ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փրկությունը նորից սկիզբ է առնելու բանակից ու բանակի հզորացումից. Արցախում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, պահանջում են դավաճանների հրաժարականը 02/26/2021 20:33 | ԼՐԱՀՈՍ
Մինչ Երևանում պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, արցախցիները ևս հեռվից, բայց նույն պահանջով հավաքվել էին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում։ Հասարակական-քաղաքական գործիչ Բելլա Լալայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր ֆեյսբուքյան գրառումից հետո, երբ կոչ էր արել հավաքվել՝ սատարելու Հայրենիքի փրկության շարժմանն ու հայրենակիցներին, քաղաքացիներ հավաքվել ու անհնազանդության ակցիաներ են իրականացրել։ Այս քայլով ցույց են տվել, որ սատարում են հայրենիքի փրկության և ՀՀ Զինված ուժերին, պահանջում են դավաճանների հրաժարականը։
Լալայանի փոխանցմամբ՝ իրենց առաջին պահանջն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որովհետև նրա իշխանության օրոք կորցրեցին այն ամենը, ինչը ձեռք էին բերել 30 տարիների ընթացքում։
«Մեր պետականությունը ամբողջությամբ հայտնված է վտանգի տակ։ Մենք կանգնած ենք պետականություն կորցնելու շեմին, ոչ թե միայն Արցախը, այլ ընդհանրապես՝ պետականություն կորցնելու՝ Հայաստանը ու Արցախի եղած պատառիկը կորցնելու շեմին»։
Արցախցիներն իրենց համերաշխությունն են հայտնել հայոց բանակին։ Իսկ ԳՇ պետին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնությունը Լալայանը բացահայտ լկտիություն գնահատեց բանակի հանդեպ։ Լալայանը պնդում է՝ անկախ ամեն ինչից, անկախ կուսակցական պատկանելիությունից իրենք կանգնած ենք բանակի կողքին՝ վստահեցնելով փրկությունը նորից սկիզբ է առնելու բանակից ու բանակի հզորացումից։
«Մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում ծառայել են զենքը ձեռքին՝ հայրենիք են պաշտպանել, ենթարկվում են դեզերտիրի կողմից նվաստացումների»։
Հասարակական-քաղաքական գործիչը նշեց, որ կցանկանային Երեւանում մասնակցել Հայրենիքի փրկության շարժման հավաքներին, բայց դա այսօր անհնար է, ուստի ինքնաբուխ հավաքով են որոշել ցույց տալ, որ հայրենակիցների հետ են ու պահանջում են «դավաճանների հեռացումը»։ Վերահաստատեց՝ ազգ-բանակ-պետություն կարգախոսով պետք է նորից վերակենդանացնեն պետականությունը։
Լալայանը նշեց, որ չի համարում, թե Արցախի նախագահն այս պահին ինչ-որ որոշում է կայացնում։
«Նախ, խոստովանենք ու ընդունենք իրականությունը, որ Արցախը իր սահմաններով որպես այդպիսին էլ չկա։ Կա 20 տոկոսանոց ինչ-որ հատված։ Չկա Սահմանադրությունը, որն ընդունվել է նախկին սահմանների օրոք։ Երկու հայկական պետությունների 30 տարվա պատմության մեջ որոշումներն ընդունվում են հիմնականում Հայաստանում ու այստեղ ընդամենը կատարում են։ Այսինքն, ինչքան էլ մենք Արայիկ Հարությունյանից ինչ- որ բան պահանջենք, մենք գիտենք, որ խնդիրը ոչ թե Ստեփանակերտում է, այլ Երևանում, դրա համար մենք միանգամից պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, որից հետո ազգային ուժերի՝ իշխանության գալով կունենանք նորմալ շարունակություն։ Մենք խնդիրը պետք է վերացնենք իր ծագման տեղով»։
Լալայանը տեղեկացրեց, որ վաղը ևս հանդիպում է նախատեսված ժամը 15։00-ին։ Շատերն ուզում են գալ Երեւան, սակայն չգիտեն ինչպես կհաջողվի հաղթահարել խոչընդոտները։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ