ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դժվարանում եմ ասել, թե որտեղ է Հայկ Մարությանը, երևի վախից՝ տանից դուրս չի գալիս». Թեհմինա Վարդանյան 02/26/2021 16:58 | ԼՐԱՀՈՍ
«Դժվարանում եմ ասել, թե որտեղ է Հայկ Մարությանը, երևի վախից՝ տանից դուրս չի գալիս կամ, գուցե, պատիվ ունի և աշխատում է քաղաքապետարանի շենքում ու չի գալիս միանալու Փաշինյանի հորինած այս խեղկատակությանը՝ ինքն իրեն հերթական անգամ ծաղր ու ծանակի առարկա չդարձնելու համար «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը՝ չբացառելով, որ, գուցե, նրա մեջ ինքնասիրության նշույլներ են հայտնվել։
«Պատրաստ եմ, նույնիսկ, սատարել Հայկ Մարությանին, եթե նա ևս միանա ու պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը», - նշել է Թ.Վարդանյանը։ Ինչպես հայտնի է, Երեւանի քաղաքապետը չի մասնակցել նախօրեին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին, որին, վարչական ռեսուրսի կիրառմամբ, ապահովվել էր մի շարք այլ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների ներկայությունը։
Թեհմինա Վարդանյանն ասում է՝ ինքը եւս նկատել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ ներկա չի գտնվել Փաշինյանի հայտարարած հրատապ հավաքին և ուզում է անկեղծորեն հավատալ, որ այդ բացակայությունը կապ ունի, բացառապես, Հայկ Մարությանի ներսում արթնացած արժանապատվության զգացումի հետ. «Վերջին մեկ տարվա ընթացքում թե´ լրատվական դաշտում, թե´ ներքաղաքական հարաբերությունների մեջ, Փաշինյանը հնարավոր բոլոր միջոցներով ոտատակ է առել Հայկ Մարությանին: Չմոռանանք, որ «Իմ քայլ»-ի ռահվիրան՝ «Հայկական ժամանակ»-ը վերջին շրջանում խիստ քննադատական հոդվածներով է անդրադառնում Հայկ Մարությանի անձին և քաղաքական գործունեությանը՝ հնարավորինս վարկաբեկելով նրան, ընդհուպ մինչև՝ կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավված լինելու մեղադրանքով: Բոլորիս համար էլ պարզ է, որ «Իմ քայլ»-ի ռահվիրան՝ «Հայկական ժամանակ»-ն, առանց Նիկոլ Փաշինյանի կամ նրա կնոջ գիտության և համաձայնության, նման վարք չի դրսևորի: Հետևաբար, այս ամենի ֆոնին, ուզում եմ հավատալ, որ Հայկ Մարությանն, իսկապես, վիրավորված է և, վերջապես, կգնա քայլին՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որի մասին մենք նրան ասում ենք՝ սկսված խայտառակ կապիտուլացիոն ակտի ստորագրման պահից»,- նշում է Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը:
Խոսելով վերջին շրջանում Հայկ Մարությանի որդեգրած վարքագծի մասին, Թեհմինա Վարդանյանը նկատում է՝ չմոռանանք, որ ժողովուրդն, իրականում, ոչ թե Հայկ Մարությանին է ընտրել քաղաքապետի պաշտոնում, այլ Նիկոլ Փաշինյանին: Այնուամենայնիվ, փաստ է, որ մարդկանց 81-ն իր ձայնը տվել է Հայկ Մարությանի օգտին: Հետևաբար, ըստ վերջինիս, երևանցին իրավունք ունի իմանալու, թե ի՞նչ է մտածում Երևանի դե յուրե քաղաքապետը՝ երկրում և մայրաքաղաքում տիրող իրավիճակի և կատարվող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ. «Այն մարդիկ, ովքեր խուսափում են այսօրինակ հարցերին անդրադառնալուց, հայտարարելով, թե Երևանի ավագանին քաղաքական մարմին չէ, նրանց պետք է հիասթափեցնեմ, հիշեցնելով, որ ավագանին, ինքնին, քաղաքական մարմին է, թեկուզ միայն այն պատճառով, որ ընտրվում է կուսակցական ցուցակով և ներկայացվում է կուսակցության կողմից»,- ասում է Թեհմինա Վարդանյանը:
Հարցին՝ ի՞նչ խնդիրներ ունի Հայկ Մարությանը ներթիմային հարաբերություներում, որ արժանացել է Նիկոլ Փաշինյանի այսօրինակ վերաբերմունքին, ինչի արդյունքում, անթաքույց կերպով լարվել են նրա և մի ողջ քաղաքական թիմի հարաբերությունները, Թեհմինա Վարդանյանը պատասխանում է՝ խնդիրները երկուստեք են և կես կատակ հավելում. «Ինչպես Հայկ Մարությանի մասնակցությամբ հայտնի մանրապատման մեջ է նկարագրված, իշխանության և քաղաքապետի՝ վերջին մեկ տարվա հարաբերություններն իրենցից ներկայացնում են՝ «բոշա – փչացած» անվերջ ձգվող «երկխոսությունը», որից Հայկ Մարությանն, այնուամենայնիվ, լավ առիթ ունի դուրս գալու՝ պահանջելով կապիտուլյանտ վարչապետի հրաժարականը, սրանով պահպանելով, գոնե, իր հեռուսատադիտողների մի որոշ հատվածի սերը և այն հույսը, որ քաղաքապետի պաշտոնն ու քաղաքական տապալած կարիերան թողնելուց հետո, նա կարող է վերադառնալ իր նախկին՝ զվարճալի մանրապատումների մեջ նկարահանվելու աշխատանքին», -ամփոփելով զրույցն, ասում է Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ