ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը կարող է սանկցիաների տակ հայտնվել. Կարեն Քոչարյան 02/25/2021 19:45 | Քաղաքական
«Հարցնում եք ինչի՞ հետևանք է Հայաստանում գրանցված և անհասկանալի պայմաններում Թեհրանում հայտնված ինքնաթիռի հանգամանքը՝ պատասխանում եմ ՝ համընդանուր բարդակի, որ տիրում է մեր երկրում՝ վերջին 3 տարիների ընթացքում: Մի՞թե քայքայված տնտեսությունը դրա հետևանք չէ, պատերազմն ու խայտառակ պարտությունը՝ նույնպես, քաղավիացիայի պատկերն՝ ընդհանուր առմամբ, նույն իրավիճակում չէ՞, շարունակե՞մ ոլորտներ թվարկել, թե՞ կանգ առնենք: Կարճ ասած՝ մեր երկրում տիրող այսօրվա իրավիճակը համընդհանուր բարդակի արդյունք է »,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով նախօրեից տարածված լուրերին, թե ՀՀ-ում գրանցված ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռը, դեռևս չպարզված հանգամանքներում, հայտնվել է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին: Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:
Կարեն Քոչարյանը կարծում է, որ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, մարդիկ ոչինչ չեն կարողանում անել. «Արդյունքում ամերիկյան արտադրության Boeing ինքնաթիռը հայտնվում է Իրանում, իսկ, օրինակ, այն, ինչ պետք էր ժամանակին հասցնել Աբու Դաբի՝ ռազմական թեմատիկայով էքսպոյին արժանապատիվ կերպով մասնակցելու համար, չի հասնում, պատերազմի օրերին Հայաստան համահայկական հիմնադրամից ահռելի չափերի հասնող գումարներ են կորում և ոչ ոք իրավիճակին չի տիրապետում, կորում է, ի պաշտոնե, երկրի առաջին դեմքի՝ վարչապետի դիվանագիտական անձնագիրը և, կրկին, հստակ ոչինչ պարզ չէ, դպրոցներում տնօրեն են նշանակում, ինչի արդյունքում շաբաթներով կանգ է առնում դասապրոցեսը և, կրկին, ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ, որը մեկն ասեմ… Ոչ մի բան այս մարդիկ ի վիճակի չեն անել՝ հո զոռով չի՞», - ասում է Կարեն Քոչարյանը:
Խոսելով ՀՀ-ում գրանցված ինքնաթիռի առեղծվածային հանգամանքներում Թեհրանում հայտնվելու «օպերացիայի» հավանական հետևանքների մասին, Կարեն Քոչարյանը նկատում է՝ չէր ցանական խոսել մի բանի մասին, որը դեռ տեղի չի ունեցել, նկատի ունենալով այն զարգացումները, որի արդյունքում, Հայաստանի Հանրապետությունը կարող է որոշակի սանկցիաների տակ հայտնվելել. «Եվ ամենազվարճալին այն է, որ, ստեղծված իրավիճակում, Քաղավիացիայում ոչ ոք ոչինչից տեղյակ չէ: Հավանաբար այս ողջ պատմության մեջ շահող է դուրս գալիս Իրանը, իրենց հնացած ավիացիան համալրելով մեկ նոր Boeing ինքնաթիռով»,- ամփոփելով զրույցն, ասում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ