելը զուտ կադրային փոփոխություն չէ։ Այն կարող է ունենալ ծայրահեղ ծանր հետևանքներ և,վստահաբար, Արմեն Սարգսյանը դա շատ լավ գիտակցում է։
Չի կարող իրավացիորեն հիմնավորված՝ վարչապետի և կառավարության հրաժարականը պահանջող նախագահը այսօր անվերապահորեն կատարել իրեն դեռևս վարչապետ համարող անձի քաղաքական կամակորությունները։ Այդ դեպքում մի տեսակ անհասկանալի դիսոնանս կարող է առաջանալ Արմեն Սարգսյանի դիրքորոշման և որոշումների միջև։ Չի կարող երկրի նախագահը պասիվություն դրսևորել իրեն դեռևս վարչապետ համարող անձի քաղաքական ավանտյուրայի պատճառով երկրի կայունությունն ու անվտանգությունը աղետի հասցնելու հետևողական քայլերի պարագայում։
Պարոն Նախագահ, ես, որպես քաղաքացի, խնդրում եմ ուշադիր կարդալ բանակի հրամկազմի հայտարարության մեջ թերևս ամենակարևոր տողը՝ «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:»։
Նախագահն ունի երկու օր։ Նա ունի լիազորություն չստորագրելու և չպետք է ստորագրի պաշտոնանկության ակտը։ Վերջին օրերի նրա որոշումները, հանդիպումներն ու գործողություններն ամեն դեպքում թույլ են տալիս ենթադրել, որ նա այս հարցում կցուցաբերի սկզբունքայնություն։ Այսօր երկրի հանդեպ պատասխանատվության, երկրի շահը ամեն ինչից բարձր դասելու պահն է։ Ամեն մարդ իր կյանքում ունենում է ծայրահեղ կարևոր օրեր։ Ամենայն հավանականությամբ՝ սա նախագահ Արմեն Սարգսյանի կենսագրության ամենակարևոր օրն է։ Մենք ունենք բացառիկ հնարավորություն՝ նախագահի հեղինակության շնորհիվ Հայաստանում ձևավորել կայունություն»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ